Կարմիր Վարդանի ապստամբություն

Կարմիր Վարդանի ապստամբություն, 571-572 թվականներին տեղի ունեցած համաժողովրդական ընդվզում Մարզպանական Հայաստանում։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին։

Կարմիր Վարդանի ապստամբություն
Հայ-պարսկական պատերազմներ

Հայաստանի առաջին և երկրորդ բաժանումներ
Թվական571-572
ՎայրՄարզպանական Հայաստան
ՊատճառՊարսկաստանի ձուլման քաղաքականություն
ԱրդյունքՀայոց կողմի հաղթանակ

Այնուհետև Պարսկա-Բյուզանդական 572-591թթ. պատերազմ

Եվ Հայաստանի երկրորդ բաժանումը 591թվականին

Հակառակորդներ
Հայեր
վրացիներ ու աղվաններ
Սասանյան Պարսկաստան
Հրամանատարներ
Կարմիր ՎարդանՍուրեն մարզպան
Կողմերի ուժեր
20 00015 000

Պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին։ Գլխավոր ճակատամարտը տեղի է ունենում 572 թվականի փետրվարի 2-ին՝ Դվինում։

Տես նաև խմբագրել