Խիկար (անձնանուն)

իգական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խիկար (այլ կիրառումներ)

Խիկար, հայկական անուն։ Առաջացել է Խիկար իմաստունի անունից։ Նշանակում է «իմաստուն, իմաստակ»։ Որպես իգական անուն սկսել է գործածվել 14-րդ դարից։ Այժմ արական անձնանուն է և քիչ գործածական[1]։

Խիկար
Խիկար
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունիմաստուն, իմաստակ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Խիկար» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Խիկար, կին Ստեփանոս քահանայի, որ մի հին Ագվետարան գնելով, 1348 թվականին նորից կազմել ու ծաղկել տվեց[2]։
  • Խիկար, կին Առաքելի և մայր Վարդան քահանայի, ով Պառուագրակ անապատում 1455 թվականին Սարգիս գրչին գրել տվեց մի Մաշտոց[3]։
  • Խիկար, անորոշ ձևով հիշատակված է 1549 թվականին Ծարի մի արձանագրության մեջ[4]։
  • Խիկար, հիշատակված է 1627 թվականին[5] և անթվական մի տապանագրում, որ գտնվում է Հաղպատում[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 513 — 682 էջ։
  2. Manus. brit. mus. 8 բ
  3. Տաշեան, Ցուց․ 425 բ
  4. Արցախ 406
  5. Ձեռագիր Ներս․ 40
  6. Երզնկեանց, Հնախ․ տեղագր․ 38
  7. Ազգագր․ հանդես Է, 403