Խաչեր (անձնանուն)

արական անձնանուն

Խաչեր, հայկական արական անուն։ Հայերեն խաչ բառի հոգնակին է կամ Խաչերես անվան կրճատ տարբերակը։ Գործածվել է 13-17-րդ դարերում։ Այս անունից է առաջացել Խաչերյան ազգանունը 1839 թվականին[1]։

Խաչեր
Խաչեր
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԽաչերես
Կապված հոդվածներ«Խաչեր» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Խաչեր կրոնավոր, խնամակալ էր Կարապետի, ով 1274 թվականին կազմեց մի Աստվածաշունչ Կեսարիայում[2]։
  • Խաչեր նկարիչ, ով 1294 թվականին ծաղկել է մի Ավետարան Տուրուբերանում, Խելոքի որդի Պռոշի համար[3]։
  • Խաչեր քահանա, ով Բերկրիում 1307 թվականին ընդօրինակեց մի Ավետարան պարոն Նեքնեքի համար[4]։
  • Խաչեր, հայր Պողոս քահանայի, ով Փոսի անապատում 1319 թվականին Ստեփանոս գրչին գրել տվեց մի Ավետարան[5]։
  • Խաչեր, նշանավոր ճարտարապետ, ով 1628 թվականին կառուցել է Կոստանդնուպոլսի Պալաթ թաղի Ս․ Հրեշտակապետ եկեղեցին[6]։
  • Խաչեր, որպես իգական անուն հիշատակված է 1845 թվականին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 491-492 — 682 էջ։
  2. Ալպօյաճեան «Պատմ․ հայ Կես․ Բ․», 1844
  3. Ձեռագիր Վասպուրական, էջ 120
  4. Ձեռագիր Վասպուրական 151
  5. Ձեռագիր Սեբաստիա (ՀԱ 1924, 516)
  6. Պ․ Կարապետեան «Յիշատ․ Սամաթ․ 298»
  7. Ձեռագիր Սանաս․ 32բ