Ընտանիքն ընդգրկում է մանր, միջին չափի և խոշոր տեսակներ (երկարությունը՝ 0,3-3,5 մ)։ Բնորոշվում են բարեկազմ մարմնով։ Գլուխը այս կամ այն չափով տարանջատված է մարմնից։ Մաշկը ծածկված է հարթ կամ կատարավոր թեփուկներով։ Տեսակների մեծամասնության գլուխը ծածկված է համաչափ դասավորված խոշոր հարթ վահանիկներով։ Աչքերը լավ են զարգացած, բիբը կլոր է կամ օվալաձև, ուղղահայաց կամ հորիզանական։ Վերին ծնոտային, ատամնային, քունքային և թևանման ոսկրերի վրա կան ատամներ։ լորտուների որոշ ցեղեր բնորոշվում են վերին ծնոտի հետին մասում տեղադրված ակոսավոր թունամուղ ատամների առկայությամբ։ լորտուների միայն աջ թոքն է զարգացած, ձախը մնացորդային է։ Որովայնային մակերեսը ծածկված է լայն վահանիկների 1 շարքով։ Կան ձվադիր և ձվակենդանածին տեսակներ։ Բնակվում են կենսավայրերի շատ լայն շրջանում՝ ներառյալ կանգուն և հոսող ջրավազանները, հողային ծածկույթն ու ծառերը։ Կան կիսաջրային, անպատայիև, անտառային և լեռնային տեսակներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 668)։