Ինքնակատալիզի ռեակցիաներ
Ինքնակատալիզի ռեակցիաներ, ինքնակատալիզ, քիմիական ռեակցիայի արագացում ռեակցիային մասնակցող նյութերից որևէ մեկի շնորհիվ, օրինակ, CH3COOC2H5+ H2O→CH3COOH+C2H5OH։ Քացախաթթուն և նրա էլեկտրոլիտային դիսոցումից ստացվող H+ իոնը արագացնում են ռեակցիան։ Ինքնակատալիզի ռեակցիաների արագությունը սկզբում աճում է վերջնանյութի քանակի ավելացման, իսկ հետո ընկնում՝ ելանյութերի ծախսման պատճառով։ Ռեակցիան սկսվում է սկզբնական պահին քիչ քանակով վերջնանյութի, այլ կատալիզատորի շնորհիվ կամ կատալիտիկ ռեակցիայի հետ զուգահեռ ընթացող դանդաղ ոչ կատալիտիկ ռեակցիայի հաշվին։ Եթե կատալիզատորի սկզբնական կոնցենտրացիան շատ փոքր է, ապա ինքնակատալիզի ռեակցիան այնքան դանդաղ է, որ գործնականում չի հայտնաբերվում։ Իրենց բնույթով ինքնակատալիզի ռեակցիաներին նման են շղթայական ռեակցիաները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 366)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՀունիսի 7Ջոուի ԱնսաՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Կատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներՋրծաղիկՀայաստանՍեռական հարաբերությունՀավասարասրուն սեղանԳառնու հեթանոսական տաճարՍաղմոսավանքՍեղան (երկրաչափություն)Եռանկյան մակերեսԵրազահանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԾաղկեվանք (Արա լեռ)Օրալ սեքսՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԹվաբանական պրոգրեսիաՊարույր ՍևակՀովհաննես ԹումանյանՎարդավառՇեղանկյունJSONԲագրատ ԳալստանյանԱմբողջ թիվԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովՆորավանքՏեղերի վանքՄեսրոպ ՄաշտոցՄորզեի այբուբենՍևանա լիճԽոր ՎիրապՏիգրան ՄեծՋուրԶուգահեռագիծԱնալ սեքսՀեշտոցի սնկային վարակ