Թութակ (անձնանուն)

իգական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թութակ (այլ կիրառումներ)

Թութակ, հայկական իգական անուն։ Առաջացել է համանուն թռչնի անունից։ Անվանը համապատասխանում է թուրքերեն Tūtī անձնանունը, որը ևս նշանակում է թութակ և գործածական է թուրքերի և պարսիկների մոտ որպես իգական անձնանուն։ Այս անունն էր կրում Պարսից Ֆաթալի շահի կանանցից մեկը[1]։ Հայաստանում Թութակ անձնանունը հիշատակված է 1658[2], իսկ Թութի՝ 1749 թվականին[3] Վերջին անունը 20-րդ դարի կեսերին գործածական է եղել պարսկահայերի շրջանում[4]։

Թութակ
Թութակ
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Թութակ» սկսվող էջեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ուղեգրություն Զ․, էջ 45
  2. Ձեռագիր, Նոր Բայազետ, 5 բ
  3. Ձեռագիր, Վենետիկ, Ա․ 450
  4. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 365 — 682 էջ։