Էննի (մրցանակ)

«Էննի» մրցանակ (անգլ.՝ Annie Award), մրցանակ, ներկայացված է Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի մասնաճյուղի անիմացիոն ֆիլմերի ASIFA միջազգային ասոցիացիայի կողմից 1972 թվականին։ Ի սկզբանե մտածված է եղել որպես մեծարման երեկո անիմացիայի բնագավառում մեծ ավանդ ունեցած գործիչների համար, հետևյալ արտադրության ոլորտներում՝ մենեջմենթ, սցենարներ, հնչյունավորում, դիզայն, էֆեկտներ և այլն։ 1992 թվականից առաջադրվել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգը։

Էննի
Երկիր ԱՄՆ
Տեսակմրցանակների խումբ
ՊարգևատրողASIFA-Hollywood?
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1972
Հերթականություն
Կայքannieawards.org(անգլ.)
 Annie Awards Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էննի

Քննադատություն և սկանդալներ խմբագրել

2008 թվականին Լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակի համար նոմինացվել է 5 աշխատանք՝ The Walt Disney Company երկու ժապավեն, մեկը՝ Pixar և երկուսը անկախ։ Երբ պաշտպանված կայքում սկսվեց քվերակությունը, պարզվեց, որ երկու անկախ մուլտֆիլմեր չեն ընդգրկվել ցանկում։ ASIFA-ն ընդունեց սխալը, արդյունքները վերականգնեցին, երբ ընտրողները կրկին առաջարկված ցանկի հիման վրա քվեարկեցին, բայց Everything Will Be OK անկախ մուլտֆիլմերից մեկը կրկին չհայտնվեց ցանկում։ Քվեարկությունը կանգնեցրին, իսկ երբ այն միացրին, պարզվեց կարճամետրաժ ֆիլմը ունի 24 ժամ, որպեսզի ստանա անհրաժեշտ ձայները։ Թեև կազմակերպիչները ներողություն են խնդրել, հետագայում գործը առաջ չգնաց, հաղթեց Pixar ընկերության մուլտֆիլմը[1]։

2009 թվականին Քունգ ֆու Պանդա մուլտֆիլմը պարտության մատնեց օսկարային WALL-E ընկերությանը, հաղթելով նրան բոլոր անվանակարգերում, որտեղ այն ներկայացված էր։ Շատերը զարմացած դրանով, կարծում են, որ պատճառը Ջեֆրի Կատցենբերգի ներքին աշխատանքն է, որը յուրաքանչյուր աշխատակցին  ASIFA-յի անդամակցության հնարավություն է տվել, իսկ այնուհետև ակնարկել է, թե ում օգտին պետք է քվեարկել[2][3]։

2010 թվականին The Walt Disney Company ընկերությունը տեղեկացրեց մրցանակին աջակցելու դադարեցման մասին։ Նրանց չի գոհացնում է այն փաստը, որ ցանկացած ոք կարող է գնել ASIFA-յի անդամակցությունը ու հայտնում են DreamWorks-ի առավելության մասին, որը աշխատակիցներին անվճար անդամատոմսեր է տրամադրում։ Ի պատասխան այս ամենին ասոցիացիան փոխել է քվեաթերթիկների տրամադրման կանոնները։ Այժմ քվեարկել կարող են միայն պրոֆեսիոնալ քննադատները։ Ղեկավարը դա դեպի ապագա փոփոխությունների համար առաջին քայլն է համարել։ Չնայած դրան, Disney-ի նախագահը կոչ է անում բոլոր ստուդիաներին կանոնները փոփոխել[4]։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի մրցանակի դափնեկիրներ խմբագրել

ՏարիԱնիմացիաԸնկերություն
1992Գեղեցկուհին և ՀրեշըWalt Disney Pictures
1993ԱլադինWalt Disney Pictures
1994Առյուծ արքանWalt Disney Pictures
1995ՊոկահոնտասWalt Disney Pictures
1996Խաղալիքների պատմությունWalt Disney Pictures & Pixar
1997Կատուները չեն պարումTurner Feature Animation
1998ՄուլանWalt Disney Pictures
1999Պողպատե հսկանWarner Bros. Feature Animation
2000Խաղալիքների պատմություն 2Walt Disney Pictures & Pixar
2001ՇրեկDreamWorks SKG & Pacific Data Images
2002Ուրվականներից քշվածներըStudio Ghibli
2003Նեմոյին փնտրելիսPixar
2004Սուպեր ընտանիքըPixar
2005Ուոլեսը ու ԳրոմիտըAardman Animations & DreamWorks Animation
2006ՄեքենաներըPixar
2007ՌատատույPixar
2008Քունգ ֆու ՊանդաDreamWorks Animation SKG
2009ՎերPixar
2010Ինչպես ընտելացնել վիշապին[5]DreamWorks Animation SKG
2011ՌանգոNickelodeon Movies & GK Films & Industrial Light & Magic & Blind Wink
2012ՌալֆWalt Disney Pictures
2013Սառցե սիրտըWalt Disney Pictures
2014Ինչպես ընտելացնել վիշապին 2DreamWorks Animation SKG
2015ԳլուխկոտրուկWalt Disney Pictures & Pixar

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Why Don Hertzfeldt Probably Won't Win An Annie». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  2. «The Contenders, the Show and the Spectacle». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «April 25 Scrapbook». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. «Disney withdraws from Annie Awards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Мультфильм „Как приручить дракона“ получил 10 „Энни“» — «Новый Взгляд»

Արտաքին հղումներ խմբագրել

🔥 Top keywords: