Գինեվարդ (անձնանուն)

իգական անձնանուն

Գինեվարդ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն գինեվարդ բառից, որ նշանակել է մի տեսակ վարդ՝ գինու գույնով։ Գործածվել է 15-17-րդ դարերում1489 և 1306[2], 1619[3] թվականներին՝ Գինէվարդ, 1675 թվականին՝ Գինավարթ[4] և Գենայվարդ[5]։ Անվան կրճատ ձևն է Գինե, որը 2 անգամ հիշատակված է անթվական հիշատակարաններում և մի անթվական արձանագրության մեջ, որը գտնվում է Աղթամարում[6]։

Գինեվարդ
Գինեվարդ
Տեսակիգական անձնանուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն[1]
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԳինե
Կապված հոդվածներ«Գինեվարդ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Գինեվարդ, եղբորդուստր Մատթեոս վարդապետի, ով 1489 թվականին Փիլիպոս գրչին գրել տվեց մի Ճաշոց[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
  2. Ձեռագիր, Հալեպ, Ա․ 80
  3. Ձեռագիր, Սեբաստիա, ՀԱ 1925, 475
  4. Ձեռագիր, Վասպուրական 946
  5. անդ 767
  6. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 472 — 634 էջ։
  7. Ձեռագիր, Սեբաստիա, ՀԱ 1926, 239