Գարեգին Աղաբաբով
Գարեգին Հարությունի Աղաբաբով (), հայ խորհրդային ինժեներ-հիդրոշինարար։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։
Գարեգին Աղաբաբով |
---|
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (1930)։
Աշխատանք խմբագրել
1930-1937 թվականներին աշխատել է Ձորահէկի և Քանաքեռհէկի շինվարչություններում որպես ինժեներ, այնուհետև շինարարության պետի տեղակալ։ 1942-1946 թվականներին գլխավորել է Զակամսկի ջերմաէլեկտրակայանի շինարարությունը, իսկ 1946-1955 թվականներին նրա ղեկավարությամբ կառուցվել է Գյումուշի հիդրոէլեկտրակայանը։ 1955-1960 թվականներին Աղաբաբովը աշխատել է որպես ԽՍՀՄ էլեկտրակայանների մինիստրության Վոլգայի կայանների վարչության պետ։ Եղել է ՀԽՍՀ 3-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։
Մահացել է օգոստոսի 7-ին, Մոսկվայում։
Պարգևներ խմբագրել
Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 238)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՀայոց ցեղասպանությունՍպասարկող:ՈրոնելՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀայաստանԿոմիտասՀամո ՍահյանՍևանա լիճԱլեքսանդր ԹամանյանՇառլ ԱզնավուրՀայերենի այբուբենՀովհաննես ԹումանյանՎահան ՏերյանՊարույր ՍևակԳարեգին ՆժդեհԶվարթնոցի տաճարԵղիշե ՉարենցՎիլյամ ՍարոյանՍասունցի ԴավիթԽաչատուր ԱբովյանՎարդանանք (պատմավեպ)ՈրոտանԱրարատՎիկտոր ՀամբարձումյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՀովհաննես ՇիրազՏիգրան ՊետրոսյանՄարտիրոս ՍարյանՄատենադարանՔութեշՋրծաղիկՄուշեղ ԳալշոյանԵրևանՍասնա ծռերՎբեթՄոնթե ՄելքոնյանՋուրԽաչքարՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)