Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան (Երևան)

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան

Գայի հուշարձանը Նոր Նորքում
Ընդհանուր տեղեկություններ
ԿարգավիճակՀՀ պետական հուշարձան ID 1.8/13
ՀամայնքՆոր Նորք
Առաջին հիշատակում1970
Գտնվում էՆանսենի անվան այգու դիմաց
Բարձրություն12,5 մ պատվանդանի հետ
Քանդակագործ(ներ)Սուրեն Նազարյան
Ճարտարապետ(ներ)Սարգիս Գուրզադյան
Նյութբրոնզ, գրանիտ, բազալտ
Շինարարության սկիզբ1974
Շինարարության ավարտ1977, փետրվարի 18
Ներկա վիճակկանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին[1]։

Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։

Պատկերասրահ խմբագրել

«Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանում գտնվող Գայի բրոնզաձույլ ձիարձանի մասին բացահայտումներ է անում ձուլող-վարպետը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.