Բուխարեստի պայմանագիր (1812)

Բուխարեստի պայմանագիր, ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիր։ Հաշտությունը մի կողմից ստորագրել է ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովը, իսկ մյուս կողմից՝ մոլդովահայ ազդեցիկ գործիչ Մանուկ Բեյը 1812 թվականի հուլիսի 5-ին՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում[1]։

Բուխարեստի հաշտության պայմանագիր
Պատրաստվել էմայիսի 28, 1812
Ուժի մեջ է մտելհուլիսի 5, 1812
Ստորագրել ենՄիխայիլ Կուտուզով
Մանուկ Բեյ
ԿողմերՌուսական կայսրություն Ռուսական կայսրությունՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Լեզուռուսերեն, թուրքերեն

Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով) անցնում էր Ռուսական կայսրությանը (նախկինում Մոլդովան համարվում էր Օսմանյան Թուրքիայի վասալը)։ Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները։

Պայմանագրի 8-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը[2]։

Պայմանագիրը կողմերի միջև ստորագրվում է մայիսի 28-ին և ուժի մեջ է մտնում հուլիսի 5-ին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Robarts, Andrew (2008). «Bucharest, Treaty of». In Ágoston; Masters, Bruce (eds.). Encyclopedia of the Ottoman Empire. Facts On File. էջ 94. ISBN 978-0-8160-6259-1. {{cite encyclopedia}}: Unknown parameter |editor-= ignored (օգնություն)
  2. John F. Baddeley, Russian Conquest of the Caucasus,1908, Chapter V

Գրականություն խմբագրել

  • Ćirković, Sima (2004). The Serbs. Malden: Blackwell Publishing.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 605