Բերդաշեն (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդաշեն (այլ կիրառումներ)

Բերդաշեն (նախկին անվանումը՝ Թափաքյոյ),գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 38 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ափին, Արփի լճիի արևելյան ափից ոչ հեռու։ Հարևան Պաղակն գյուղի հետ կազմում էր Բերդաշեն համայնքը։Բերդաշեն է վերանվանվել 1991 թ.-ի օգոստոսի 8-ին[2]։

Գյուղ
Բերդաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԹափաքյոյ
Մակերես19.7 կմ²
ԲԾՄ2020 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն219[1] մարդ (2018)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Բերդաշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Բերդաշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բերդաշենի մշտական բնակչությունը կազմել է 203, առկա բնակչությունը՝ 201 մարդ[3]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4]։

Բերդաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի1886189719261939196419701979198920012011
Բնակիչ363509269414558772871180218203[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Բերդաշենն ունի պանրի գործարան։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բերդաշենում է գտնվում “Ավազնոց” վանական կառույցը (միջնադար)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.armstat.am/file/doc/99509883.pdf
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 46» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 26-ին.
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»