Բալբաս, կոպտաբուրդ, ճարպապոչավոր, մսաբրդակաթնատու ոչխարների ցեղ։ Ստեղծվել է Հարավային Կովկասում։ Հայաստանում տարածված է Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի մարզերում։

Մաքիների միջին կենդանի զանգվածը 45-60 կգ է, խոյերինը՝ 60-90 կգ, մնդավի բարձր, համապատասխանաբար՝ 67-75 և 80-82 սմ, միջին բրդատվությունը՝ 1, 6 և 2, 3 կգ, կաթնատվությունը՝ 70-100 կգ՚. Ունի երկար ճարպապոչ (դմակ)։ Խոյերն ունեն լայն բացվածքով, երկար, ոլորուն եղջյուրներ, մաքիներն անեղջյուր են։ Բուրդը սպիտակ է, կոպիտ, միահավասար, երկարությունը՝ 11-17 մմ (արժեքավոր հումք է գորգագործության համար)։ Վերջավորությունների, գլխի և ականջների ծայրամասերը, աչքերի շրջանակները, դունչը սև բծերով են։ Ճկուն է, լավ հարմարվում է տարբեր էկոլոգիական պայմանների։ Այժմ մաքրացեղ վիճակում հիմնականում բուծվում է Մարտունիի (Գեղարքունիքի մարզ) տարածաշրջանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 228
🔥 Top keywords: