Արմատապտուղներ

Արմատապտուղներ, բանջարային, կերային և տեխնիկական երկամյա բույսեր՝ թելուկազգիների (ճակնդեղ), խաչածաղկավորների (շաղգամ, գոնգեղ, բողկ), հովանոցավորների (գազար, նեխուր, ստեպղին, մաղադանոս) և բարդածաղկավորների (ճարճատուկ) ընտանիքներից։

Շաղգամ
Մանիոկա
Գազար

Մշակում

խմբագրել

Մշակում են գերազանցապես հյութալի արմատապտուղ ստանալու համար։ Մշակության առաջին տարում արմատապտուղը տալիս են տերևների վարդակ ու արմատ, իսկ երկրորդում՝ ծաղկակիր ցողուն և սերմ։ Ցանքը կատարվում է շարային եղանակով, գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո։ Բերքահավաքը կատարվում է ձեռքով կամ հատուկ մեքենաներով։

Արմատապտուղների մշակումը տարածված է ամբողջ աշխարհում, Հայաստանում մշակում են շաքարի, կերի, սեղանի ճակնդեղ, գազար, մաղադանոս, նեխուր և մասամբ գոնգեղ։

Մանիոկա203
  
Բատատ127
  
Dioscorea40
  
Colocásia esculénta11
  
Այլ7
  

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմատապտուղներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 93