Արմատականություն

Արմատականություն ( լատին․՝ radix - արմատ) , քաղաքականության մեջ վճռական գործողությունների և մեթոդների ձգտում, ընդդիմադիր ուղղություն։Կուսակցության կամ անհատի դիրքորոշում,որը ենթադրում է գոյություն ունեցող սոցիալական, քաղաքական, մշակութային կարգերի հերքում և արմատական փոփոխման ձգտում։

Արմատականություն տերմինը սովորաբար օգտագործում են քաղաքական կուսակցությունների, խորհրդարանական խմբավորումների, քաղաքական շարժումների գործունեությունը բնութագրելու համար։ Տարբերում են 3 տեսակի արմատականություն՝

  • աջ
  • ձախ
  • հեղափոխական։

Պատմություն խմբագրել

Արմատականություն տերմինն առաջացել է 18-րդ դար-ի վերջին Անգլիայում, արդյունաբերական հեղափոխության շրջանում և արագորեն տարածվել է Եվրոպայում ինրև քաղաքական, կրոնական, լուսավորական և մշակութային հոսանք։Սկզբնական շրջանում արմատականները հանդես էին գալիս ընտրական իրավունքի, պետության կառավարմանը քաղաքացիների մասնակցության ընդլայնման քաղաքական ու քաղաքացիական իրավունքնեի ու ազատությունների կիառաման օգտին։ Այս հիմնախնդիրների լուծումից հետո, նրանք հանդես էին գալիս հօգուտ քաղաքական քննարկումների ընդլայնման։Առանձին երկրներում, որտեղ ուժեղ է եկեղեցու ազդեցությունը, արմատական է համարվում հակակղերական կողմնորոշումը ։19-20-րդ դարերում արմատականությունը դարձավ սոցիալիստական, սոցիալ-ժողովրդական կողմնորոշում ունեցող ձախ կուսակցությունների գաղափարախոսությունը։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва