Արարատ Երևան ՖԱ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)

«Արարատ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլային ակումբ, որը հանդես է գալիս Երևանում։ Հիմնադրվել է 1935 թվականի մայիսի 10-ին Վռամշապուհ Մերանգուլյանի գլխավորությամբ[1]։

Արարատ
Ամբողջական անուն«Արարատ» Ֆուտբոլային Ակումբ
ԳույներԿարմիր, սև
Հիմնադրում1935
Երկիր Հայաստան
ՄարզադաշտՀանրապետական մարզադաշտ
Տարողունակություն54.208
ՆախագահՇվեյցարիա Հրաչ Կապրիելյան
ՄարզիչՀայաստան Վարդան Բիչախչյան
Կայք
ԼիգաԲարձրագույն խումբ
2022/236-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմություն խմբագրել

Անվան պատմությունը խմբագրել

Այն ժամանակ ակումբը կոչվում էր Երևանի «Սպարտակ»։ 1938 թվականից սկսած ակումբը ստանում է «Դինամո» անվանումը։ 1954-1962 թվականները կրկին վերադարձ նախորդին. Ակումբը կրկին վերանվանվում է Սպարտակ։ Իսկ 1963 թվականից մինչ օրս ակումբը կրում է պատմական «Արարատ» անվանումը։

Գործունեություն խմբագրել

Առաջին նվաճմանը ակումբը հասել է հիմնադրմանից 5 տարի անց՝ նվաճելով Հայաստանի ֆուտբոլի գավաթը, որի իրավահաջորդը ներկայումս գործող Հայաստանի անկախության գավաթն է։ 1954 թվականին այն ժամանակվա Երևանի «Սպարտակը» ԽՍՀՄ տարածքում իր առաջին բարձունքին է հասնում՝ մասնակցելով ԽՍՀՄ գավաթի եզրափակչին։ Սպարտակցիների մրցակիցը Կիևի «Դինամոն» էր, որը և մեծ դժվարությամբ տիրանում է գավաթին։ 1971 թվականից սկսվում են արդեն Երևանի «Արարատի» ոսկե տարիները։ Նախ նույն թվականին թիմը տիրանում է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներին։ Հաջորդ տարի թիմի ղեկին է կանգնում ամբողջ ԽՍՀՄ-ում ճանաչված նախ ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, այնուհետև փայլուն մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։ Վերջինս էլ սկիզբ է դնում 73-յան երազներին։ Թիմը հասնում է անհավանական հաջողությունների. ԽՍՀՄ առաջնության և գավաթի ոսկե մեդալներ… Դա մեծագույն նվաճում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում, որը ռուսներն անվանեցին. «Հայկական ֆուտբոլի բում»։1973-ը կարող ենք համարել թիմի բոլոր ժամանակների լավագույն տարին, քանի որ ԽՍՀՄ առաջնության կարևորագույն չեմպիոնությունը «Արարատի» համար առաջինն ու վերջինն էր։ 1975-ին երևանցիները երկրորդ անգամ են տիրանում բաղձալի գավաթին։ Հաջորդ տարի մասնակցում են եզրափակչին, կրկին մոտ լինելով երկրորդ անընդմեջ նվաճմանը։

1974 թվականին արարատցիները հաջող էին խաղում Չեմպիոնների գավաթ (ներկայումս Չեմպիոնների լիգա՝ ՉԼ) մրցաշարում։ Քառորդ եզրափակչում մեր մրցակիցը Եվրոպայի այդ թվականների լավագույն ակումբն էր՝ Մյունխենի «Բավարիան», որը նախորդ տարի դարձել էր ԽՍՀՄ առաջնության հաղթող։ Երևանում մերոնք ցուցադրելով փայլուն խաղ՝ հաղթեցին մի ակումբի, որի կազմում խաղում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ֆրանց Բեկենբաուերը, Կառլ-Հայնց Ռումենիգեն, Գերդ Մյուլլերը, որը Գերմանիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, և այլք։ Հանդիպման միակ գնդակը 34-րդ րոպեին հեղինակում է Արկադի Անդրեասյանը։ Ափսոս, որ Մյունխենում տեղացիները հաղթում են 2։0 հաշվով և դուրս գալիս կիսաեզրափակիչ։ Այդ տարի նույնպես «Բավարիան» նվաճում է Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը, իսկ «Արարատից» կրած պարտությունը միակն էր ողջ մրցաշարում։

Նախկին անվանումները խմբագրել

Նվաճումներ խմբագրել

ԽՍՀՄ առաջնություն
(1) 1973
(2) 1971, 1976 (Գարուն)
ԽՍՀՄ գավաթ
(2) 1973, 1975
(2) 1954, 1976
Հայաստանի Բարձրագույն խումբ
(1) 1993
(4) 1996-97, 1999, 2000, 2008
(1) 1994
Հայաստանի Առաջին խումբ
(1) 2010
(1) 2005
Հայաստանի Գավաթ
(5) 1993, 1994, 1995, 1997, 2008
(2) 2001, 2007
Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթ
(1) 2008
(1) 1997

Առաջնության և Գավաթի վիճակագրություն խմբագրել

ՄրցաշարԴԽՀՈՊԽԳԲԳԳՏՄԱռաջնության ռմբարկուԳավաթ
1992 Հայաստանի Բարձրագույն խումբ434274314522+12358 Վահե Յաղմուրյան (38)1/8
1993 Հայաստանի Բարձրագույն խումբ1282350929+8351 Վահե Յաղմուրյան (20)Հ
1994 Հայաստանի Բարձրագույն խումբ328215210921+8847 Վահե Յաղմուրյան (18)Հ
1995 Հայաստանի Բարձրագույն խումբ1106223411+2320 Արմեն Շահգելդյան (7)Հ
1995-96 Հայաստանի Բարձրագույն խումբ42212375828+30391/2
1996-97 Հայաստանի Բարձրագույն խումբ22217145418+3652Հ
1997 Հայաստանի Բարձրագույն խումբ6187653221+1127-
1998 Հայաստանի Բարձրագույն խումբ426105114040035 Արամ Ոսկանյան (10)1/4
1999 Հայաստանի Բարձրագույն խումբ23222646321+42721/4
2000 Հայաստանի Բարձրագույն խումբ22818555023+2759 Տիգրան Եսայան (17)1/2
2001 Հայաստանի Բարձրագույն խումբ52213364222+2042Ե
2002 Հայաստանի Բարձրագույն խումբ5229673922+17331/4
2003 թվականին Արարատը հեռացվել է բոլոր առաջնություններից
2004 Հայաստանի Առաջին խումբ730161138350+3349-
2005 Հայաստանի Առաջին խումբ22418247218+5456-
2006 Հայաստանի Բարձրագույն խումբ42815494835+1349 Նշան Էրզրումյան (17)1/4
2007 Հայաստանի Բարձրագույն խումբ42815494942+749 Մարկոս (22)Ե
2008 Հայաստանի Բարձրագույն խումբ22818554823+2559 Մարկոս (17)Հ
2009 Հայաստանի Բարձրագույն խումբ82828182054-3414 Կարեն Ավոյան] (4)1/4
2010 Հայաստանի Առաջին խումբ12417435019+3155 Գևորգ Կարապետյան (20)-
2011 Հայաստանի Բարձրագույն խումբ82824221457-4310 Կարեն Խաչատրյան (6)1/4
2012-13 Հայաստանի Բարձրագույն խումբ74296272770-4333 Տիգրան Ոսկանյան (5)1/4
2013-14 Հայաստանի Բարձրագույն խումբ42812883023+744 Ալեքսանդր Ռակիչ (10)1/4
2014-15 Հայաստանի Բարձրագույն խումբ82834212869-4113 Ալեքսանդր Ռակիչ (10)1/4
2015-16 Հայաստանի Բարձրագույն խումբ52891092831-337 Գևորգ Նռանյան (6)1/4
2016-17 Հայաստանի Բարձրագույն խումբ63033241753-3612 Գեղամ Թումբարյան (3)1/4
2017-18 Հայաստանի Բարձրագույն խումբ63056193365-3221 Անդրանիկ Քոչարյան (9)1/4
Դ = Դիրք; Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր

Ներկա կազմ խմբագրել

Օգոստոսի 17, 2014

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

ԴիրքԽաղացող
1 ԴՊԳոռ Մարտիրոսյան
2 ԿՊԿարեն Խաչատրյան
3 ՊՇԱվետիս Ղազարյան
4 ՊՇՉեդոմիր Տոմիչ
5 ՊՇԳոռ Մկրտումյան
6 ԿՊՋամել Ուոլես
7 ՀՐԱլեքսանդար Ռակիչ
8 ԿՊԴավիթ Գ. Գրիգորյան
9 ՀՐԿևին Ֆրանչեսկո Ռոբին դի Լաուրո
10 ԿՊՍերգեյ Ամրոյան
11 ԿՊԲրայան դե լա Ֆուենտե
12 ԿՊԶավեն Բուլուտ
ԴիրքԽաղացող
13 ԿՊՌոման Հովհաննիսյան
14 ԿՊՔրիստիան Քոլին Քինգ
15 ԿՊԱրմեն Դուրունց
16 ԿՊՏիգրան Մելիքյան
17 ԿՊԱրսեն Հովհաննիսյան
18 ԿՊԳորիկ Խաչատրյան *
19 ՀՐՍամվել Հակոբյան
20 ԿՊԱրայիկ Մկրտչյան
21 ՊՇԱրարատ Պողոսյան
22 ԴՊԱրման Մելիքսեթյան
23 ԿՊԶդրավկո Կովաչևիչ
24 ՀՐԴերիլ Դեյվոն Օդոմ
25 ՊՇԿազեմ Սեյեդ Սադեղի
27 ՊՇՆիկոլա Պրեբիրաշևիչ
88 ԴՊԼևոն Մինասյան

Ակումբային աշխատակազմ խմբագրել

Ղեկավար անձնակազմ խմբագրել

  • Նախագահ համասեփականատեր - Հրաչ Կապրիլյան[2]
  • Համասեփականատեր - Վարդան Սրմաքեշ
  • Փոխնախագահ / Գործադիր տնօրեն - Արկադի Անդրեասյան
  • Ադմինիստրատոր - Արայիկ Եգյան
  • Մամուլի քարտուղար - Սամվել Սուքասյան

Մարզչական աշխատակազմ խմբագրել

  • Գլխավոր մարզիչ -
  • Ավագ Մարզիչ - Վարազդատ Ավետիսյան
  • Մարզիչներ - Ալբերտ Աճեմյան, Կարեն Նավոյան
  • Դարպասապահների մարզիչ - Ֆելիքս Հակոբյան[3]
  • Երիտասարդական թիմի մարզիչ - Տիգրան Գսպեյան

Արարատ 2

  • Գլխավոր մարզիչ - Գալուստ Պետրոսյան
  • Ավագ մարզիչ - Ալբերտ Աճեմյան
  • Մարզիչներ - Կարեն Նավոյան, Ալյոշա Աբրահամյան
  • Դարպասապահների մարզիչ - Էդիկ Երիցյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստան - Ակումբների հիմնադրման ցուցակ». Վերցված է 2009 թ․ հունիսի 29-ին.
  2. «Հրաչ Կապրիելյան. Քանի դեռ չի փոխվել ՀՖՖ-ի ղեկավարությունը, Հայաստանում ֆուտբոլ չի լինի»: PanArmenia.NET: Վերցված 25 Հունվարի 2015։
  3. «Ալյոշա Ամրահամյան հայաստան դարպասապահների դպրոցի անհրաժեշտություն կա»: Արխիվացված 2014-09-26 Wayback Machine www.armsport.am: Վերցված՝ 25 Հունվարի 2015։

Գրականություն խմբագրել

  • Սուրեն Բաղդասարյան, Արարատ 73։ Հայկական ֆուտբոլի ոսկեդարը, Երևան, «Նյումեգ», 2023 — 544 էջ, ISBN 978-9939-967-12-7։
  • Արսեն Կակոսյան։ «Երեկոյան ֆուտբոլ», Երևան, 1974
  • Ալեքսանդր Գրիգորյան։ «ՄԱՐԿԱՐՈՎԱ, հայ ֆուտբոլիստ», Երևան, 2002
  • Ալեքսանդր Գրիգորյան։ «Արարատ» — Սիրելի թիմ», Երևան, 2006
  • Ալեքսանդր Գրիգորյան։ «Անդրիասյան եղբայրեր, ֆուտբոլի դաշտի գեներալներ, Երևան, 2011

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արարատ Երևան ՖԱ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 694