Առնո Բաբաջանյան համերգասրահ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահ, երաժշտական սրահ Երևանում, գտնվում է Աբովյան փողոց 2 հասցեում։

Առնո Բաբաջանյան համերգասրահ
Տեսակհամերգասրահ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Համերգասրահը սկսել է կառուցվել 1900 թվականի սկզբին։

Ճարտարապետ՝ Վասիլի Միրզոյան։ Շենքը պետք է կառուցվեր Ալեքսանդր Մանթաշևի պատվերով, բայց ֆինանսական հարցերի ձգձգման պատճառով այն ֆինանսավորում է երևանաբնակ Տեր-Ավետիքյանների ընտանիքի ջանքերով։

Մինչև 1921 թվականը այդտեղ գործել է արական գիմնազիան։

  • 1921 թվականին կառավարության որոշմամբ այն սկսել է գործել որպես Երևանի մշակույթի տուն,
  • 1932 թվականին, Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիայի հիմնադրումից հետո՝ որպես ‎ֆիլհարմոնիկ դահլիճ,
  • 1956 թվականից հանդես է գալիս որպես Ֆիլհարմոնիկ փոքր դահլիճ
  • 2003 թվականից դահլիճը կրում է հայ մեծ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի անունը։

Նկարագրություն խմբագրել

«Առնո Բաբաջանյան» համերգասրահը մշակույթի խոշոր օջախ է, որտեղ տեղի են ունենում համերգներ, հյուրախաղերի եկած արտիստների և խմբերի ելույթներ, փառատոներ, հավաքներ, հանդիսավոր ժողովներ, ասուլիսներ, հոբելյանական երեկոներ։

Առաջին հարկում ճեմասրահն է, հանդերձարաններն ու ադմինիստրատիվ աշխատողների առանձնասենյակները։ Երկրորդ հարկում տեղավորված են երկու մեծ ճեմասրահներ, երեք հարյուր տեղանոց շքեղ դահլիճ՝ հագեցած ժամանակակից տեխնիկական սարքերով։

Արտաքին հղումներ խմբագրել