Առյուծ (համաստեղություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առյուծ (այլ կիրառումներ)


Առյուծ, կենդանակերպի համաստեղություններից մեկը։ Նրա սիմվոլն է (Յունիկոդում՝ ♌)։ Առյուծը գտնվում է Խեցգետին արևելյան և Կույս համաստեղության արևմտյան կողմում։ 2-րդ դարի աստղագետ Պտղոմեոսի նկարագրած 48 համաստեղություններից մեկն է։

Առյուծ
Համաստեղություն
Լատիներեն անվանումLeo
ՀապավումLeo
Հակում+15
Մակերես947 քառակուսի աստիճան
Հիմնական աստղեր9, 15
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
92
Ճանաչված
մոլորակներով աստղեր
8
Պայծառ աստղեր3
Մոտակա աստղեր3
Ամենապայծառ աստղRegulus (α Leo) (1.5մ)
Ամենամոտիկ աստղWolf 359 (7.78 լտ)
Ասուպային հոսքերԼեոնիդներ
Հարևան
համաստեղությունները
Մեծ Արջ
Փոքր Առյուծ
Լուսան (անկյունում)
Խեցգետին
Հիդրա
Սեքստան
Գավաթ
Կույս
Բերենիկեի Գես
Անվանված էառյուծ, Humbaba? և Նեմեյան առյուծ
Տեսանելի է +90° և −65°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է ապրիլ ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Հետևյալ Մեսյե առարկաները գտնվում են Առյուծի համաստեղությունում[1]՝

Մեսյե առարկաՏեսակՈւղղակի ծագումՀակումՄեծությունNGC համար
M65գալակտիկա11ժ 18.913ա 610.53623
M66գալակտիկա11ժ 20.213ա 010.03627
M95գալակտիկա10ժ 43.911ա 4211.03351
M96գալակտիկա10ժ 46.711ա 4910.53368
M105գալակտիկա10ժ 47.812ա 3511.03379

Առյուծի համաստեղությունում են գտնվում նաև NGC-3628 և NGC-2903 գալակտիկաները, Gamma Leonis կրկնապատիկ աստղը, և Wolf 359 նվաղ կարմիր գաճաճ աստղը[1]։

Աստղերը խմբագրել

Անզեն աչքով գիշերվա երկնքում երևացող Առյուծի համաստեղությունը (նկարի կենտրոնի պայծառ օբյեկտը Յուպիտեր մոլորակն է։ AlltheSky.com

  • Համաստեղության ամենապայծառ և գիշերային երկնքի ամենապայծառներից մեկն է Արքայազն (α Leo, Առյուծի ալֆա) աստղը։ Երբեմն նրան ասում են նաև Առյուծի սիրտ (Cor Leonis)։ Երկրից գտնվում է 77.5 լուսատարի հեռավորության վրա։ Առաջին մեծության աստղերից Արքայազնն ամենամոտն է գտնվում Խավարածրին, այնպես որ նրան բավականին հաճախ է ծածկում Լուսինը։
  • Առյուծի ֆիգուրի պոչամասում է գտնվում Դենեբոլա (Առյուծի բետա) աստղը, որի անունն արաբերենից թարգմանաբար նշանակում է առյուծի պոչ։ Պայծառությունը 2.14 աստղային մեծության է, հեռավորությունը՝ 43 լուսատարի։
  • 2.0 աստղային մեծությամբ պայծառությամբ երրորդն է «առյուծի գլխի» մասում գտնվող Ալգիեբա (Առյուծի գամմա) կրկնակի աստղը։ Անունը թարգմանաբար նշանակում է առյուծի բաշ։
  • Զոսմա անունով Առյուծի դելտան գտնվում է Երկրից 58 լուսատարի հեռավորության վրա։
  • Առյուծի էպսիլոնը 3.0 մեծության դեղին հսկա է, Երկրից 251 լուսատարիի վրա է։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 «Առյուծ համաստեղությունը (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 28-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 545