Անգեղ, հայկական ստորգետնյա թագավորության աստված։ Նրա անունով Աստվածաշնչում հայերեն է թարգմանվել շումերաաքքադական ստորգետնյա թագավորության աստծու՝ Ներգալի անունը։ Հավանաբար Անգեղի պաշտամունքը տարածված է եղել Անգեղտուն գավառում, իսկ Անգեղ տան նախարարական տունը ծագել է նրանից կամ նրա քրմերի տոհմից։ Անգեղ անունը առկա է նաև Տորք Անգեղի անվան մեջ, ինչը ցույց է տալիս այս երկու աստվածությունների կապը։