Այգու շահրիկ

Այգու շահրիկ (լատին․՝ Sylvia borin), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։

Այգու շահրիկ
Այգու շահրիկ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԿարգՃնճղուկանմաններ
ԵնթակարգԵրգող ճնճղուկանմաններ
ԸնտանիքՇահրիկներ
ՑեղՇահրիկ
ՏեսակԱյգու շահրիկ
Լատիներեն անվանում
Sylvia borin
Boddaert, 1783
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563185
NCBI 73324

Cuculus canorus canorus + Sylvia borin borin

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20-24, 5 սմ։ Գեր է, դեղնամոխրագույն, մարմինը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Կտուցը հաստլիկ է, պոչը՝ լայն՝ ուղիղ կտրած ծայրով։ Թափահարող փետուրների ծայրերը բաց գույնի են։ Վզի կողքերը մոխրագույն են։

Կենսակերպ խմբագրել

Բավական երկչոտ է, բուսուտներում շարժվում է զգուշորեն։ Բնակվում է խիտ թփուտներում, սաղարթավոր անտառներում, պտղատու այգիներում։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը՝ մարտի վերջին շաբաթվա ընթացքում։ Այդ օրերին լսելի է արուի զրնգուն երգը, որը կրկնակի բնադրման դեպքում կարող է շարունակվել մինչև օգոստոսի սկիզբը։

Բազմացում և զարգացում խմբագրել

Առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի 2-րդ կեսից, և սկսվում է բնի կառուցումը։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 75-140 մմ) չոր ցողուններից՝ ցածր թփուտներում կամ ծառերին։ Բները կառուցում են էգը և արուն՝ 6-11 օրում։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսից մինչև հուլիսի 2-րդ տասնօրյակը։ Դնում է 20 մմ տրամագծով, փոփոխական գունավորմամբ ու նախշերով 4-5 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 11-12 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս 11-12-րդ օրը, 1-2 շաբաթ անց ձեռք են բերում թռչելու և ինքնուրույն կերակրվելու ունակություն։ Երիտասարդ թռչունների ընտանեկան խմբերը և ինքնուրույն անհատները հանդիպում են հունիսից մինչև հուլիսի վերջը, առանձին դեպքերում՝ օգոստոսին։

Օգտակար է, ոչնչացնում է ծառերի վնասատու միջատներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգու շահրիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգու շահրիկ» հոդվածին։