Ամբողջ կյանքն առջևում է (ֆիլմ, 2020)
«Ամբողջ կյանքն առջևում է» (իտալ.՝ La vita davanti a sé), Netflix ընկերության իտալական գեղարվեստական կինոնկար, որի գլխավոր դերակատարը Սոֆի Լորենն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի նոյեմբերին։
Երկիր | Իտալիա ԱՄՆ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | նոյեմբերի 13, 2020 |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Էդոարդո Պոնտին |
Պրոդյուսեր | Carlo Degli Esposti?, Նիկոլա Սերրա և Ռեգինա Կ. Սքալլի |
Սցենարի հեղինակ | Էդոարդո Պոնտին[1] և Ugo Chiti?[1] |
Դերակատարներ | Սոֆի Լորեն[1], Բաբաք Քարիմի[1], Ռենատո Պլոտնիկով[1], Իբրահիմ Գույե, Ապրիլ Սամորա և Մասիմիլիանո Ռոսսի |
Օպերատոր | Անգուս Հադսոն |
Երաժշտություն | Գաբրիել Յարեդ |
Մոնտաժ | Ջակոբո Քուադրի |
Տևողություն | 94 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՖիլմի սյուժեի հիմքում Ռոմեն Գարիի համանուն վեպն է։ Գլխավոր հերոսուհին՝ մադամ Ռոզան ծեր հրեուհի է։ Նա հոլոքոստը վերապրած կին է։ Զբաղվում է մարմնավաճառների երեխաների դաստիարակությամբ՝ սեփական որբանոցում։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Սոֆի Լորեն | մադամ Ռոզա |
Իբրահիմ Գույե | Մոմո |
Աբրիլ Զամորա | Լոլա |
Ռենատո Կարպենտիերի | դոկտոր Կոեն |
Բաբակ Կարիմի | Գամիլ |
Ստեղծում
խմբագրելՊրոյեկտն ազդարարվել է 2019 թվականի հուլիսին։ Ռեժիսորը Էդոարդո Պոնտին[2] է, իսկ գլխավոր դերը խաղացել է վերջինիս մայրը՝ Լոռենը (տասնամյա դադարից հետո սա Սոֆի Լոռենի առաջին դերն էր)։ Նկարահանումները սկսվել են 2019 թվականի հուլիսին[3]։ 2020 թվականի նոյեմբերի 13-ին «Ամբողջ կյանքն առջևում է» ֆիլմի պրեմիերան էր։
Մրցանակներ
խմբագրել«Ամբողջ կյանքն առջևում է» ֆիլմը ստացել է գրեթե հիսուն մրցանակ և անվանակարգ, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս» լավագույն երգի համար (Լաուրա Պաուզինի)[4] և «Դավիդ դի Դոնաթելլո» կնոջ լավագույն դերի համար (Սոֆի Լոռեն)[5], ինչպես նաև Օսկար լավագույն երգի համար[6]։ «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակը Լոռենի կյանքում յոթերերդն էր․ առաջինը ստացել է 1961 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «2021 Nominees». NAACP Image Awards. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ «End of filming for Edoardo Ponti's The Life Ahead». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Golden Globes». live-gg-2021.pantheonsite.io. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
- ↑ «David, Volevo Nascondermi al top con 15 candidature». Agenzia Nazionale Stampa Associata. 2021 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Davis, Clayton (2021 թ․ հունվարի 4). «'Nomadland' Triumphs at Alliance of Women Film Journalists Awards (EXCLUSIVE)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ամբողջ կյանքն առջևում է (ֆիլմ, 2020)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ամբողջ կյանքն առջևում է (ֆիլմ, 2020)(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Ամբողջ կյանքն առջևում է (ֆիլմ, 2020)»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում: