Աղոթարարներ |
---|
Սովորական աղոթարար |
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
---|
Mantodea |
Հոմանիշներ |
---|
|
Ընտանիքներ |
---|
- Acanthopidae
- Amorphoscelidae
- Chaeteessidae
- Empusidae
- Eremiaphilidae
- Hymenopodidae
- Iridopterygidae
- Liturgusidae
- Mantidae
- Mantoididae
- Metallyticidae
- Sibyllidae
- Tarachodidae
- Thespidae
- Toxoderidae
|
|
Աղոթարարներ կամ հարցուկներ կամ մորղեր (լատին․՝ Mantodea կամ Mantoptera), միջատների կարգ։ Հայտնի է 2000, Հայաստանում՝ 5 տեսակ։ Առավել տարածված է մորղ սովորականը (Mantis religiosa)։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Մորղերը մեծ կամ միջին մեծության, խիստ երկարավուն մարմնով գիշատիչ միջատներ են։ Հարցուկների գլուխը եռանկյունաձև է, խիստ շարժուն։ Մորղի բերանային ապարատը կրծող է։ Կրծքային առաջին զույգ բնորոշ գիշատիչ ոտքերը վերափոխված են բռնող վերջավորությունների, որոնց սրունքներն ու ազդրերը պատված են փշերով։ Որսին դարանակալելիս մարմինը ձգում են, առջևի ոտքերն ուղղում դեպի վեր (աղոթողի կեցվածքի է նման, այստեղից՝ անվանումը)։
Բազմացում և զարգացում խմբագրել
Զարգանում են թերի կերպարանափոխությամբ։ Մորղերը ձվադրում են մեծ քանակությամբ ձվածիր խոշոր կոնակիթերում։ Թրթուրները ձվերից դուրս են գալիս ուշ գարնանը և ամռանը զարգանալով՝ դառնում են սեռահասուն։ Աղոթարարները տարվա մեջ տալիս են 1 սերունդ։