Ալկիոններ
Երկնագույն ալկիոն | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Alcedo atthis Linnaeus, 1758 | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
Ալկիոններ (լատին․՝ Alcedinidae), ալկիոնանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի է 22, ՀՀ-ում՝ 1 տեսակ (երկնագույն ալկիոն (Alcedo atthis)). նստակյաց է, քիչ տարածված։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Մարմնի երկարությունը, 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 27-38 սմ։ Ամփոփ մարմնով, ամրակազմ թռչուն է։ Կտուցն ուղիղ է, երկար պոչը՝ կարճ։ Հասունի մարմինը վերևից վառ կապույտ-կանաչ է, մեջքը, գոտկատեղը, վերնապոչը՝ փայլփլուն կապույտ, ներքևից նարնջագույն։ Այտերը նարնջագույն և սպիտակ են կզակը՝ սպիտակ։ Արուի կտուցը սև է, էգի ենթակտուցը՝ կարմիր շերտով։ Երիտասարդը նման է էգին, սակայն ավելի խամրած է։
Սննդառություն խմբագրել
Ջրում սուզվում է՝ նախօրոք մի պահ օդում կանգ առնելուց հետո կամ նստած տեղից ջուրը նետվելով։ Սուլում է ականջ ծակող ձայնով։ Տարածված է լճակներում, լճերում, գետերում, ձկնաբուծական ջրավազանների առափնյա շամբուտներում, եղեգնուտներում։ Սնվում է ջրային անողնաշարավորներով, մանր ձկներով։
Բազմացում խմբագրել
Բնադրում են էգը և արուն՝ մայիսին՝ ջրափերի ավազոտ կամ կավոտ զառիթափերի փորվածքներում (30-100 սմ խորությամբ)։ Դնում է 23 մմ տրամագծով, սպիտակ 6-7 ձու։ Թխսկալում է 21 օր։ Ձագերին կերակրում է մայրը։ Ձագերը բնից հեռանում են հունիսի վերջին։Հուլիսին կարող է ձվադրել և բազմանալ 2 անգամ։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկիոններ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկիոններ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 179)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |