Ալեքսանդր Սպենդիարյան (պատկերագիրք)

«Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագիրք, ձայնասկավառակով (երկլեզու` հայերեն, անգլերեն)[1] պատկերագիրք, որը նվիրված է հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, մանկավարժ, հասարակական գործիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի (1871-1928) ծննդյան 150-ամյա հոբելյանին։ Հրատարակել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրով։ Տպագրվել է 2022 թվականին, «Անտարես» հրատարակչատանը։ Կազմող-խմբագիր՝ Մարինե Օթարյան, կազմողներ՝ Աստղիկ Հարությունյան, Հասմիկ Համբարյան, գլխավոր խմբագիր՝ Հասմիկ Գուլակյան, թարգմանիչ՝ Գոհար Մելիքյան, ձայնասկավառակի պրոդյուսեր՝ Սարգիս Բալբաբյան[2]։

Ալեքսանդր Սպենդիարյան
անգլ.՝ Alexander Spendiaryan (illustrated book)
Պատկերագրքի շապիկը
Տեսակպատկերագիրք
Բնօրինակ լեզուհայերեն և անգլերեն
ԽմբագիրՄարինե Օթարյան,
Աստղիկ Հարությունյան,
Հասմիկ Համբարյան
Երկիր Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակված էԱնտարես
Հրատարակման տարեթիվ2022
ԳՄՍՀ978-9939-1-1446-0

Պատկերագրքի մասին խմբագրել

Պատկերագրքում զետեղված են Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանն առնչվող 800-ից ավելի արժեքավոր վավերագրեր Հայաստանի և արտերկրի տարբեր արխիվներից ու թանգարաններից, որոնց զգալի մասը հրապարակված է առաջին անգամ։ Դրանք լուսանկարներ են, փաստաթղթեր, նամակներ, հուշեր, գրախոսականներ, համերգների ազդագրեր ու ծրագրեր, գեղանկարներ, հոդվածներ, թանգարանային ցուցանմուշներ, կոմպոզիտորի հիշատակի հավերժացմանը վերաբերվող փաստեր ու վկայություններ։ Պատկերագրքում տեղ է գտել նաև Ալեքսանդր Սպենդիարյանի սիմֆոնիկ և գործիքային ժանրի 10 ստեղծագործությունների նոր կատարումների ձայնագրություններով ձայնասկավառակ։ «Ալեքսանդր Սպենդիարյան» պատկերագրքի շնորհանդեսը կայացել է 2022 թվականի հունիսի 14-ին[2]։

Ձայնասկավառակի մասին խմբագրել

Ձայնասկավառակի ձայնագրությունը իրականացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ նախաձեռնությամբ։ Ձայնասկավառակում տեղ են գտել Սպենդիարյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (ՀՊՍՆ) կատարմամբ, դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ և գործիքային ստեղծագործությունները՝ Արմինե Գրիգորյանի (դաշնամուր), Մարիաննա Շիրինյանի (դաշնամուր), Կարեն Շահգալդյանի (ջութակ), Սևակ Ավանեսյանի (թավջութակ) կատարմամբ։ Ստեղծագործությունները հնարավոր է լսել նաև պատկերագրքում զետեղված QR-կոդերի միջոցով[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Ալեքսանդր Սպենդիարյան, Էտյուդ հրեական թեմաներով սիմֆոնիկ ստեղծագործություն։
  • Ալեքսանդր Սպենդիարյան, «Սգո պրելյուդ» սիմֆոնիկ ստեղծագործություն։
  • Ալեքսանդր Սպենդիարյան, «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկեր։
  • Ալեքսանդր Սպենդիարյան, «Օրորոցային» սիմֆոնիկ նվագախմբի համար։
  • Ալեքսանդր Սպենդիարյան, Վալս ջութակի և դաշնամուրի համար[4]։
  • Ալեքսանդր Սպենդիարյան, «Օրորոցային» ջութակի և դաշնամուրի համար[5]։
  • Ալեքսանդր Սպենդիարյան, Մեղեդի ջութակի և դաշնամուրի համար[6]։
  • Ալեքսանդր Սպենդիարյան, Ռոմանս ջութակի և դաշնամուրի համար[7]։
  • Ալեքսանդր Սպենդիարյան, Ռոմանս սոլ մինոր թավջութակի և դաշնամուրի համար[8]։
  • Ալեքսանդր Սպենդիարյան, Ռոմանս ֆա մաժոր թավջութակի և դաշնամուրի համար[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Օթարյան, Մարինե; Հարությունյան, Աստղիկ; Համբարյան, Հասմիկ (2022). Գուլակյան, Հասմիկ (ed.). Ալեքսանդր Սպենդիարյան (պատկերագիրք) [Alexander Spendiaryan Illustrated Book] (հայերեն and անգլերեն). Translated by Մելիքյան, Գոհար. Երևան: Անտարես. ISBN 978-9939-1-1446-0.
  2. 2,0 2,1 «Շնորհանդես. «Ալեքսանդր Սպենդիարյան. պատկերագիրք՝ ձայնասկավառակով»». Ռադիո Արևիկ. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  3. LLC, Helix Consulting. «Կայացավ «Ալեքսանդր Սպենդիարյան. ձայնասկավառակով պատկերագրքի» շնորհանդեսը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  4. «А. Spendiaryan - Waltz for violin and piano/ Ա. Սպենդիարյան - Վալս ջութակի և դաշնամուրի համար». Alexander Spendiaryan House-museum. 2022.
  5. «А. Spendiaryan-Lullaby for violin and piano/Ա. Սպենդիարյան-Օրորոցային ջութակի և դաշնամուրի համար». Alexander Spendiaryan House-museum. 2022.
  6. «А. Spendiaryan - Melody for violin and piano / Ա. Սպենդիարյան - Մեղեդի ջութակի և դաշնամուրի համար». Alexander Spendiaryan House-museum.
  7. «A. Spendiaryan - Romance for violin and piano/Ա. Սպենդիարյան - Ռոմանս ջութակի և դաշնամուրի համար». Alexander Spendiaryan House-museum. 2022.
  8. «A. Spendiaryan - Romance in G minor / Ա. Սպենդիարյան Ռոմանս սոլ մինոր». Alexander Spendiaryan House-museum.
  9. «A. Spendiaryan - Romance in F major / Ա. Սպենդիարյան Ռոմանս ֆա մաժոր». Alexander Spendiaryan House-museum.

Արտաքին հղումներ խմբագրել