Քիմիական տարրերի ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

2024 թվականի դրությամբ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից հայտնաբերվել և անվանվել են 118 քիմիական տարրեր։ Քիմիական տարրը ատոմի տեսակ է, որն իր միջուկում ունի հստակ քանակությամբ պրոտոններ (այս քանակը կոչում են ատոմական համար և նշանակում են Z-ով)[1]։

Քիմիական տարրերը ներկայացված են պարբերական աղյուսակում, որի պատմությունը պարբերական օրենքի սկզբունքի հետ միասին դարձել են ժամանակից քիմիայի զարգացման հիմքերից։

Ցանկ խմբագրել

Քիմիական տարրերի ցանկ
Քիմիական տարրերԱնվան ծագում
[2][3]
Պարբերական աղյուսակի խումբՊարբերություն (քիմիա)Պարբերական աղյուսակի բլոկՍտանդարտ
ատոմային
զանգված
Ar°(E)
ԽտությունՀալման ջերմաստիճանԵռման ջերմաստիճանՏեսակարար ջերմունակությունԷլ. բաց.Տարրերի
առատությունը
երկրակեղևում
ԾագումՎիճակը
Ատոմական համար
Z
ՆշանԱնուն(զ. ա. մ.)(գսմ3)(Կ)(Կ)(Ջգ ·Կ)(մգկգ)
 
1HՋրածինայերեն անվանումը պատճենում է լատիներեն անվանումից, որն իր հերթին ծագում է հին հունարեն՝ ὕδωρ` «ջուր» և γεννάω` «ծնում եմ» արմատներից[4]։11s-բլոկ1.00800.0000898814.0120.2814.3042.201400նախասկզբնականգազ
2HeՀելիումԾագում է հին հունարեն՝ ἥλιος (հելիոս)` «Արեգակ» բառից։ Այդպես է անվանվել այն պատճառով, որ առաջին անգամ հայտորոշվել է Արեգակի սպեկտրում վառ դեղին գծի միջոցով, որը չէր վերագրվում այդ ժամանակ հայտնի որևէ տարրի։181s-բլոկ4.00260.00017854.225.1930.008նախասկզբնականգազ
3LiԼիթիումԾագում է հին հունարեն՝ λίθος (լիթոս)` «քար» բառից, քանի որ հայտնաբերվել է միներալից, մինչդեռ այդ ժամանակ հայտնի մյուս ալկալիական մետաղները (նատրիում և կալիում) հայտնաբերվել էին բույսերի հյուսվածքներից։12s-բլոկ6.940.534453.6915603.5820.9820նախասկզբնականպինդ
4BeԲերիլիումԾագում է բերիլ միներալի անվանումից։ «Բերիլ» անվանումն իր հերթին ծագում է հին հունարեն՝ βήρυλλος (բերիլլոս), «կապտականաչ բյուրեղ», պրակրիտ լեզուներով वॆरुलिय (վերուլիյա), պալի լեզվով वेलुरिय (վերուլիյա), भेलिरु (վելիրու) կամ भिलर् (վիլար) «գունատվել» ձևերից, որոնք վերաբերում էին բաց գույնի կիսաթանկարժեք բերիլ քարին[5]։22s-բլոկ9.01221.85156027421.8251.572.8նախասկզբնականպինդ
5BԲորԱնվանումը ծագել է արաբ․՝ بورق‎‎ (բուրակ) կամ պարս.՝ بوره (բուրաh) բառերից, որոնցով անվանում էին բորաքսը[6]։132p-բլոկ10.812.34234942001.0262.0410նախասկզբնականպինդ
6CԱծխածինՀայերեն անվանումը պատճենում է լատիներեն անվանումից, որը ծագում է carbō` «ածուխ» բառից։142p-բլոկ12.0112.267>400043000.7092.55200նախասկզբնականպինդ
7NԱզոտՀավանաբար ծագում է հին հունարեն՝ ἄζωτος (ազոտոս)՝ «անկենդան» բառից, սակայն հնարավոր է նաև սնդիկի ալքիմիական անվանումներից մեկից` ազոթ ձևից կամ անդալուսյան արաբերեն al-zuq բառից։ Լատիներեն անվանումը նշանակում է «սելիտրա ծնող»։152p-բլոկ14.0070.001250663.1577.361.043.0419նախասկզբնականգազ
8OԹթվածինՀայերեն անվանումը պատճենում է հունարեն անվանումից, որը ծագում է հին հունարեն՝ ὀξύς ` «թթու» և γεννάω` «ծնում եմ» բառերից[7]։162p-բլոկ15.9990.00142954.3690.200.9183.44461000նախասկզբնականգազ
9FՖտորԾագում է հին հունարեն՝ φθόρος (ֆթորոս)` «ոչնչացում» բառից։ Լատիներեն անվանումը ծագում է fluere՝ «հոսել» բայից, որը կապվում է ֆլյուորիտ միներալի (կալցիումի ֆտորիդ) հետ. այն օգտագործվում էր երկաթի ձուլման ժամանակ։172p-բլոկ18.9980.00169653.5385.030.8243.98585նախասկզբնականգազ
10NeՆեոնԾագում է հին հունարեն՝ νέος (նեոս)` «նոր» բառից։182p-բլոկ20.1800.000900224.5627.071.030.005նախասկզբնականգազ
11NaՆատրիումԾագում է արաբ․՝ نطرون‎‎ (նատրուն)` «փրփրող նյութ», եգիպտերեն netjeri և եբրայերեն՝ נתר‎` «ալկալի» (օճառային հեղուկ)[8] բառերից։ Ի սկզբանե այդպես էին անվանում բնական սոդան (նատրիումի կարբոնատ)։ Հունարենին է անցել νίτρον (նիտրոն) ձևով։13s-բլոկ22.9900.968370.8711561.2280.9323600նախասկզբնականպինդ
12MgՄագնեզիումԾագում է Հունաստանի Թեսալիա մարզի Մագնեսիա (հին հունարեն՝ Μαγνησία, Մագնիսիա) շրջանի անունից, որի շրջակայքում հնագույն ժամանակներում հայտնաբերվել են մագնեզիտ միներալի հանքավայրեր։23s-բլոկ24.3051.73892313631.0231.3123300նախասկզբնականպինդ
13AlԱլյումինԾագում է լատին․՝ alumen` «պաղլեղներ» բառից։ Բառացի նշանակում է «դառը աղ»[9]։133p-բլոկ26.9822.70933.4727920.8971.6182300նախասկզբնականպինդ
14SiՍիլիցիումԾագում է լատին․՝ slilicium անվանումից, որն առաջացել է լատին․՝ silex` «կայծքարային ապարներ» բառից։143p-բլոկ28.0852.3290168735380.7051.9282000նախասկզբնականպինդ
15PՖոսֆորԾագում է հին հունարեն՝ φῶς (ֆոս)` «լույս» և φέρω (ֆերո)` «բերում եմ» բառերից[10]։ Բառացի նշանակում է «լուսաբեր», քանի որ սպիտակ ֆոսֆորը թթվածնի հետ շփումից թույլ լույս է արձակում։

Ֆոսֆորը նաև Վեներա մոլորակի կամ Հեսպերոսի հին անվանումն էր։

153p-բլոկ30.9741.823317.305500.7692.191050նախասկզբնականպինդ
16SԾծումբՀայերեն անվանումը կազմված է կրկնությամբ՝ այլուստ չհանդիպող *ծում արմատից՝ -բ-ի հավելմամբ։ Համեմատելի է վրացերեն փոխառյալ cumcuma, cumcuba, cuncuba բառերի հետ[11]։ Պարզ չէ, թե *ծում-ը կապ ունի արդյոք հնդեվրոպական *swelp-` «այրվել» արմատի հետ, որից հավանաբար ծագում է լատին․՝ sulp(h)ur` «ծծումբ» բառը[12]։163p-բլոկ32.062.07388.36717.870.712.58350նախասկզբնականպինդ
17ClՔլորԾագում է հին հունարեն՝ χλωρός (խլորոս)` «բաց դեղնականաչավուն» բառից։ Անվանումն ստացել է քլոր գազի գույնի պատճառով[13]։173p-բլոկ35.450.0032171.6239.110.4793.16145նախասկզբնականգազ
18ArԱրգոնԾագում է հին հունարեն՝ ἀργός (արգոս)` «ծույլ», «դանդաղ» բառից։183p-բլոկ39.950.00178483.8087.300.523.5նախասկզբնականգազ
19KԿալիումԾագում է արաբ․՝ القلي կամ القلية‎‎ (ալ-կալի)` «բույսերի մոխիր» բառից։ Հնում այդպես էին անվանում պոտաշը (կալիումի կարբոնատ), քանի որ այն ստանում էին ծառերի և խոտաբույսերի մոխրից։14s-բլոկ39.0980.89336.5310320.7570.8220900նախասկզբնականպինդ
20CaԿալցիումԾագում է լատին․՝ calx ` «կիր» բառի calcis սեռական հոլովաձևից[14]։ Կալցիումը հայտնի էր դեռևս առաջին դարում, երբ հին հռոմեացիները ստանում էին կիր և կալցիումի օքսիդ։24s-բլոկ40.0781.55111517570.6471.0041500նախասկզբնականպինդ
21ScՍկանդիումԱնվանվել է Սկանդինավիայի լատիներեն Scandia անունով։34d-բլոկ44.9562.985181431090.5681.3622նախասկզբնականպինդ
22TiՏիտանԱնվանվել է հունական դիցաբանության կերպարների` տիտանների անունով։44d-բլոկ47.8674.506194135600.5231.545650նախասկզբնականպինդ
23VՎանադիումԱնվանվել է գեղեցկության սկանդինավյան աստվածուհի Ֆրեյայի Վանադիս (հին սկանդինավերեն` Vanadís` «Վաների դուստր») անունով։ Անվանումն ստացել է գեղեցիկ և բազմերանգ քիմիական միացությունների շնորհիվ։54d-բլոկ50.9426.11218336800.4891.63120նախասկզբնականպինդ
24CrՔրոմԾագում է հին հունարեն՝ χρῶμα (խրոմա)` գույն բառից։ Անվանումն ստացել է բազմերանգ քիմիական միացությունների շնորհիվ[15]։64d-բլոկ51.9967.15218029440.4491.66102նախասկզբնականպինդ
25MnՄանգանԾագում է Հունաստանի Թեսալիա մարզի Մագնեսիա (հին հունարեն՝ Μαγνησία) շրջանի անունից, որտեղ հայտնաբերվել է։ Մագնեսիա բառը իտալերենում վերածվել է manganese, ֆրանսերենում՝ manganèse ձևերի, որից առաջացել է մանգան անվանումը։74d-բլոկ54.9387.21151923340.4791.55950նախասկզբնականպինդ
26FeԵրկաթՀայերեն անվանումը հավանաբար ծագում է բնիկ հնդեվրոպական *d(i)u>*d(e)i - «փայլել, շողալ» արմատից՝ *u աճականով, և նույն զարգացմամբ, ինչ երկին բառում։ Երկաթ բառը կապվում է երկինք բառի հետ, քանի որ ստացվել է երկնաքարերից։ Հայերեն երկին ձևի հետ է կապվում նաև քարթվելական բառաձևերը՝ վրացերեն, մեգրելերեն՝ rkina, լազերեն՝ erkina, լատին․՝ ferrum[11]։84d-բլոկ55.8457.874181131340.4491.8356300նախասկզբնականպինդ
27CoԿոբալտԾագում է գերմ.՝ կոբոլդ բառից, որով անվանում էին ստորգետնյա հարստությունների պահապան ոգիներին։ Հանքագործներն այդպես են անվանել մետաղը, որը թունավոր էր և խնդրահարույց, քանի որ հանդիպում էր արդյունահանվող այլ տարրերի, օրինակ՝ նիկելի հետ։

Ըստ մեկ այլ վարկածի` անվանումը կապվում է արծաթի հանքագործների այն համոզմունքի հետ, որ կոբոլտները գողանում էին արծաթը և դրա փոխարեն կոբալտ թողնում։

Կան ենթադրություններ, որ անունը կարող է ծագած լինել հին հունարեն՝ κόβαλος (կոբալոս)` «հանք» բառից, որը կարող է ընդհանուր արմատներ ունենալ «կոբոլդ», «գոբլին» և «կոբալտ» բառերի հետ։

94d-բլոկ58.9338.90176832000.4211.8825նախասկզբնականպինդ
28NiՆիկելԾագում է շվեդ.՝ kopparnickel բառից, որը նշանակում է «պղնձագույն հանքաքար»։ Խոսքը վերաբերում էր նիկոլիտ հանքաքարին, որից այն ստացվել էր[16]։104d-բլոկ58.6938.908172831860.4441.9184նախասկզբնականպինդ
29CuՊղինձՓոխառություն է իրանական աղբյուրից, հավանաբար մեդերենից։ Համեմատելի է պարս.՝ birinĵ բառի հետ[11]։

Լատիներեն անվանումը գալիս է Կիպրոս կղզու (հին հունարեն՝ Κύπρος, լատին․՝ Cuprum) անունից, որտեղ արդյունահանվում էր պղինձ[17]։

114d-բլոկ63.5468.961357.7728350.3851.9060նախասկզբնականպինդ
30ZnՑինկԾագում է ունի գերմ.՝ Zinken ` «ծայր» բառից՝ հավանաբար վերաբերելով ցինկի սրածայր բյուրեղներին։ Կարող է ծագած լինել հին պարսկերենից։124d-բլոկ65.387.14692.8811800.3881.6570նախասկզբնականպինդ
31GaԳալիումԳալիումը որպես ազատ մետաղ ստացել է քիմիկոս Լեկոկ դը Բուաբոդրանը, որն այն անվանել է իր հայրենի երկրի` Ֆրանսիայի անունով, որի լատիներեն անվանումն էր Գալիա (լատին․՝ Gallia): Ավելի ուշ մեղադրանքներ են հնչել, թե նա քիմիական տարրն անվանել էր իր անունով, քանի որ նրա անունը` Լեկոկ, նույն կերպ է հնչում, ինչ ֆր.՝ le coq` «աքաղաղ» բառը։ Այդպես է թարգմանվում նաև լատին․՝ gallus բառը։ Սակայն նա պնդել է, որ այդպիսի մտադրություն չի ունեցել[18]։134p-բլոկ69.7235.91302.914626730.3711.8119նախասկզբնականպինդ
32GeԳերմանիումԱնվանվել է Գերմանիայի անունով։144p-բլոկ72.6305.3231211.4031060.322.011.5նախասկզբնականպինդ
33AsՄկնդեղԾագում է հին հունարեն՝ ἀρσενικόν (արսենիկոն) բառից, որն իր հերթին փոխառություն էր ասորերեն՝ ܠܫܢܐܠܐ ܙܐܦܢܝܐ (ալ-զարնիկա)[19] և պարս.՝ زرنيخ (զարնիխ)` «դեղին աուրիպիգմենտ» բառերից։ Առնչվում է նաև հին հունարեն՝ ἀρσενικός (արսենիկոս)` «ուժեղ», «առնական» բառի հետ։

Արսենի հայերեն մեկ այլ անվանումը կապված է նրա միացությունների օգտագործման հետ։ Դրանք կիրառում էին մկների և առնետների դեմ պայքարելու նպատակով, որտեղից էլ ծագել է «մկնդեղ» անվանումը։

154p-բլոկ74.9225.72710908870.3292.181.8նախասկզբնականպինդ
34SeՍելենԾագում է հին հունարեն՝ σελήνη (սելենե)` Լուսին բառից։ Այդպես էր կոչվում նաև Լուսնի աստվածուհին հունական դիցարանում։

Տարրն այդպես է անվանակոչվել այն պատճառով, որ նման է տելուր տարրին, որն իր անվանումն ստացել է Երկիր մոլորակի անունով, որի արբանյակն է Լուսինը։

164p-բլոկ78.9714.814539580.3212.550.05նախասկզբնականպինդ
35BrԲրոմԾագում է հին հունարեն՝ βρῶμος (բրոմոս)` «գարշահոտություն» բառից[20]։ Անվանումն ստացել է բնորոշ հոտի պատաճառով։174p-բլոկ79.9043.1028265.8332.00.4742.962.4նախասկզբնականհեղուկ
36KrԿրիպտոնԾագում է հին հունարեն՝ κρυπτός (կրիպտոս)` «թաքնված» բառից։ Այդ անվանումն է ստացել անգույն, անհոտ, անհամ լինելու և գազային հատկությունների, ինչպես նաև բնության մեջ հազվադեպ հանդիպելու պատճառով։184p-բլոկ83.7980.003749115.79119.930.2483.001×10−4նախասկզբնականգազ
37RbՌուբիդիումԾագում է լատին․՝ rubidus` «մուգ կարմիր» բառից, սպեկտրալ գծի գույնի պատճառով։15s-բլոկ85.4681.532312.469610.3630.8290նախասկզբնականպինդ
38SrՍտրոնցիումԱնվանվել է ստրոնցիանիտ հանքանյութի անունով, որն այդպես է կոչվել Շոտլանդիայում գտնվող Ստրոնթիան բնակավայրի անունով, որտեղ այն առաջին անգամ հայտնաբերվել է։25s-բլոկ87.622.64105016550.3010.95370նախասկզբնականպինդ
39YԻտրիումԾագում է իտերբիտ միներալի անունից, որից առաջին անգամ առանձնացվել է իտրիումը։ Միներալն իր հերթին անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 1]։35d-բլոկ88.9064.472179936090.2981.2233նախասկզբնականպինդ
40ZrՑիրկոնիումԱնվանվել է ցիրկոն միներալի անունով, որից առաջին անգամ ստացվել է։ Ցիրկոն բառն իր հերթին ծագում է ասորերեն՝ ܙܐܪܓܥܢܥ (զարգոնո)[21], արաբ․՝ زركون‎‎ (զարքուն) կամ պարս.՝ زرگون (զարգուն) բառերից, որոնք նշանակում են «ոսկեգույն»։45d-բլոկ91.2246.52212846820.2781.33165նախասկզբնականպինդ
41NbՆիոբիումԱնվանվել է հին հունական դիցաբանության հերոսուհի Նիոբեի՝ Տանտալոսի դստեր անունով` նիոբիում և տանտալ քիմիական տարրերի նմանության պատճառով։55d-բլոկ92.9068.57275050170.2651.620նախասկզբնականպինդ
42MoՄոլիբդենԾագում է հին հունարեն՝ μόλυβδος (մոլիբդոս)` «կապար» բառից։ Այդպես է անվանվել մոլիբդենիտի (որից առաջին անգամ առանձնացվել է մոլիբդենի օքսիդը) և գալենիտի` կապարի սուլֆիդի արտաքին նմանության պատճառով։65d-բլոկ95.9510.28289649120.2512.161.2նախասկզբնականպինդ
43TcՏեխնեցիումԾագում է հին հունարեն՝ τεχνητός (տեխնետոս)` «արհեստական» բառից, քանի որ առաջին արհեստականորեն ստացվող տարրն էր։75d-բլոկ[97]11243045381.9~ 3×10−9քայքայումիցպինդ
44RuՌութենիումԱնվանվել է Ռուսաստանի անունով, Կիևյան Ռուսիայի լատիներեն էկզոնիմ Ռուտենիայի (լատին․՝ Ruthenia) անունով[22]։85d-բլոկ101.0712.45260744230.2382.20.001նախասկզբնականպինդ
45RhՌոդիումԾագում է հին հունարեն՝ ῥόδον (ռոդոն)` «վարդ» բառից, քանի որ ռոդիումի միացություններին բնորոշ է մուգ բոսորագույնը։95d-բլոկ102.9112.41223739680.2432.280.001նախասկզբնականպինդ
46PdՊալադիումԱնվանվել է Պալաս աստղակերպի անունով, որը հայտնաբերվել էր տարրից երկու տարի առաջ։ Աստղակերպն իր հերթին անվանվել է իմաստության և հաղթանակի աստվածուհի Աթենաս Պալասի անունով։ Պալադիում բառը ծագում է Παλλάδος սեռական հոլովաձևից[23]։105d-բլոկ106.4212.0231828.0532360.2442.200.015նախասկզբնականպինդ
47AgԱրծաթՀայերեն արծաթ, ինչպես և հին հունարեն՝ ἄργυρος (արգիրոս) անվանումը, ծագում է բնիկ հնդեվրոպական * arg՛ «փայլուն, սպիտակավուն» արմատից (-աթ-ով համընկնում է երկաթ բառի հետ)։ Համեմատելի է հին հնդկերեն rajatám, ավեստերեն՝ ərəzata, լատին․՝ argentum, հին իռլանդերեն arggat` «արծաթ» բառերի հետ[11]։115d-բլոկ107.8710.491234.9324350.2351.930.075նախասկզբնականպինդ
48CdԿադմիումԱնվանվել է այն միներալի հին հունարեն՝ καδμεία (կադմեյա) անունով, որից ստանում էին կադմիում։ Միներալն իր անունը ստացել է հին հունական դիցաբանական հերոս Կադմոսի անունից։125d-բլոկ112.418.65594.2210400.2321.690.159նախասկզբնականպինդ
49InԻնդիումԱնվանվել է ինդիումի սպեկտրալ գծի ինդիգո գույնի անունով։ Ինդիգո բառն իր հերթին ծագում է իսպ.՝ indico և հոլանդերեն indigo (պորտուգալերեն endego-ից), լատին․՝ indicum, հին հունարեն՝ ἰνδικόν (ինդիկոն) ձևերից, որոնք նշանակում են «կապույտ ներկ Հնդկաստանից»։135p-բլոկ114.827.31429.7523450.2331.780.25նախասկզբնականպինդ
50SnԱնագՀայերեն անվանումը փոխառություն է խուռիերեն anagi ձևից, որն իր հերթին հավանաբար ծագում է շումերերեն, ապա աքքադերեն՝ anāku ձևից[11]։

Լատիներեն անվանումը հավանաբար ունի կելտական ծագում[24]։

145p-բլոկ118.717.265505.0828750.2281.962.3նախասկզբնականպինդ
51SbԾարիրՀայերեն անվանումը փոխառություն է ասորերեն՝ səδiδā բառից[11]։

Լատիներեն անվանումը ծագում է հին հունարեն՝ στίβι (ստիբի), στίμμι (ստիմմի) ձևերից, որոնք հավանաբար ծագում են արաբերեն կամ եգիպտերեն sdm արմատից, որը նշանակում է «աչքի ներկ»։

155p-բլոկ121.766.697903.7818600.2072.050.2նախասկզբնականպինդ
52TeՏելուրԾագում է լատին․՝ tellus ` Երկիր բառի telluris սեռական հոլովաձևից։165p-բլոկ127.606.24722.6612610.2022.10.001նախասկզբնականպինդ
53IՅոդԾագում է հին հունարեն՝ ἰώδης ` «մանուշակագույն» բառից[25], որը կապված է ծովային ջրիմուռների մոխրի և խիտ ծծմբական թթվի հետ ֆրանսիացի քիմիկոս Բեռնար Կուրտուայի կատարած փորձերի ընթացքում ստացված գոլորշու գույնի հետ։175p-բլոկ126.904.933386.85457.40.2142.660.45նախասկզբնականպինդ
54XeՔսենոնԾագում է հին հունարեն՝ ξένος ` «օտար» բառից։185p-բլոկ131.290.005894161.4165.030.1582.603×10−5նախասկզբնականգազ
55CsՑեզիումԾագում է լատին․՝ caesius «երկնագույն կապույտ» բառից։ Տարրի հայտորոշումն առաջին անգամ կատարվել է սպեկտրի երկու վառ կապույտ գծերի միջոցով։ Ցեզիումն առաջին տարրն է, որը հայտնաբերվել է սպեկտրասկոպի միջոցով[26]։16s-բլոկ132.911.93301.599440.2420.793նախասկզբնականպինդ
56BaԲարիումԾագում է հին հունարեն՝ βαρύς ` «ծանր», քանի որ բարիումի օքսիդն ունի այդպիսի նյութերի համար անսովոր բարձր խտություն։ Հեմֆրի Դևին տարրն այդպես է անվանել, քանի որ այն ի սկզբանե գտնվել է բարիտ միներալում[27]։26s-բլոկ137.333.51100021700.2040.89425նախասկզբնականպինդ
57LaԼանթանԾագում է հին հունարեն՝ λανθάνω ` «թաքնվում եմ» բառից։f-block groups6f-բլոկ138.916.162119337370.1951.139նախասկզբնականպինդ
58CeՑերիումԱնվանվել է ի պատիվ Սերես աստղակերպի, որը հայտնաբերվել էր երկու տարի առաջ։ Աստղակերպը, որն այժմ դասակարգվում է որպես գաճաճ մոլորակ, անվանվել է հռոմեական դիցարանի պտղաբերության աստվածուհի Կերեսի անունով։ «Կերես» բառը ծագում է հնդեվրոպական նախալեզվի *ker արմատից, որը նշանակում է «աճել»[28][29]։f-block groups6f-բլոկ140.126.770106837160.1921.1266.5նախասկզբնականպինդ
59PrՊրազեոդիմԾագում է հին հունարեն՝ πράσιος ` «բաց կանաչ» и δίδυμος` «երկվորյակ» բառերից։ Անվանումն ստացել է այն պատճառով, որ պրազեդիումը և նեոդիմն անջատվում են դիդիմիում նյութից[Ն 2]։f-block groups6f-բլոկ140.916.77120837930.1931.139.2նախասկզբնականպինդ
60NdՆեոդիմԾագում է հին հունարեն՝ νέος ` «նոր» и δίδυμος` «երկվորյակ» բառերից, քանի որ պրազեդիումը և նեոդիմն անջատվում են դիդիմիում նյութից[Ն 2]։f-block groups6f-բլոկ144.247.01129733470.191.1441.5նախասկզբնականպինդ
61PmՊրոմեթիումՏարրն անվանվել է առասպելական հերոս Պրոմեթևսի անունով, որը Զևսից կրակ էր գողացել և փոխանցել մարդկանց։f-block groups6f-բլոկ[145]7.26131532731.132×10−19քայքայումիցպինդ
62SmՍամարիումԱնվանումը կապված է սամարսկիտ միներալի հետ, որից այն առաջին անգամ առանձնացվել է։ Վերջինս իր հերթին անվանվել է ինժեներ Վասիլի Սամարսկի-Բիխովեցի անունով։f-block groups6f-բլոկ150.367.52134520670.1971.177.05նախասկզբնականպինդ
63EuԵվրոպիումԱնվանվել է Եվրոպա մայրցամաքի անունով, որտեղ այն հայտնաբերվել է։ Մայրցամաքն իր հերթին անվանվել է փյունիկյան առասպելական արքայադուստր Եվրոպայի անունով։f-block groups6f-բլոկ151.965.244109918020.1821.22նախասկզբնականպինդ
64GdԳադոլինիումԱնվանվել է ի պատիվ ֆինն քիմիկոս Յոհան Գադոլինի[30], որը Հյուսիսային Եվրոպայի երկրներում քիմիայի հիմնադիրներից է և հայտնաբերել է իտրիումը։ Նրա անունով է կոչվում նաև գադոլինիտ միներալը։f-block groups6f-բլոկ157.257.90158535460.2361.26.2նախասկզբնականպինդ
65TbՏերբիումԱնվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 1]։f-block groups6f-բլոկ158.938.23162935030.1821.21.2նախասկզբնականպինդ
66DyԴիսպրոզիումԾագում է հին հունարեն՝ δυσπρόσιτος ` «դժվարամատչելի» բառից։f-block groups6f-բլոկ162.508.540168028400.171.225.2նախասկզբնականպինդ
67HoՀոլմիումԱնվանվել է Ստոկհոլմքաղաքի հին լատիներեն Հոլմիա (Holmia) անվանմամբ։f-block groups6f-բլոկ164.938.79173429930.1651.231.3նախասկզբնականպինդ
68ErԷրբիումԱնվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 1]։f-block groups6f-բլոկ167.269.066180231410.1681.243.5նախասկզբնականպինդ
69TmԹուլիումԱնվանվել է հեռավոր հյուսիսում գտնվող առասպելական երկրի հին հռոմեական և հունական Թուլե (հին հունարեն՝ Θούλη) անունով, որը հավանաբար Սկանդինավիան էր։f-block groups6f-բլոկ168.939.32181822230.161.250.52նախասկզբնականպինդ
70YbԻտերբիումԱնվանումը ստացել է իտերբիայից՝ իտերբիումի օքսիդային միացությունից։ Իտերբիան իր հերթին անվանվել է Շվեդիայի Իտերբի բնակավայրի անունով[Ն 1]։f-block groups6f-բլոկ173.056.90109714690.1551.13.2նախասկզբնականպինդ
71LuԼուտեցիումԱնվանվել է Փարիզի անունով` քաղաքի լատիներեն Լյուտեցիա (Lutetia) անունով (գալերենից թարգմանաբար նշանակում է «ցեխոտ տեղ»)։36d-բլոկ174.979.841192536750.1541.270.8նախասկզբնականպինդ
72HfՀաֆնիումԱնվանվել է Կոպենհագենի անունով` քաղաքի լատիներեն Հաֆնիա (Hafnia) անունով։46d-բլոկ178.4913.31250648760.1441.33նախասկզբնականպինդ
73TaՏանտալՏարրն անվանվել է հին հունական դիցաբանության հերոս Տանտալոսի անունով[31]։56d-բլոկ180.9516.69329057310.141.52նախասկզբնականպինդ
74WՎոլֆրամԾագում է գերմ.՝ Wolf Rahm` «գայլի փրփուր» անվանումից, ինչը պայմանավորված է նրանով, որ անագի հանքաքարերի հետ հանդիպող վոլֆրամը խանգարում էր անագի հալույթի ստացմանը` այն վերածելով խարամների փրփուրի)։66d-բլոկ183.8419.25369558280.1322.361.3նախասկզբնականպինդ
75ReՌենիումԾագում է Հռենոս գետի լատիներեն Rhenus անվանումից76d-բլոկ186.2121.02345958690.1371.97×10−4նախասկզբնականպինդ
76OsՕսմիումԾագում է հին հունարեն՝ ὀσμή ` «հոտ» բառից` օսմիումի քառօքսիդիգարշահոտ լինելու պաճառով։86d-բլոկ190.2322.59330652850.132.20.002նախասկզբնականպինդ
77IrԻրիդիումԾագում է հին հունարեն՝ ἶρις ` «ծիածան» բառից` իրիդիումի աղերի բազմերանգ գույների պատճառով։96d-բլոկ192.2222.56271947010.1312.200.001նախասկզբնականպինդ
78PtՊլատինԱնունը տրվել է իսպանացի կոնկիստադորների կողմից, որոնք 16-րդ դարի կեսերին Հարավային Ամերիկայում առաջին անգամ հանդիպեցին նոր մետաղի, որը նման էր արծաթի (իսպ.՝ plata)։ Տարրի անվանումը բառացիորեն նշանակում է «փոքրիկ արծաթ», «արծաթիկ»[32]։ Պլատինը երկար ժամանակ կիրառություն չէր գտնում բացառիկ դժվարահալության պատճառով և արծաթից երկու անգամ էժան էր գնահատվում[33]։106d-բլոկ195.0821.452041.440980.1332.280.005նախասկզբնականպինդ
79AuՈսկիՀայերեն անվանումը չունի հավաստի ստուգաբանություն․ կասկածելի են և՛ հնդեվրոպական մեկնաբանությունները (օրինակ՝ *aues- «լուսավորել» արմատից), և՛ ոչ հնդեվրոպական (փոխառության) վարկածները (հմմտ․ ֆիններեն՝ aske «պղինձ» և շումերերեն guškin «ոսկի»)[11]։

Լատիներեն Aurum անվանումը նշանակում է «շողացող լուսաբաց»։

116d-բլոկ196.9719.31337.3331290.1292.540.004նախասկզբնականպինդ
80HgՍնդիկՀայերեն անվանման ստուգաբանությունն անհայտ է[11]։

Լատիներեն անվանումը ծագում է հին հունարեն՝ ὕδωρ ջուր և ἀργυρός արծաթ (hydor and argyros) բառերից և բառացիորեն թարգմանվում է «հեղուկ արծաթ», քանի որ սենյակային ջերմաստիճանում հեղուկ վիճակում է և ունի արծաթյա փայլ։

126d-բլոկ200.5913.534234.43629.880.142.000.085նախասկզբնականհեղուկ
81TlԹալիումԾագում է հին հունարեն՝ θαλλός` «կանաչ, մատղաշ ճյուղ» բառերից։ Անվանումն ստացել է սպեկտրի բնորոշ կանաչ գծերի և բոցի կանաչ գույնի պատճառով։136p-բլոկ204.3811.8557717460.1291.620.85նախասկզբնականպինդ
82PbԿապարՀայերեն անվանումը փոխառություն է ասորերեն՝ qapār կամ իրանական *kapar ձևերից։ Ավելի քիչ հավանական է հին հունարեն՝ καππαρις բառից, որն ունի կրկնակ π։ Կապպար ձևը ծագում է արաբ․՝ qabbār‎‎ ձևից[11]։

Հյուբշմանը համարում է փոխառություն հունարենից, Աճառյանը՝ ասորերենից կամ պահլավերենից։

146p-բլոկ207.211.34600.6120220.1291.87 (Օքսիդացման աստիճան)
2.33 (4+)
14նախասկզբնականպինդ
83BiԲիսմութԾագում է գերմ.՝ Wismuth բառից, որը հավանաբար weisse Masse` «սպիտակ զանգված» արտահայտության աղավաղված ձևն է։156p-բլոկ208.989.78544.718370.1222.020.009նախասկզբնականպինդ
84PoՊոլոնիումԱնվանվել է տարրը հայտնաբերողներից Մարի Կյուրիի հայրենիքի` Լեհաստանի անունով` երկրի լատիներեն Պոլոնիա (Polonia) անվանումով։166p-բլոկ[209]9.19652712352.02×10−10քայքայումիցպինդ
85AtԱստատԾագում է հին հունարեն՝ ἄστατος (աստատոս)` «անկայուն» բառից։176p-բլոկ[210](8.91–8.95)5756102.23×10−20քայքայումիցunknown phase
86RnՌադոնԱնվանումն ստացվել է radium emanation բառերի կրճատումից, քանի որ ռադոնն առաջանում է ռադիում տարրի ռադիոակտիվ քայքայումից։186p-բլոկ[222]0.00973202211.30.0942.24×10−13քայքայումիցգազ
87FrՖրանցիումԱնվանվել է Ֆրանսիայի անունով, որտեղ առաջին անգամ ստացվել է Փարիզի Կյուրի ինստիտուտում։17s-բլոկ[223](2.48)281890>0.79[34]~ 1×10−18քայքայումիցանհայտ
88RaՌադիումԾագում է լատին․՝ radius` «ճառագայթ» բառից` ճառագայթաակտիվ լինելու պատճառով։27s-բլոկ[226]5.597320100.0940.99×10−7քայքայումիցպինդ
89AcԱկտինիումԾագում է հին հունարեն՝ ἀκτίς` «ճառագայթ» բառից։f-block groups7f-բլոկ[227]10132334710.121.15.5×10−10քայքայումիցպինդ
90ThԹորիումԱնվանվել է սկանդինավյան դիցարաբանությունում ամպրոպի աստված Թորի անունով։f-block groups7f-բլոկ232.0411.7211550610.1131.39.6նախասկզբնականպինդ
91PaՊրոտակտինիումՏարրն այդպես է անվանվել, քանի որ 231Pa-ի α-քայքայման ժամանակ առաջանում է ակտինիում (227Ac)։f-block groups7f-բլոկ231.0415.37184143001.51.4×10−6քայքայումիցպինդ
92UՈւրան (տարր)Անվանվել է Ուրան մոլորակի անունով, որը հայտնաբերվել էր ութ տարի առաջ՝ 1781 թվականին։ Մոլորակն անվանվել է հունական դիցարաբանության երկնքի աստված Ուրանոսի (հին հունարեն՝ Οὐρανός) անունով։f-block groups7f-բլոկ238.0319.11405.344040.1161.382.7նախասկզբնականպինդ
93NpՆեպտունիումԱնվանումն ստացել է Նեպտուն մոլորակի անունից, որն իր հերթին անվանվել է հռոմեական դիցարանի օվկիանոսների աստված Նեպտունի անունով։f-block groups7f-բլոկ[237]20.4591742731.36≤ 3×10−12քայքայումիցպինդ
94PuՊլուտոնիումԱնվանվել է Արեգակնային համակարգի Պլուտոն մոլորակի անունով[Ն 3]` ուրանի և նեպտունիումի համանմանությամբ։ Մոլորակն իր հերթին անվանումն ստացել է Պլուտոն աստծո անունից։f-block groups7f-բլոկ[244]19.85912.535011.28≤ 3×10−11քայքայումիցպինդ
95AmԱմերիցիումԱնվանվել է Ամերիկա աշխարհամասի անունով (եվրոպիումի համանմանությամբ), քանի որ հայտնաբերվել է Միացյալ Նահանգներում։ «Ամերիկա» անվանումն իր հերթին ծագում է ֆլորենտացի ծովագնաց Ամերիգո Վեսպուչիի անունից։f-block groups7f-բլոկ[243]12144928801.13սինթեզվածպինդ
96CmԿյուրիումԱնվանվել է Պիեռ և Մարի Կյուրիների անունով, որոնք հայտնաբերել են ռադիումը և ռադիոակտիվությունը։f-block groups7f-բլոկ[247]13.51161333831.28սինթեզվածպինդ
97BkԲերկլիումԱնվանվել է Բերքլի քաղաքի անունով, որտեղ առաջին անգամ ստացվել է Կալիֆոռնիայի համալսարանում։ Քաղաքն անվանվել է Ջորջ Բերքլիի անունով։f-block groups7f-բլոկ[247]14.78125929001.3սինթեզվածպինդ
98CfԿալիֆորնիումԱնվանվել է Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանի անունով, որտեղ առաջին անգամ ստացվել է։ Ինչպես գրել են հեղինակները, այս անունն ընտրելով` նրանք ցանկանում էին նշել, որ իրենց համար նույնքան դժվար էր նոր տարր հայտնաբերելը, որքան մեկ դար առաջ Ամերիկայի նորաբնակների համար Կալիֆոռնիա հասնելը։f-block groups7f-բլոկ[251]15.11173(1743)1.3սինթեզվածպինդ
99EsԷյնշտեյնիումԱնվանվել է ի պատիվ Ալբերտ Այնշտայնի, տեսական ֆիզիկայի բնագավառում կատարած աշխատանքի համար։f-block groups7f-բլոկ[252]8.841133(1269)1.3սինթեզվածպինդ
100FmՖերմիումԱնվանվել է ի պատիվ իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմիի։f-block groups7f-բլոկ[257](9.7)(1125)[35]
(1800)[36]
1.3սինթեզվածանհայտ
101MdՄենդելեվիումԱնվանվել է ի պատիվ Դմիտրի Մենդելեևի, որը ստեղծել է քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։f-block groups7f-բլոկ[258](10.3)(1100)1.3սինթեզվածանհայտ
102NoՆոբելիումԱնվանվել է ի պատիվ Ալֆրեդ Նոբելի։f-block groups7f-բլոկ[259](9.9)(1100)1.3սինթեզվածանհայտ
103LrԼոուրենսիումԱնվանվել է ի պատիվ ցիկլատրոնի հայտնագործող, ֆիզիկոս Էռնեստ Լոուրենսի։37d-բլոկ[266](14.4)(1900)1.3սինթեզվածանհայտ
104RfՌեզերֆորդիումԱնվանվել է ի պատիվ անգլիացի մեծանուն ֆիզիկոս Էռնեստ Ռեզերֆորդի։47d-բլոկ[267](17)(2400)(5800)սինթեզվածանհայտ
105DbԴուբնիումԱնվանվել է Դուբնա քաղաքի անունով։ Այստեղ է գտնվում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որտեղ հայտնաբերվել է տարրը։57d-բլոկ[268](21.6)սինթեզվածանհայտ
106SgՍիբորգիումԱնվանվել է ի պատիվ ամերիկացի ֆիզիկոս Գլեն Սիբորգի, որը մասնակցել է պլուտոնիումի և ինը այլ տրանսուրան տարրերի հայտնաբերմանը, առաջարկել ակտինիդների տեսությունը։67d-բլոկ[269](23–24)սինթեզվածանհայտ
107BhԲորիումԱնվանվել է ի պատիվ դանիացի ֆիզիկոս Նիլս Բորի, որը հիմնարար ներդրում է ունեցել ատոմի կառուցվածքի և քվանտային մեխանիկայի ուսումնասիրության բնագավառում։77d-բլոկ[270](26–27)սինթեզվածանհայտ
108HsՀասիումԱնվանվել է ի պատիվ Գերմանիայի Հեսսեն երկրամասի։ Հասսիան ( լատին․՝ Hassia) միջնադարյան Հեսսեն իշխանության լատիներեն անվանումն է։ Հասիում տարրը սինթեզվել է Ծանր իոնների հետազոտության կենտրոնում, որը գնվում է Հեսսեն երկրամասի կենտրոն Դարմշտադտ քաղաքում։87d-բլոկ[269](27–29)սինթեզվածանհայտ
109MtՄայտներիումԱնվանվել է ի պատիվ ավստրիացի ֆիզիկոս Լիզա Մայտների, որը մասնակցել է միջուկի ճեղքման հայտնաբերմանը։97d-բլոկ[278](27–28)սինթեզվածանհայտ
110DsԴարմշտադտիումԱնվանվել է ի պատիվ Դարմշտադտ քաղաքի, որտեղ հայտնաբերվել է Ծանր իոնների հետազոտության կենտրոնում։107d-բլոկ[281](26–27)սինթեզվածանհայտ
111RgՌենտգենիումԱնվանվել է ի պատիվ հայտնի գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլհելմ Ռենտգենի, որը հայտնաբերել է ռենտգենյան ճառագայթները։117d-բլոկ[282](22–24)սինթեզվածանհայտ
112CnԿոպեռնիցիումԱնվանվել է ի պատիվ Նիկոլայ Կոպեռնիկոսի։127d-բլոկ[285](14.0)(283±11)(340±10)սինթեզվածանհայտ
113NhՆիհոնիումԱնվանվել է ի պատիվ Ճապոնիայի։ Նիհոն անվանումը Ճապոնիայի ինքնանվանումն է, որը նշանակում է «ծագող արևի երկիր»։137p-բլոկ[286](16)(700)(1400)սինթեզվածանհայտ
114FlՖլերովիումԱնվանվել է ի պատիվ խորհրդային միջուկային ֆիզիկայի բնագավառում առաջատար գիտնական և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հիմնադիր Գեորգի Ֆլյորովի, որի գլխավորած խումբը սինթեզել է պարբերական աղյուսակի 102-110 կարգաթվով տարրերը։147p-բլոկ[289](11.4±0.3)(284±50)սինթեզվածանհայտ
115McՄոսկովիումԱնվանվել է ի պատիվ Մոսկվայի մարզի, որտեղ հայտնաբերվել է Դուբնա գիտական քաղաքում։157p-բլոկ[290](13.5)(700)(1400)սինթեզվածանհայտ
116LvԼիվերմորիումԱնվանվել է ի պատիվ Կալիֆոռնիայի Լիվերմոր քաղաքում գտնվող Լոուրենսի անվան Լիվերմորի ազգային լաբորատորիայի, որը մասնակցել է տարրի հայտնաբերմանը։ Քաղաքն իր հերթին անվանվել է կալիֆոռնիացի ագարակատեր Ռոբերտ Լիվերմորի անունով։167p-բլոկ[293](12.9)(700)(1100)սինթեզվածանհայտ
117TsԹենեսսինԱնվանվել է ի պատիվ ԱՄՆ-ի Թենեսի նահանգի, որտեղ գտնվում են Օք Ռիջի ազգային լաբորատորիան, Վանդերբիլթի համալսարանը և Թենեսիի համալսարանը, որոնք մեծ ներդրում են ունեցել գերծանր տարրերի սինթեզման գործում։

«Թենեսի» անվանումը ծագում է չերոկիական Թանասի (չերոկի` ᏔᎾᏏ) բնակավայրի անունից։

177p-բլոկ[294](7.1–7.3)(700)(883)սինթեզվածանհայտ
118OgՕգանեսոնԱնվանվել է ի պատիվ մեծանուն ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի, որի գլխավորած խումբը սինթեզել է պարբերական աղյուսակի 114-118 կարգաթվով տարրերը։ Հովհաննիսյանն այժմ կենդանի միակ գիտնականն է, որի անունով քիմիական տարր է անվանակոչվել։187p-բլոկ[294](7)(325±15)(450±10)սինթեզվածանհայտ

Տես նաև խմբագրել

Քիմիական տարրեր

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Շվեդիայի Իտերբի բնակավայրի մոտակայքում գտնվող հանքում հայտնաբերվել են մի շարք քիմիական տարրեր։ Բնակավայրի անունով չորս տարր է անվանվել՝ իտրիում (Y), տերբիում (Tb), էրբիում (Er), իտերբիում (Yb):
  2. 2,0 2,1 Դիդիմիում նյութը սկզբում սխալմամբ համարվել է առանձին քիմիական տարր։ Ավելի ուշ պարզվել է, որ նրա քայքայումից ստացվում են պրազեդիում (Pr) և նեոդիմ (Nd) տարրերը։ Մետաղներն ունեն տարբեր գույնի աղեր, որոնք օգնում են տարբերել դրանք։
  3. Պլուտոնիումի անվանակոչման ժամանակ Պլուտոնը դեռևս համարվում էր Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը։ 2006 թվականին Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Պլուտոնը դասվել է գաճաճ մոլորակների շարքին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. IUPAC, Compendium of Chemical Terminology, 2nd ed. (the "Gold Book") (1997). Online corrected version:  (2006–) "chemical element". doi:10.1351/goldbook.C01022
  2. «Periodic Table – Royal Society of Chemistry». www.rsc.org (անգլերեն).
  3. «Online Etymology Dictionary». etymonline.com (անգլերեն).
  4. Harper, Douglas. «hydrogen | Etymology, origin and meaning of hydrogen by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  5. Harper, Douglas. «beryl | Etymology, origin and meaning of beryl by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  6. Shipley, Joseph T. (2001). The Origins of English Words: A Discursive Dictionary of Indo-European Roots. JHU Press. ISBN 9780801867842.
  7. Harper, Douglas. «oxygen | Etymology, origin and meaning of oxygen by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  8. Библейская симфония с еврейским и греческим словарём
  9. Harper, Douglas. «aluminum | Etymology, origin and meaning of aluminum by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  10. Harper, Douglas. «phosphorus | Etymology, origin and meaning of phosphorus by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Ջահուկյան, Գ. Բ. (2010). Հայերեն ստուգաբանական բառարան. Երևան: Ասողիկ. ISBN 978-9939-50-121-5. OCLC 787877496.
  12. Mallory & Adams (2006). The Oxford introduction to Proto-Indo-European and the Proto-Indo-European world. Oxford University Press.
  13. Harper, Douglas. «chlorine | Etymology, origin and meaning of chlorine by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  14. Harper, Douglas. «calcium | Etymology, origin and meaning of calcium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  15. Harper, Douglas. «chromium | Etymology, origin and meaning of chromium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  16. Harper, Douglas. «nickel | Etymology, origin and meaning of nickel by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  17. Harper, Douglas. «copper | Etymology, origin and meaning of copper by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  18. Weeks, Mary Elvira (1932-09). «The discovery of the elements. XV. Some elements predicted by Mendeleeff». Journal of Chemical Education. 9 (9): 1605. doi:10.1021/ed009p1605. ISSN 0021-9584.
  19. Harper, Douglas. «arsenic | Etymology, origin and meaning of arsenic by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  20. Harper, Douglas. «bromine | Etymology, origin and meaning of bromine by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  21. Pearse, Roger. «Oriental Fathers: Syriac Literature». www.tertullian.org. Վերցված է 2022 թ․ հունվարի 11-ին.
  22. Magocsi, Paul R. (1996 թ․ հունվարի 1). A History of Ukraine (անգլերեն). University of Toronto Press. ISBN 978-0-8020-7820-9.
  23. Harper, Douglas. «palladium | Etymology, origin and meaning of palladium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  24. «Tin | The American Heritage Dictionary entry:». www.ahdictionary.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  25. Harper, Douglas. «iodine | Etymology, origin and meaning of iodine by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  26. Harper, Douglas. «cesium | Etymology, origin and meaning of cesium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  27. Harper, Douglas. «barium | Etymology, origin and meaning of barium by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  28. Campbell, Mike. «Meaning, origin and history of the name Ceres». Behind the Name (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  29. Harper, Douglas. «cereal | Etymology, origin and meaning of cereal by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  30. Pyykkö, Pekka (2015-08). «Magically magnetic gadolinium». Nature Chemistry (անգլերեն). 7 (8): 680–680. doi:10.1038/nchem.2287. ISSN 1755-4349.
  31. Harper, Douglas. «tantalus | Etymology, origin and meaning of tantalus by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  32. Woods, Ian (2004). The Elements: Platinum. Benchmark Books. ISBN 978-0-7614-1550-3.
  33. Harper, Douglas. «platinum | Etymology, origin and meaning of platinum by etymonline». www.etymonline.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
  34. Originally assessed as 0.7 by Pauling but never revised after other elements' electronegativities were updated for precision. Predicted to be higher than that of caesium.
  35. Konings, Rudy J. M.; Beneš, Ondrej. «The Thermodynamic Properties of the 𝑓-Elements and Their Compounds. I. The Lanthanide and Actinide Metals». Journal of Physical and Chemical Reference Data. doi:10.1063/1.3474238.
  36. «Fermium». RSC.