Մոլորակ (անգլ.՝ planet, հուն․՝ πλανήτης, այլ ձև՝ հին-հունարեն՝ πλάνης - «ճանապարհորդ»), երկնային մարմին է, որը պտտվում է ուղեծրով աստղի կամ նրա մնացորդների շուրջ, բավարար զանգվածով, որպեսզի դառնա շրջանաձև սեփական ձգողականության ազդեցության տակ, բայց ոչ բավարար, որպեսզի սկսվի ջերմամիջուկային ռեակցիա, և որը կարողացել է մաքրել իր շրջակայքը պլանետեզեմալներից։

Մոլորակի չափեր ունեցող մարմիններ
Վերևում։ Ուրան և Նեպտուն; ներքևում։ Երկիր, սպիտակ թզուկ Սիրիուս Բ, Վեներա:

Մոլորակները կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ մեծ, ցածր խտություն ունեցող գազային հսկաներ և ավելի փոքր Երկրային խմբի մոլորակներ, որոնք ունեն պինդ մակերևույթ։ Համաձայն Միջազգային աստղագիտական միության սահմանմանը՝ Արեգակնային համակարգում կա 8 մոլորակ։ Նրանք են՝ (Արեգակից ունեցած հեռավորության) - չորս երկրանման՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, ապա չորս գազային հսկաներ՝ Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն։ Արեգակնային համակարգում կան նաև առնվազն 5 գաճաճ մոլորակներ՝ Պլուտոն (մինչև 2006 թվականը համարվում էր մոլորակ), Մակեմակե, Հոմեա, Էրիս և Սերես։ Բացի Մերկուրիից և Վեներայից բոլոր մոլորակների շուրջ պտտվում է առնվազն մեկ արբանյակ։

Սկսած 1992 թվականից, երբ գիտնականները սկսեցին հայտնաբերել հարյուրավոր այլ մոլորակներ այլ աստղերի շուրջ, որոնք անվանվեցին էկզոմոլորակներ, ապացուցվեց, որ գոյություն ունեն ամբողջ գալակտիկայում և դրանցից շատերի առանձնահատկությունները նման են Արեգակնային համակարգի մոլորակների առանձնահատկություններին։ 2011 թվականի նոյեմբերի վերջի տվյալներով արդեն հայտնաբերվել է 695 էկզոմոլորակ, ինչպես գազային հսկաներ, այնպես էլ երկրային խմբի մոլորակներ։

Արեգակնային համակարգ խմբագրել

Արեգակնային համակարգի մոլորակները

Ժամանակակից «մոլորակ» եզրույթի սահմանման համաձայն, որը տրված է ՄԱՄ-ի կողմից, համակարգում կա 8 մոլորակ և 5 թզուկ մոլորակ (փակագծերում տրված է մոլորակների հին հայկական անունները)[1]։

  1. ☿Մերկուրի (Փայլածու)
  2. ♀ Վեներա (Արուսյակ)
  3. 🜨 Երկիր
  4. ♂ Մարս (Հրատ)
  5. ♃ Յուպիտեր (Լուսնթագ)
  6. ♄ Սատուրն (Երևակ)
  7. ♅ Ուրան
  8. ♆ Նեպտուն

Ամենամեծը Յուպիտերն է (318 երկրային զանգված), իսկ ամենափոքրը Մերկուրին (0,055 երկրային զանգված)։

Մոլորակների և թզուկ մոլորակների համեմատման աղյուսակ խմբագրել

Մոլորակների և թզուկ մոլորակների համեմատման աղյուսակ
ԱնունՀասարակածային տրամագիծ[a]Զանգված[a]Ուղեծրային շառավիղ[a]Պտտման պարբերություն
(տարի)[a]
Թեքությունը Արեգակի հասարակածի նկատմամբՈւղեծրի շեղվածությունըՊտտման պարբերություն
(օրը)
Արբանյակներ[c]ՕղակներՄթնոլորտՀայտնագործում
Երկրային խումբՄերկուրի0,3820,060,390,243,380,20658,640չունինվազագույն
Վեներա0,9490,820,720,623,860,007−243,020չունիCO2, N2
Երկիր[b]1,001,001,001,007,250,0171,001չունիN2, O2
Մարս0,5320,111,521,885,650,0931,032չունիCO2, N2
Գազային հսկաներՅուպիտեր11,209317,85,2011,866,090,0480,4167ունիH2, He
Սատուրն9,44995,29,5429,465,510,0540,4362ունիH2, He
Ուրան4,00714,619,2284,016,480,047−0,7227ունիH2, He13 մարտի 1781
Նեպտուն3,88317,230,06164,86,430,0090,6714ունիH2, He23 սեպտեմբեր 1846
Գաճաճ մոլորակներ
Ցերերա0,080,00022,5—3,04,6010,590,0800,380չունիչունի1 հունվար 1801
Պլուտոն0,190,002229,7—49,3248,0917,140,249−6,395չունիժամանակավոր[d]18 փետրվար 1930
Հոմեա0,37×0,160,000735,2—51,5282,7628,190,1890,162չունիչունի28 դեկտեմբեր2004
Մակեմակե~0,120,000738,5—53,1309,8828,960,159?1չունիչունի31 մարտ 2005
Էրիդա0,190,002537,8—97,6558,044,190,442~0,31չունիչունի5 հունվար 2005
[a] Որպես միավոր ընդունված է Երկրի ցուցանիշը
[b] Տես Երկիր հոդվածը
[c] Յուպիտերի հայտնի արբանյակները թվով ամենաշատն են (67)[2]
[d] Ժամանակավոր մթնոլորտ ունի, պարբերաբար հայտնվող

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Որոշ Տրանսնեպտունային մարմիններ դեռ չեն ստացել գաճաճ մոլորակի կարգավիճակ, սակայն հավակնում են դրան
  2. Սքոթ Շեփարդ. «Յուպիտերի արբանյակների էջ / The Jupiter Satellite Page (Now Also The Giant Planet Satellite and Moon Page)». Կառնեգիի գիտության ինստիտուտ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլորակ» հոդվածին։