Հանքավան

գյուղ ՀՀ Կոտայքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանքավան (այլ կիրառումներ)

Հանքավան, բալնեոկլիմայական առողջավայր Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 33 կմ հյուսիս-արևմուտք, Երևանից 85 կմ հյուսիս։ Գտնվում է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, բարձրությունը ծովի մակարդակից 2000 մետր։

Բնակավայր
Հանքավան
Հանքավանի շրջակա բնությունը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի մարզ
Այլ անվանումներՊղնձահանք, Միսխանա
ԲԾՄ1990 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն116 մարդ (2012[1])
Ազգային կազմՀայեր, Հույներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի, Հույն Ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականունհանքավանցի
Ժամային գոտիUTC+4
Հանքավան (Հայաստան)##
Հանքավան (Հայաստան)
Հանքավան (Կոտայքի մարզ)##
Հանքավան (Կոտայքի մարզ)

Հանքավան է վերանվանվել 1949 թ.-ի նոյեմբերի 1-ին։

Բնություն խմբագրել

Շրջապատված է լեռներով, որոնց լանջերը ծածկված են անտառներով և թփուտներով։

Կլիմա խմբագրել

Կլիման մեղմ է, ամառը՝ չափավոր տաք (հուլիս-օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ 16-18 °C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -7 °C), արևափայլքի տևողությունը՝ տարեկան 2200 ժ, տեղումները՝ 660 մմ։

Բնակչություն խմբագրել

Բնակչության նախնիները այստեղ են գաղթել 18դ. և զբաղվել պղնձի հանույթով ու նախնական մշակմամբ։

Հանքավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի187318971926193919591970197920012011
Բնակիչ96190292401551469363111116[3]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Առողջարան և բուժումներ խմբագրել

Բուժիչ հիմնական միջոցներն են՝ լեռնային կլիման և «Հանքավան» հանքային ջուրը։ Հանքավանում գործում է «Հանքավան» առողջարանը (512 տեղանոց), ուր կիրառվում է ֆիզիոթերապիայի և բալնեոթերապիայի ժամանակակից բոլոր մեթոդները, մանկական առողջարանը, պանսիոնատները, հանքային ջրերի շշալցման գործարանը։ Բուժվում են ստամոքսաղիքային հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։ Հանքավանի բուժիչ միջոցների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններով զբաղվել են Ս. Միրզոյանը, Ռ. Գրիգորյանը, Ջ. Շմավոնյանը, Բ. Վարդազարյանը, Ա. Մաշուրը, Է. Մինասյանը, Լ. Թումանյանը և ուրիշներ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հանքավանում պահպանվել են եկեղեցի և 7-րդ դարի հուշակոթողներ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 118» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։