Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն

«Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» (անգլ.՝ The collection of Tehran’s Armenian National Ethnographical Museum after Archbishop Artak Manukian, ռուս.՝ Собрание Тегеранского армянского национально-этнографического музея им. архиепископа Артака Манукяна), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2021 թվականին հրատարակված գիրքը հեղինակել է Րաֆֆի Քորթոշյանը։ Տպագրվել է հայերեն և պարսկերեն։

Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն (գիրք)
ՀեղինակՐաֆֆի Քորթոշյան
Բնօրինակ լեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ2017-2021
Էջերհայերեն 68, պարսկերեն 110
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակված էՀՃՈՒ հրատարակչություն
Հրատարակման տարեթիվհայերեն 2021 թվական, պարսկերեն 2022
ԳՄՍՀISBN 978-9939-843-50-6
ՀՏԴ069:39
ԳՄԴ85.101+63.5
Թվային տարբերակraa-am.org/wp-content/uploads/2022/10/ԱՐՏԱԿ-ԱՐՔ.-ՄԱՆՈՒԿՅԱՆԻ-ԱՆՎԱՆ-ԹԵՀՐԱՆԻ-ՀԱՅՈՑ-ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԳԱԳՐԱԿԱՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ-ՀԱՎԱՔԱԾՈՒՆ.pdf

Նկարագրություն խմբագրել

Աշխատությունը նվիրվում է ՀՃՈՒ կազմակերպության հիմնադիր-նախագահ, հայկական պատմական հուշարձանների ուսումնասիրության և պահպանության գործի առաքյալ, ճարտարապետության դոկտ. երջանկահիշտակ Արմեն Հախնազարյանի ծննդյան (1941 Թեհրան-2009 Աախեն) 80 ամյակին։ Այս աշխատությունը, որը կազմված է երեք բաժիններից՝ «Եկեղեցական իրեր», «Ձեռագրեր» և «Տպագիր գրքեր», նպատակ ունի ուսումնասիրողին ներկայացնելու թանգարանում պահվող, ցարդ չուսումնասիրված և հայագիտության համար մեծ արժեք ունեցող իրերի արձանագրությունները, ձեռագրերի հիշատակարանները և տպագիր գրքերի մակագրությունները։

Աշխատությունը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երաշխավորությամբ։ Գրքի նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է Հայաստանի մշակույթի նախարարությունը, իսկ տպագրությունը՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութիւնը[1]2022 թ. լույս է տեսել նաև գրքի պարսկերեն տարբերակը[2], որը նպատակ է հետապնդում հայ-իրանական մշակութային երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը։ Աշխատության տարածումը պարսկալեզու շրջանակներում Հայաստանի և ԻԻՀ-ի միջև մշակութային կապերի ամրապնդման ճանապարհին մի նոր քայլ է, որով հնարավոր է լինելու իրանցի ուսումնասիրողին ներկայացնել թանգարանում պահվող և երկու հարևան ազգերի պատմության համար մեծ արժեք ունեցող իրանահայության մշակութային արժեքները։ Սույն գրքույկի պարսկերեն լեզվով հրատարակությունը ցույց է տալւս Իրանի Իսլամական Հանրապետության վերաբերմունքը հայկական մշակութային արժեքների նկատմամբ։ Դրանով կհավաստվի, որ Իրանը տարբերություն չի դնում հայկական և ոչ հայկական մշակութային ժառանգության միջև։ Պարսկերեն տարբերակը հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Րաֆֆի Քորթոշյան (2021). «Արտակ արք. Մանուկյանի անվան Թեհրանի հայոց ազգային-ազգագրական թանգարանի հավաքածուն» (PDF). ՀՃՈՒ հիմնադրամ.
  2. Raffi Kortoshian (2022). «THE COLLECTION OF TEHRAN'S ARMENIAN NATIONAL ETHNOGRAPHICAl MUSEUM AFTER ARCHBISHOP ARTAK MANUKIAN». RAA.

Արտաքին հղումներ խմբագրել