Star TV, թուրքական համազգային հեռուստաընկերություն, որը հիմնվել է 1980 թվականի մայիսի 26-ին։ Եթեր է հեռարձակվում 1990 թվականի մայիսի 5-ից։ Պատկանում է «Դողուշ» մեդիահոլդինգին[1][2][3][4][5]։ Թուրքիայում հեռարձակվող առաջին մասնավոր հեռուստաալիքն է։ 2006 թվականի մարտի 1-ից «Թուրքսաթ» արբանյակից Եվրոպայի տարածքում հեռարձակվում է հեռուստաալիքի «Euro Star» տարբերակը։ 2009 թվականի մայիսի 9-ից կաբելային ցանցերում հասանելի է հեռուստաալիքի HD ֆորմատով հեռարձակվող տարբերակը։

STAR TV
Երկիր{{{2}}} Թուրքիա, Ստամբուլ
Հեռարձակման գոտի{{{2}}} Թուրքիա
ԵվրոպաԵվրոպա (EuroStar)
Հեռարձակման լեզութուրքերեն
Հեռարձակման սկսման թվական1990 մայիսի 5
Փոխարինվել էMagic Box
Նախկին անվանումMagic Box Star 1(1989-1992)
InterStar(1992-2002)
Star(2002-ից)
ՍեփականատերCem Uzan (1989–2004)
Ahmet Özal (1989–1992)
TMSF (2004–2005)
Aydın Doğan(2005–2011)
Doğuş Grubu (2011–ից)
🌐startv.com.tr

Պատմություն խմբագրել

Հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1990 թվականի մայիսի 5-ին։ Հիմնադրվել է Magic Box Incorporated AG-ի կողմից։ Առաջին փորձնական թողարկումը տեղի է ունեցել 1990 թվականի օգոստոսի 4-ին Գերմանիայից։ Հեռուստաընկերությունն այդ ժամանակ կոչվում էր Star 1: «Magic Box Incorporated AG»-ի սեփականատերերն էին Ռումելի հոլդինգի սեփականատեր 31-ամյա Ջեմ Ջենգիզ Ուզանը, Իմար և Ադա բանկերի սեփականատեր՝ Ջեմ Ուզանի հայրը՝  Քեմալ Ուզանը և Թուրգութ Օզալի մեծ որդին՝ Ահմեթ Օզալը։

Սահմանադրության 133-րդ հոդվածով, Թուրքիայում ռադիոհեռուստատեսային թողարկումներ արտադրելու իրավունքը պատկանում էր միայն Թուրքիայի ռադիոհեռուստատեսության խորհրդին (Türkiye Radyo Televızyon Kurumuö TRT) և այդ իսկ պատճառով մասնավոր հեռուստատեսություն չէր ստեղծվում։ Վերոնշյալ հոդվածի առկայության պայմաններում, սա շրջադարձային կետ էր Թուրքիայի ապագայի համար։ Այն, որ ալիքի ստեղծման ժամանակ չեն եղել դժվարություններ, պայմանավորված էր անձամբ նախագահ Թուրգութ Օզալով։ Ի սկզբանե Թոսքայն իր բոլոր հաղորդումներում աշխատում էր նշել, որ Ահմեթ Oզալը Մեջիք Բոքսի հետ որևէ կապ չունի, չնայած որ Ահմեթ Օզալը ընկերության 50 տոկոսի սեփականատերն էր։

Սթարը դարձավ TRT-ի առաջին մրցակիցը՝ իր կողմը գրավելով նշանավոր հաղորդավարների։ Բացի այդ, հեռուստաընկերությունը սկսեց ցուցադրել նաև սերիալներ։ Որոշ ժամանակ անց, TRT-ին Սթար 1-ը վճռական հարված հասցրեց՝ ցուցադրելով Թուրքիայի ֆուտբոլի առաջին լիգայի խաղերը։ Հենց այս խաղերի ցուցադրմամբ, Մեջիք Բոքս Սթար 1-ը անցավ մշտական ցուցադրության։

1992 թվականին Ջեմ Ուզանը խզեց իր կապերը Ահմեթ Օզալի հետ։ Ջեմ Ուզանը ալիքի անունը փոխեց՝ Ինթերսթար (İnterStar), ապա 2002 թվականի հունվարի 9-ից այն կոչվեց Star TV: Հեռուստաալիքը սկսեց ցուցադրել արտասահմանյան սերիալներ և գնեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խաղերը ցուցադրելու իրավունքը, որը Սթարին պատկանեց մինչև 2012 թվականը։

2004 թվականի փետրվարի 14-ին Ուզան խմբին պատկանող ձեռնարկությունները բռնագրավվեցին Խնայողական հաշիվների ապահովագրության ֆոնդի կողմից՝ մի շրջան մնալով պետական վերահսկողության տակ։ 2005 թվականի սեպտեմբերի 26-ին 306,5 միլիոն ամերիկյան դոլարի դիմաց հեռուստաընկերությունը վաճառվեց Doğan հոլդինգին։

2006 թվականի մարտի 1-ին Եվրոպայի թուրքերի համար ստեղծվել է Սթարի դուստր ալիքը՝ «Euro Star» անվանմբ։

Ալիքի 20-ամյակի առիթով, 2009 թվականին ստեղծվել է ալիքի Web TV-ին, որն աննախադեպ էր թուրքական հեռուստատեսության պատմության մեջ։ Star TV-ն դարձավ առաջին հեռուստաալիքը, որն ունեցավ իր վիդեո արխիվային կայքը[6]։

2011 թվականի հոկտեմբերի 17-ին հեռուտաալիքը վաճառվել է «Doğuş Yayın» խմբին։ Doğuş-ը պատկանում է բիզնեսմեն, միլիարդեր Ֆերիթ Շահենքին[7]։

Star TV-ով են ցուցադրվել Բարձրաշխարհիկ հասարակություն, Գիշերվա թագուհին, Գյուղացի տիկին, Ելակի բույրը, Հոյակապ դար, Վարձու սեր, Փշրունքներ, Փոքրիկ հմայիչ խաբեբաներ, Լիալուսին, Աստղերն իմ վկաներն են, Խիզախը և գեղեցկուհին, Հիանալի փեսացուն, Մակընթացություն, Սիրուց չես փախչի, Տիկին Ֆազիլեթը և նրա դուստրերը, Քուրտ Սեիտ և Շուրա հեռուստասերիալները։

2018 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով, Թուրքիայում Star TV-ն իր դիտողականությամբ երկրորդն էր[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Star TV artık Doğuş Yayın Grubu'nun Արխիվացված 2011-10-19 Wayback Machine(թուրքերեն)
  2. Uğur Dündar ve Özdil'den Doğuş'a şok!(թուրքերեն)
  3. Acun Ilıcalı yeni sezonda Star'da! Արխիվացված 2012-08-25 Wayback Machine(թուրքերեն)
  4. Seda Star’ın yeni sedası oluyor... Արխիվացված 2016-03-05 Wayback Machine(թուրքերեն)
  5. Star'ın hafta sonu haberlerini kim sunacak? Արխիվացված 2016-03-02 Wayback Machine(թուրքերեն)
  6. «Türkçe Bilgi, Star TV».
  7. https://www.how.com.vn/wiki/tr/Star_TV. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. https://canlitv.com/rating/?tur=tv. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել