«E pluribus unum», կարգախոս, որը տեղակայված է ԱՄՆ-ի զինանշանի վրա, ինչպես նաև «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի զինանշանի վրա։ Լատիներենից թարգմանաբար նշանակում է «Շատերից՝ միակը»։ Այս բառերը պատկանում են Կիկերոնին («Արժանիքների մասին» ճառ)։ Կարգախոսը պարունակում է 13 տառ, ճիշտ այնքան, որքան նահանգներ էին ժամանակին ներառվում այն միության մեջ, որը այժմ հայտնի է Ամերիկայի Միացյալ Նահանգներ անունով։ Ժամանակակից ձևակերպմամբ կարգախոսը նշանակում է ազգի միասնականություն, որը սկզբնապես բաղկացած է եղել բազում ազգություններից, որոնք տեղափոխվել են բնակվելու ԱՄՆ։ «E pluribus unum» կարգախոսը պարտադիր կարգով տեղակայվում է ԱՄՆ-ի մետաղադրամների վրա. այս առաջարկության նախաձեռնողը եղել է գնդապետ Սեթ Ռիդը Աքսբրիջից[1]։ Առաջին անգամ այս կարգախոսը հայտնվել է 1795 թվականին 5 ամերիկյան դոլարի ոսկե մետաղադրամի վրա, իսկ մինչև 1956 թվականը օգտագործվել է նաև ամերիկյան թղթադրամների վրա։

«E pluribus unum» կարգախոսով ԱՄՆ Մեծ կնիքը

Արտահայտությունը նման է Հերակլիտեսի արտահայտություններից մեկի լատիներեն թարգմանությանը. «Բոլորի իրերից մեկը, մեկը բոլոր իրերից»։ Սակայն առավել որոշակի համապատասխանությունը, ինչպես գրությամբ, այնպես էլ իմաստով, հանդիպում է «Moretum» պոեմում, որը վերագրվում է Վերգիլիոսին (իրական հեղինակն անհայտ է)։ Պոեմում «color est e pluribus unus» բառերով բնութագրվում են մի քանի տարատեսակ գույներ, ինչի արդյունքում ստացվում է մեկ նոր գույն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «www.treas.gov // Вопросы и ответы. E Pluribus Unum». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել