Ֆրանսուա Գիզո

ֆրանսիացի գրող

Ֆրանսուա Պիեռ Գիյոմ Գիզո (ֆր.՝ François Pierre Guillaume Guizot, հոկտեմբերի 4, 1787(1787-10-04)[10][11][7][…], Նիմ[12][13] - սեպտեմբերի 12, 1874(1874-09-12)[7][8][9][…], Abbey of Val-Richer, Սենտ Ուան լը Պեն[12][13]), ֆրանսիացի պետական գործիչ, պատմաբան, ֆրանսիական ակադեմիայի անդամ (1836

Ֆրանսուա Գիզո
 
Կուսակցություն՝օրլեանիստական
Կրթություն՝Ժնևի համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան, թարգմանիչ, գրող և գրական քննադատ
ԴավանանքԿալվինականություն
Ծննդյան օրհոկտեմբերի 4, 1787
ԾննդավայրՆիմ
Վախճանի օր1874
Վախճանի վայրՎալ-Ռիշ
ԹաղվածՍենտ Ուան լը Պեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[1][2][3]
ՀայրAndré Guizot?
ՄայրÉlisabeth-Sophie Bonicel?
ԱմուսինԷլիզաբետ-Շարլոտ-Պոլին դը Մյորլան[4] և Marguerite Guizot?
ԶավակներPauline de Witt?, Guillaume Guizot?[5] և Henriette Guizot de Witt?
 
Պարգևներ

Եղել է ներքին գործերի (1830 թվական), ժողովրդական լուսավորության (1832-1837 թվականներ), արտաքին գործերի (1840-1848 թվականներ) մինիստր, 1847-1848 թվականներին՝ պրեմիեր մինիստր։ 1840 թվականից փաստորեն ղեկավարել է Հյուսիսյան միապետության քաղաքականությունը։ Գիզոի կարիերային վերջ դրեց 1848 թվականի հեղափոխությունը։ Գիզո, Թիերիի և Մինիեի հետ միասին ստեղծեց մի տեսություն, ըստ որի դասակարգային պայքարը ընդունվում էր որպես պատմության զարգացման գլխավոր շարժիչ ուժ։ Սակայն նա հեռու էր դասակարգային պայքարի դերի գիտական ըմբռնումից։ Նրա դասակարգային տարբերության էությունը հանգեցնում էր սոսկ գույքային հարաբերությունների՝ չանդրադառնալով սեփականության ծագման բուն պատճառներին։ Հակամարտ դասակարգերի հարաբերությունների հիմքում Գիզոն չէր ուզում տեսնել մարդու շահագործումը, ժխտում էր պետության դասակարգային բնույթը, թշնամաբար վերաբերվում ժողովրդական զանգվածների պայքարին։ 1848 թվականի հեղափոխությունից հետո հրաժարվեց դասակարգային պայքարի տեսությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 66
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Գիզո» հոդվածին։