Ֆենտոլամին

քիմիական միացություն

Ֆենտոլամին (լատին․՝ Phentolaminum), իմիդազոլի հիդրոքլորիդ։ Արտադրվում է Ֆենտոլամինի հիդրոքլորիդի ձևով (Phentolamini hydrochloridum)։Սինոնիմներ։ Regitine, Dibasin, Phentolamine, Rogitine։

Ֆենտոլամին՝ քիմիական բանաձև

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Սպիտակ կամ քիչ սերուցքագույն փոշի, քիչ է լուծվում ջրում, դժվար՝ սպիրտում։Հանդիսանում է սինթետիկ միացություն, այժմյան α բլոկատորների ներկայացուցիչ։ Ունենում է ոչ ընտրողական ալֆա ադրենոբլոկատոր ազդեցություն, ազդելով հետսինապտիկ α1 և պրեսինապտիկ α2 ադրենընկալիչների վրա։Ինչպես այլ այսպիսի ադնենոբլոկատորների, այնպես էլ ֆենտոլամինի օգտագործումը պայմանավորված է ադրենէրգիկ անոթասեղմիչ իմպուլսների խաթարումով, պերիֆերիկ անոթների լայնացումով՝ հատկապես արտերիոլներ և նախակապիլյարներ, մկանային հյուսվածքի, մաշկի և լորձաթաղանթների արյունամատակարարման լավացումով, ինչպես նաև զարկերակային ճնշման անկմամբ։ Կիրառվում է նաև պերիֆերիկ արյան շրջանառության խանգարման (Ռեյնոյի հիվանդություն, էնդարտերիտ,ակրոցիանոզ, աթերոսկլերոտիկ գանգրենայի առաջին փուլ), ծայրամասային տրոֆիկ խոցերի բուժման, դանդաղ լավացող վերքերի, ցրտահարման, ինչպես նաև ֆեոքրոմացիտոմայի ժամանակ։Կան տվյալներ, որ ֆենտոլամինը, ինչպես նաև այլ α ադրենոբլոկատորների կիրառումը ուժեղացնում է ինսուլինի սեկրեցիան, որը կարող է օգտակար լինել շաքարային դիաբետով տառապող հիվանդների բուժման համար։

Կիրառում խմբագրել

Նշանակվում է դեղահատի ձևով, մեծահասակներին՝ 0.05գ, փոքրերին՝ 0.025գ 3-4 անգամ օրը։ Ծանր դեպքերում դոզան հնարավոր է բարձրացնել մինչև 0.1գ՝ 3-5 անգամ օրը։ Առկա են նաև ինյեկցիոն տարբերակները։Կան տեղեկություններ Ֆենտոլամինի՝ որպես պերիֆերիկ վազոդիլատատոր օգտագործման մասին՝ սրտամկանի ինֆարկտի սուր փուլերում։ Օգտագործվում է նաև երեխաների ատրիովենտրիկուլյար բլոկադաների դեպքում, 1մգ/կգ՝ 4 ընդունման համար։ Նկարագրված է դրական էֆֆեկտ՝ նամանավանդ արտահայտված բրադիկարդիայի դեպքում։

Գերդեղաչափում խմբագրել

Օրթոստատիկ կոլապս, տախիկարդիա, գլխապտույտ, մաշկի քոր և կարմրություն, սրտխառնոց, փսխում, լուծ։

Հակացուցումներ խմբագրել

Հակացուցված է սիրտ-անոթային համակարգի արտահայտված օրգանական փոփոխությունների դեպքում։