Օրալ սեքս, բերանային սեքս կամ օրալ սեռական հարաբերություն, սեռական հարաբերության եղանակ, երբ մի անձը բերանով (այդ թվում՝ շուրթերով, լեզվով և ատամներով) և կոկորդով գրգռում է մյուս անձի սեռական օրգանները։ Կունիլինգուսը վուլվայի (ամոթույքի) կամ հեշտոցի բերանային սեքսն է։ Ֆելյացիան (մինետը) առնանդամի գրգռումն է բերանով[1][2]։ Անիլինգուսը բերանային սեքսի տարատեսակ է, երբ բերանով գրգռվում է հետանցքը[1]։ Մարմնի այլ հատվածների բերանային գրգռումը, օրինակ՝ համբուրելը կամ լիզելը, չեն համարվում բերանային սեքսի տարատեսակներ։

Մինետ (ֆելյացիա). Էդուար Անրի Ավրիլի նկարը։

Բերանային սեքսը կարող է լինել նախախաղի մի մաս, որը իրականացվում է սեռական գրգռման հասնելու համար և նախորդի սեռական գործողությունների այլ եղանակներին (հեշտոցային կամ հետանցքային սեքսին)։ Այն կարող է նաև արտահայտվել ինքնուրույն՝ որպես էրոտիկ կամ ֆիզիկական մտերմության մի մաս[1][3]։ Ինչպես սեռական գործողությունների այլ տեսակների դեպքում, այնպես էլ բերանային սեքսի ժամանակ կարող են փոխանցվել սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ (ՍՃՓՎ)։ Բայց որոշ վարակների, հատկապես՝ ՄԻԱՎ-ի դեպքում, փոխանցման ռիսկը զգալիորեն ցածր է հեշտոցային կամ հետանցքային սեքսի համեմատ[4][5][6]։

Օրալ սեքսը հաճախ տաբու է[1], չնայած որ շատ պետություններ չունեն սեռական այս գործողությունն արգելող օրենքներ։ Մարդիկ հիմնականում համարում են, որ բերանային սեռական հարաբերությունը չի ազդում զուգընկերներից և ոչ մեկի կուսության վրա։ Այս առումով, կարծիքները կարող են, սակայն, տարբեր լինել[7][8][9][10]։ Օրալ սեքսով զբաղվելու (անելու կամ ստանալու) հանդեպ մարդիկ կարող են ունենալ բացասական զգացումներ կամ արգելքներ, որի պատճառով կարող են խուսափել կամ մերժել այս սեռական գործողությամբ զբաղվելուց[1]։

Իրականացում խմբագրել

Բերանային սեքսով զբաղվում են ցանկացած սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ։

Տարատեսակներ խմբագրել

Տղամարդը օրալ սեքս է անում կնոջ հետ։

Ֆեյսսիթինգը (անգլ.՝ facesitting), բերանային սեռական հարաբերության տարատեսակ է, երբ բերանով սեռական գործողություն ստացողը նստում է անողի դեմքին և դեմքին սեղմում (հրում) սեռական օրգանները։ Բերանային սեքս կարող են իրականացնել երկու զուգընկերները միաժամանակ, այսպես կոչված «վաթսունինը» սեռական դիրքում։ Սերմնաժայթքման հեղուկների կլլումը կամ թքումը, ինչպես նաև մարմնի վրա սերմնաժայթքումը կարող են առաջացնել տարբեր սեռական գրգռումներ։ Աուտոֆելյացիան (տղամարդը գրգռում է ինքն իր առնանդամը) բերանային սեքսի հնարավոր, բայց հազվադեպ տեսակ է։ Աուտոկունիլինգուսը (կինը գրգռում է ինքն իր հեշտոցը կամ վուլվան) շատ հազվադեպ է հանդիպում և կարող է իրականացվել շատ ճկուն ողնաշար ունեցող կանանց կողմից։

Խմբային սեքսի այն տարատեսակը, երբ մեկ կինը բերանով գրգռում է մեկից ավելի տղամարդկանց սեռական օրգանները, հայտնի է գանգսաք, բլոուբենգ կամ լայնափ անվանումներով (անգլ.՝ gangsuck, blowbang, lineupԲուկակեն և գոկունը նույնպես կարող են ներառել օրալ սեքս։

Կուսության պահպանություն խմբագրել

17-րդ դարի արձան, որը պատկերում է երկու տղամարդու հետ բերանային սեքսով զբաղվող կնոջ։ Ումամահեշուորի տաճար, Կրիտիպուր։

Բերանային սեքսը, հատկապես հետերոսեքսուալ զույգերի կողմից, կարող է օգտագործվել որպես կուսությունը պահպանելու միջոց։ Նմանօրինակ սեռական գործողություններին են պատկանում նաև հետանցքային սեքսը, փոխադարձ ձեռնաշարժությունը կամ այլ ոչ ներթափանցողական սեռական հարաբերությունները, որոնք բացառում են առնանդամ-հեշտոցային սեքսը[7][8][9][11]։ Սեռական ժուժկալության և կուսությունը նման ձևով պահպանելու պատկերացումները տարածված են պատանիների և երիտասարդների մոտ[12][13]։

Գեյ տղամարդիկ առնանդամ-հետանցքային ներթափանցումն են համարում «կուսությունը կորցնելու» սեռական գործողության տարատեսակը, այն դեպքում, երբ բերանային սեքսը գեյ տղամարդկանց սեռական հարաբերության հիմնական եղանակն է[7][14]։ Լեսբիների դեպքում, բերանային սեքսը և ֆինգերինգն են դիտվում որպես «կուսությունը կորցնելու» սեռական հիմնական գործողությունները, չնայած որ լեսբիների մոտ նույնպես «կուսությունը կորցնելը» կարող է սահմանվել տարբեր կերպ[7][10][15]։

Բեղմնականխում և անվտանգ սեքս խմբագրել

Օրալ սեքսը չի կարող բերել հղիության և հետերոսեքսուալ զույգերը կարող են զբաղվել օրալ սեքսով բեղմնականխման նպատակով[2][16][17]։ Բեղմնավորման համար անհրաժեշտ է, որ սերմնահեղուկը առնանդամից ներթափանցի արգանդ և ֆալոպյան փողեր՝ բեղմնավորելով իգական ձվաբջիջը։ Մարդու մոտ ստամոսաղիքային ուղին որևէ կապ չունի վերարտադրողական համակարգի հետ. կնոջ կողմից կուլ տված սերմնահեղուկի սպերմատոզոիդները նախ քայքայվում են ստամոքսի թթվային միջավայրում, ապա սպիտակուցները ճեղքվում են բարակ աղիներում։ Ճեղքման արդյունքում առաջացած քիչ քանակով սննդանյութերը հետագայում ներծծվում են։ Այնուամենայնիվ, հղիության որոշակի ռիսկ կա, եթե սերմնահեղուկը որևէ կերպ շփվի հեշտոցային հատվածի հետ, ինչպես օրինակ՝ մատների, ձեռքի կամ մարմնի այլ մասերի միջոցով, որոնք նախ շփվում են սպերմայի, ապա հեշտոցային հատվածի հետ։

Օրալ սեքսը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) կանխարգելման արդյունավետ եղանակ չէ, չնայած համարվում է, որ որոշ ՍՃՓՎ-եր բերանային սեքսի միջոցով ավելի քիչ են տարածվում։ Սրա պատճառով, բերանային սեքսը համարվում է սեռական հարաբերության ավելի անվտանգ եղանակ[18][19][20]։ Պահպանակը՝ մինետի և ռաբերդամը (դենտալդամ, կոֆերդամ)՝ կունիլինգուսի ժամանակ կարող են ապահովել որոշակի պաշտպանվածություն[21]։

Տարածվածություն խմբագրել

ԱՄՆ-ի Առողջապահական վիճակագրության ազգային կենտրոնի կողմից 2005 թվականի սեպտեմբերին իրականացրած հարցումը սեպտեմբերի 26-ին հոդվածի տեսքով հրապարակվել է Թայմզ ամսագրում։ Հարցումն իրականացվել է համակարգչի օգնությամբ 15-44 տարեկան 12,000 ամերիկացիների շրջանում։ Համաձայն հարցման արդյունքների՝ 15-19 տարեկանների շուրջ կեսը զբաղվել է բերանային սեքսով[22]։ ԱՄՆ-ի Հիվանդությունների կառավարման և կանխարգելման կենտրոնը 2009-ին գրել է. «Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրալ սեքսը լայնորեն տարածված է տարբեր տարիքի (այդ թվում՝ պատանիների) սեռականորեն ակտիվ տղամարդ-կին և նույնասեռ զույգերի մոտ»[21]։ Հետազոտությունը ցույց է տալիս նաև, որ «տղամարդիկ ավելի հաճախ են ստացել բերանային սեքս, այն դեպքում, երբ տղամարդիկ և կանայք հավասարապես են արել օրալ սեքս»[1]։

Օրալ սեքսի տեսակներ խմբագրել

Մինետ խմբագրել

Մինետ կամ ֆելյացիա (ֆր.՝ faire des minettes - խսկց. շոյել, խուտուտ տալ), օրալ սեքսի հավաքական անվանումը, որի դեպքում սեռական անդամը պասիվ կերպով գրգռվում է բերանով, լեզվով, ատամներով կամ զուգընկերոջ կոկորդով[23]։

Աուտոֆելյացիա խմբագրել

Աուտոֆելյացիան (հունարեն՝ αὐτός - իրեն և լատիներեն՝ fello - ծծել), ինքնաբավարարման ձև, որի ժամանակ տղամարդը իր սեփական առնանդամը տանում է բերանը։ Այն անելը հաջողվում է շատ քիչ տղամարդկանց, քանի որ դրա համար պահանջվում է ունենալ երկար առնանդամ և շատ ճկուն մարմին[24]։

Կունիլինգուս խմբագրել

Կունիլինգուս

Կունիլինգուս (լատին․՝ cunnus - կանացի արտաքին սեռական օրգաններ + լատին․՝ lingo - լիզել), օրալ սեքսի տեսակ, կնոջ վուլվայի և կլիտորի սեռական գրգռում՝ բերանով, լեզվով կամ/և ատամներով։ Կունիլինգուսի առավել տարածված ձևերը՝ համբուրելը, ծծելը, լիզելը կամ թեթև կծելն են։

Անիլինգուս խմբագրել

Անիլինգուս (լատին․՝ anus - հետանցք + lingo - լիզել) կամ ռիմինգ (անգլ.՝ rimming), սեռական գործողություն, որը ենթադրում է հետանցքի գրգռումը լեզվով կամ շուրթերով՝ սեռական հաճույք պարգևելու կամ սեռական գրգռում առաջացնելու նպատակով։

Ռիսկեր և այլ հետազոտություններ խմբագրել

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ խմբագրել

Կինը իրականացնում է ֆելյացիա։

Օրալ սեքսի միջոցով կարող են տարածվել քլամիդիոզը, մարդու պապիլոմավիրուսը, սիֆիլիսը, գոնորեան, հերպեսը, հեպատիտը և սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակներ (ՍՃՓՎ)[25][26][27][28]։ ՄԻԱՎ-ով վարակված մարդու մարմնական հեղուկների սեռական ճանապարհով փոխանցման ցանկացած ձև առաջ է բերում ՁԻԱՀ-ով վարակվելու ռիսկ։ Բերանային սեքսի ժամանակ ՍՃՓՎ-երով վարակվելու ռիսկը զգալիորեն ավելի ցածր է քան հեշտոցային կամ հետանցքային սեքսի ժամանակ[6][26][29][30]։

ՍՃՓՎ-երի փոխանցման ռիսկը մեծանում է, երբ օրալ սեքս ստացող զուգընկերը սեռական օրգանների վրա ունի վերքեր կամ եթե բերանային սեքս անող զուգընկերը ունի արյունահոսող լնդեր կամ վերքեր, այտուցներ բերանում[6][26][31]։ Ատամները լվալը, ատամնաթելով ատամները մաքրելը, ատամների բուժումը օրալ սեքսից անմիջապես առաջ կամ հետո նույնպես մեծացնում է հիվանդությունների փոխանցման ռիսկը, քանի որ բերանում առաջանում են փոքր քերծվածքներ[6][26]։ Այս վերքերը, նույնիսկ երբ ունեն մանրադիտակային չափսեր, մեծացնում են ՍՃՓՎ-երի փոխանցման ռիսկը[6][26]։ Այսպիսի պայմաններում կարող են փոխանցվել նաև այլ հիվանդություններ հարուցող բակտերիաներ և վիրուսներ։ Վերոնիշյալ գործոնների պատճառով բժշկական տարբեր աղբյուրներ խորհուրդ են տալիս անհայտ ՍՃՓՎ կարգավիճակ ունեցող անձի հետ բերանային սեքսով զբաղվելիս օգտագործել պահպանակներ կամ պատնեշային այլ արդյունավետ մեթոդներ[6][25][26][27]։

ՄՊՎ և բերանի քաղցկեղ խմբագրել

Մարդու պապիլոմավիրուսով (ՄՎՊ) պայմանավորված բերանի քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ հայտնաբերվել է կապ բերանային սեքսի հետ։ 2005 թվականին Մալմիոյի համալսարանի ատամնաբանության ֆակուլտետի կատարած հետազոտության համաձայն՝ ՄՊՎ-ով վարակված անձի հետ բերանային սեքսով զբաղվելը կարող է մեծացնել բերանի քաղցկեղ ունենալու ռիսկը։ Հետազոտությունը պարզել է, որ բերանի քաղցկեղ ունեցող անձանց 36 տոկոսը ունեցել է ՄՊՎ, այն դեպքում, երբ ստուգիչ խմբի մոտ այն 1 տոկոս էր։

«The New England Journal of Medicine»-ում հրապարակված մեկ այլ հոդված ենթադրել է, որ ուղղակի կապ կա բերանային սեքսի և կոկորդի քաղցկեղի միջև։ Հեղինակները կարծում են, որ կոկորդի քաղցկեղը այս դեպքում նույնպես պայմանավորված է ՄՊՎ-ի փոխանցմամբ։ Հետազոտողները եզրակացնում են, որ այն մարդկանց մոտ, որոնք իրենց կյանքում ունեցել են օրալ սեքսի մեկից հինգ զուգընկեր, կոկորդի քաղցկեղ ունենալու ռիսկը կրկնակի անգամ ավելին է բերանային սեքսով չզբաղված անձանց համեմատ, իսկ հինգից ավելի զուգընկեր ունեցողների մոտ՝ ռիսկի գործոնը աճում է 250 տոկոսով[32][33]։

Վիժման հավանականության նվազեցում խմբագրել

Ֆելյացիան կարող է նվազեցնել վիժման ռիսկը՝ կնոջ մոտ հղիության ժամանակ առաջացնելով իմունոլոգիական տոլերանտություն։ Պատճառն այն է, որ կնոջ իմունային համակարգը «ճանաչում է» տղամադրու սերմնահեղուկի սպիտակուցները. այս գործընթացը հայտնի է ծնողական տոլերանտություն (անգլերեն՝ paternal tolerance) անվանումով։ Հղիության ժամանակ առաջացող տարբեր իմունոլոգիական խնդիրների ռիսկը ամենաշատը նվազում է, երբ կնոջ ստամոքսաղիքային ուղին ներծծում է տղամարդու սերմնահեղուկի սպիտակուցները[34][35][36]։

Մշակույթ և օրալ սեքս խմբագրել

Մինետը 69 սեռական դիրքում։

Օրալ սեքսի հանդեպ մշակութային պատկերացումները չափազանց տարբեր են[1]։ Հատկապես ֆելյացիան (մինետը)[37] աշխարհի շատ մասերում և պետություններում համարվել և համարվում է տաբու կամ առնվազն չի խրախուսվել[1]։ Որոշ երկրների օրենքների համաձայն՝ բերանային սեքսը համարվում է ներթափանցողական սեքսի տարատեսակ՝ սեռական բռնությունները բացառելու նպատակով։ Բայց պետությունների մեծ մասում չկան օրենքներ, որոնք արգելում են բերանային սեքսը։

Հին Հռոմում ֆելյացիան համարվել է տաբու[38]։ Սեռական հարաբերությունները Հին Հռոմում դիտվում էին հիմնականում ղեկավարման և հնազանդման պրիզմայով։ Սա պարզ երևում է լատիներեն երկու բառերի առկայությամբ՝ irrumare (ներթափանցել բերանային եղանակով) և fellare (ներթափանցվել բերանով)։ Այս համակարգում, տղամարդու համար զզվելի և նվաստացուցիչ էր մինետ անելը, քանի որ դա կնշանակեր, որ նա ներթափանցվել կամ ղեկավարվել է։ Չնայած դրան, ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող կնոջ կամ տղամարդու (ծառա, պարտապան կամ ստրուկ) կողմից բերանային սեքս ստանալը նվաստացնող չէր։ Հռոմեացիները բերանային սեքսը ավելի ամոթալի էին համարում, քան անալ սեքսը. դա անողները ենթադրվում էր, որ ունեին բերանի տհաճ հոտ և անցանկալի հյուրեր էին սեղանի շուրջ[38]։

Չինական դաոսիզմում կունիլինգուս անելը համարվում էր հոգևոր բավարարվածություն պատճառող գործողություն, որը կարող էր ապահովել երկարակեցություն[39]։ Ժամանակակից արևմտյան մշակույթում օրալ սեքսը լայնորեն տարածված է պատանիների[40], երիտասարդների և մեծահասակների շրջանում[1]։

Մարդիկ տարբեր պատճառներ են առաջ քաշում, թե ինչու չեն սիրում օրալ սեքսը[1]։ Որոշները նշում են, որ այն անբնական է, քանի որ չի նպաստում վերարտադրմանը[41]։ Մյուսները այն համարում են պակաս մտերմիկ, քանի որ դեմ դիմաց կատարվող գործողություն չէ[1]։ Որոշները կարծում են, որ այն նվաստացուցիչ և կեղտոտ գործողություն է[1][42], որը որոշ դեպքերում առնչություն ունի մարմնի տարբեր հատվածների սիմվոլիզմի հետ[42]։ Ի հակադրություն այս հայացքների, որոշ մարդիկ կարծում են, որ բերանային սեքսը «զույգերի հնարավոր ամենամտերմիկ հարաբերություն է, քանի որ այն անելու համար պետք է կատարյալ վստահություն և խոցելիություն»[1]։

Չնայած լայնորեն տարածված պատկերացումներին, թե լեսբիական սեռական հարաբերությունները բոլոր ԿՍԿ-ների (կանայք, որոնք սեռական հարաբերություն են ունենում կանանց հետ) դեպքում միշտ ներառում է կունիլինգուս, որոշ ԿՍԿ-ներ խուսափում են կունիլինգուսից՝ գործողությունը չսիրելու, հոգեբանական, սոցիալական կամ ֆիզիոլոգիական տարբեր գործոնների պատճառով[43][44][45][46]։ Այլ ԿՍԿ-ներ կարծում են, որ այն անհրաժեշտություն է և կազմում է լեսբիական սեռական գործողությունների հիմնական մասը[45][46]։ Լեսբի զույգերի մոտ կունիլինգուս չսիրելը ավելի հավանական է, որ խնդիր համարվի հետերոսեքսուալ զույգերի համեմատ. կունիլինգուսը չսիրելը հաղթահարելու նպատակով, լեսբի զույգերը ավելի հաճախ են դիմում հոգեբանական աջակցության[45]։

Կրոն խմբագրել

Իսլամը չի արգելում սեռական օրգանների բերանային գրգռումը, բայց որոշ հեղինակավոր իսլամիստ հետազոտողներ այն խորհուրդ չեն տալիս, համարելով, որ բերանի մեջ սերմնաժայթքումը անցանկալի է[47]։

Քրիստոնեության ավանդական ուղղությունների մի մասը ագելում է բերանային սեքսը[48]։ Աստվածաշնչում, սակայն, ուղղակի արգելք նշված չէ։ Այս պատճառով, որոշ ուղղություններ ներկայումս չեն արգելում սեռական օրգանների բերանային գրգռումը։

Կաթոլիկությունը, ուղղափառությունը[49], ինչպես նաև հայ առաքելական եկեղեցին սեքսը համարում են միայն սերնդի շարունակման միջոց։ Դրա պատճառով, սեքսի ցանկացած տեսակ, որը չի բերում բեղմնավորման՝ դատապարտվում է[50]։

Եհովայի վկաները ամուսնության ժամանակ իրականացված բերանային սեքսին բացասաբար են վերաբերվում՝ համարելով այն վավաշոտության արտահայտման ձև։ Ամուսնությունից դուրս իրականացված սեռական հարաբերությունների բոլոր ձևերը Եհովայի վկաների կողմից դատապարտվում են[51][52]։

Բուդդայականության ուղղությունների մի մասում արգելված են ոչ հեշտոցային սեռական գործողությունները[53]։

Հասարակություն խմբագրել

Դերյագինը նշում է, որ հասարակության ավելի ցածր շերտերում և հատկապես քրեական ենթամշակույթում, բերանային սեքսը դիտում է որպես ոչ միայն օրգազմի հասնելու, այլ դիմացինին նվաստացնելու միջոց[54]։ Քրեական միջավայրում ֆելյացիա իրականացնող անձինք գրավում են ցածր դիրք. նրանց վրա ստիպողաբար դաջում են հատուկ դաջվածքներ։

Տերմինաբանություն և գռեհկաբանություն խմբագրել

Էգ չղջիկները բերանային սեքս են անում, որ երկարացնեն խաչասերման ժամանակը։

Հայերենում կան մի շարք բառեր և մեղմասություններ, որոնք վերաբերվում են բերանային սեքսին և սեռական այլ գործողություններին։ Օրալ սեքսին վերաբերվող ամենատարածվածը գռեհկաբանությունը «ծծել» բայն է, որը օգտագործվում է առավելապես ֆելյացիան (մինետը), բայց նաև կունիլինգուս անելը նկարագրելու համար։

Այլ կենդանիներ խմբագրել

Բերանային սեքսը տարածված է կենդանական աշխարհի շատ տեսակների մոտ[55][56]։ Ենթադրվել է, որ բերանային սեքսով զբաղվելը պրիմատների, ոչ պրիմատների և մարդու մոտ էվոլյուցիոն առավելություն է[57]։ Օրինակ՝ ֆելյացիան հանդիպում է թևոտուկ չղջիկ Cynopterus sphinx-ի մոտ՝ խաչասերման ժամանակ։ Այս կենդանիների զույգերը ավելի երկար ժամանակ են խաչասերվում, եթե էգը լիզում է արուի սեռական օրգանները[58][59]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Janell L. Carroll (2009). Sexuality Now: Embracing Diversity. Cengage Learning. էջեր 265–267. ISBN 978-0-495-60274-3. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  2. 2,0 2,1 Wayne Weiten; Margaret A. Lloyd; Dana S. Dunn; Elizabeth Yost Hammer (2008). Psychology Applied to Modern Life: Adjustment in the 21st century. Cengage Learning. էջ 422. ISBN 978-0-495-55339-7. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  3. «What is oral sex?». NHS Choices. NHS. 2009 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. «Global strategy for the prevention and control of sexually transmitted infections: 2006–2015. Breaking the chain of transmission» (PDF). World Health Organization. 2007. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. Dianne Hales (2008). An Invitation to Health Brief 2010-2011. Cengage Learning. էջեր 269–271. ISBN 978-0495391920. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 William Alexander; Helaine Bader; Judith H. LaRosa (2011). New Dimensions in Women's Health. Jones & Bartlett Publishers. էջ 211. ISBN 978-1449683757. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 See here and pages 47-49 for views on what constitutes virginity loss and therefore sexual intercourse or other sexual activity; source discusses how gay and lesbian individuals define virginity loss, and how the majority of researchers and heterosexuals define virginity loss/"technical virginity" by whether or not a person has engaged in penile-vaginal sex. Laura M. Carpenter (2005). Virginity Lost: An Intimate Portrait of First Sexual Experiences. NYU Press. էջեր 295 pages. ISBN 978-0-8147-1652-6. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. 8,0 8,1 Bryan Strong; Christine DeVault; Theodore F. Cohen (2010). The Marriage and Family Experience: Intimate Relationship in a Changing Society. Cengage Learning. էջ 186. ISBN 978-0-534-62425-5. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. «Most people agree that we maintain virginity as long as we refrain from sexual (vaginal) intercourse. But occasionally we hear people speak of 'technical virginity' [...] Data indicate that 'a very significant proportion of teens ha[ve] had experience with oral sex, even if they haven't had sexual intercourse, and may think of themselves as virgins' [...] Other research, especially research looking into virginity loss, reports that 35% of virgins, defined as people who have never engaged in vaginal intercourse, have nonetheless engaged in one or more other forms of heterosexual sexual activity (e.g., oral sex, anal sex, or mutual masturbation).»
  9. 9,0 9,1 Sonya S. Brady; Bonnie L. Halpern-Felsher (2007). «Adolescents' Reported Consequences of Having Oral Sex Versus Vaginal Sex». Pediatrics. 119 (2): 229–236. CiteSeerX 10.1.1.321.9520. doi:10.1542/peds.2006-1727. PMID 17272611. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  10. 10,0 10,1 Blank, Hanne (2008). Virgin: The Untouched History. Bloomsbury Publishing USA. էջ 253. ISBN 978-1-59691-011-9. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 8-ին.
  11. Ken Plummer (2002). Modern Homosexualities: Fragments of Lesbian and Gay Experiences. Routledge. էջեր 1920–1921. ISBN 978-1134922420. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին. «The social construction of 'sex' as vaginal intercourse affects how other forms of sexual activity are evaluated as sexually satisfying or arousing; in some cases whether an activity is seen as a sexual act at all. For example, unless a woman has been penetrated by a man's penis she is still technically a virgin even if she has had lots of sexual experience.»
  12. Jayson, Sharon (2005 թ․ հոկտեմբերի 19). «'Technical virginity' becomes part of teens' equation». USA Today. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին.
  13. «Oral Sex and HIV Risk» (PDF). Centers for Disease Control and Prevention (CDC). 2009 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  14. Joseph Gross, Michael (2003). Like a Virgin. Here Publishing. էջեր 44–45. 0001-8996. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  15. Karen Bouris (1995). The first time: what parents and teenage girls should know about "losing your virginity". Conari Press. էջեր 133–134. ISBN 978-0-943233-93-2.
  16. Robert Crooks; Karla Baur (2010). Our Sexuality. Cengage Learning. էջեր 286–289. ISBN 978-0495812944. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին. «Noncoital forms of sexual intimacy, which have been called outercourse, can be a viable form of birth control. Outercourse includes all avenues of sexual intimacy other than penile–vaginal intercourse, including kissing, touching, mutual masturbation, and oral and anal sex.»
  17. Feldmann, J.; Middleman, A. B. (2002). «Adolescent sexuality and sexual behavior». Current Opinion in Obstetrics and Gynecology. 14 (5): 489–493. doi:10.1097/00001703-200210000-00008. PMID 12401976.
  18. Geffen Testing Center's HIV, Syphilis, and Hepatitis C Information Sheet. Accessed November 4, 2006. Արխիվացված Հոկտեմբեր 19, 2006 Wayback Machine
  19. University Health Center, University of Georgia, Oral Sex Արխիվացված 2007-10-10 Wayback Machine. Accessed November 4, 2006.
  20. Fulbright, Yvonne K. (2003). The Hot Guide to Safer Sex. Hunter House. էջ 217. ISBN 978-0-89793-407-7. «teabagging.»
  21. 21,0 21,1 «Oral Sex and HIV Risk» (PDF). Centers for Disease Control and Prevention (CDC). 2009 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  22. Lemonick, Michael D. (2005 թ․ սեպտեմբերի 26). «A teen twist on sex». Time. 166 (13): 64. ISSN 0040-781X. PMID 16223116.
  23. irrumatio. — Dictionary of sexual terms
  24. The Cradle of Erotica, by Allen Edwardes, Robert E. L. Masters, Julian Press, New York, 1963
  25. 25,0 25,1 «Global strategy for the prevention and control of sexually transmitted infections: 2006–2015. Breaking the chain of transmission» (PDF). World Health Organization. 2007. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 Dianne Hales (2008). An Invitation to Health Brief 2010-2011. Cengage Learning. էջեր 269–271. ISBN 978-0495391920. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  27. 27,0 27,1 «Sexually Transmitted Disease Surveillance» (PDF). Centers for Disease Control and Prevention (CDC). 2008. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 6-ին. Also see Fact Sheet
  28. Stoltey, Juliet E.; Cohen, Stephanie E. (2015 թ․ ապրիլ). «Syphilis transmission: a review of the current evidence». Sexual Health. 12 (2): 103–109. doi:10.1071/SH14174. ISSN 1448-5028. PMC 5973824. PMID 25702043.
  29. Robert J. Pratt (2003). HIV & AIDS: A Foundation for Nursing and Healthcare Practice. CRC Press. էջ 306. ISBN 978-0340706398. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  30. Marshall Cavendish Corporation (2009–2010). Sex and Society, Volume 1. Marshall Cavendish Corporation. էջ 61. ISBN 978-0761479062. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
  31. «Oral Sex and HIV Risk» (PDF). Centers for Disease Control and Prevention (CDC). 2009 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 30-ին.
  32. D'Souza G, Kreimer AR, Viscidi R, և այլք: (2007). «Case-control study of human papillomavirus and oropharyngeal cancer». N. Engl. J. Med. 356 (19): 1944–1956. doi:10.1056/NEJMoa065497. PMID 17494927.
  33. «New Scientist: "Oral sex can cause throat cancer" - 09 May 2007». Newscientist.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  34. Meuleman, T.; Baden, N.; Haasnoot, G.W.; Wagner; Dekkers, O.M.; le Cessie, S.; Picavet, C.; van Lith, J.M.M.; Claas, F.H.J. (2019 թ․ մարտ). «Oral sex is associated with reduced incidence of recurrent miscarriage». Journal of Reproductive Immunology. 133: 1–6. doi:10.1016/j.jri.2019.03.005. PMID 30980918.
  35. Koelman CA, Coumans AB, Nijman HW, Doxiadis II, Dekker GA, Claas FH (2000 թ․ մարտ). «Correlation between oral sex and a low incidence of preeclampsia: a role for soluble HLA in seminal fluid?». Journal of Reproductive Immunology. 46 (2): 155–166. doi:10.1016/S0165-0378(99)00062-5. PMID 10706945.
  36. Fox, Douglas (2002 թ․ փետրվարի 9). «Gentle Persuasion». New Scientist. Վերցված է 2007 թ․ հունիսի 17-ին.
  37. "The History of Fellatio" Արխիվացված Մայիս 24, 2006 Wayback Machine, Salon.com, May 22, 2000.
  38. 38,0 38,1 «Irrumation». Sacred-texts.com. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
  39. Octavio Paz (1969) Conjunctions and Disjunctions; trans. Helen R. Lane. London: Wildwood House; p. 97
  40. Lemonick, Michael D., "A Teen Twist on Sex" Արխիվացված 2013-08-25 Wayback Machine, Time, New York, September 19, 2005.
  41. Buschmiller, Rev. Robert. «Oral Sex in Marriage». Presentation Ministries. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  42. 42,0 42,1 Pina-Cabral, Joao de (1992). «Tamed Violence: Genital Symbolism is Portuguese popular culture». Man. N.S. 28 (1): 101–120. doi:10.2307/2804438. JSTOR 2804438.
  43. Belge, Kathy. «Do All Lesbians Like Oral Sex?». About.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  44. Naomi B. McCormick (1994). Sexual Salvation: Affirming Women's Sexual Rights and Pleasures. Greenwood Publishing Group. էջ 207. ISBN 978-0-275-94359-2. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  45. 45,0 45,1 45,2 The New Our Right to Love: A Lesbian Resource Book. Simon and Schuster. 2010. էջ 74. ISBN 978-0-684-80682-2. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  46. 46,0 46,1 Jerry J. J. Bigner; Joseph L. L. Wetchler (2012). Handbook of LGBT-Affirmative Couple and Family Therapy. Routledge. էջ 102. ISBN 978-1-136-34032-1. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
  47. Музаммил СИДДИКИ. «Оральный секс и Ислам. Глава из книги "Любовь и секс в Исламе"». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 1-ին.
  48. «Возможен ли для верующего человека анальный и оральный секс?». Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  49. «ОСНОВЫ СОЦИАЛЬНОЙ КОНЦЕПЦИИ Русской Православной Церкви». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  50. Sexual Intimacy in Marriage Авторы: William Cutrer,Sandra Glahn
  51. «Сторожевая башня» за 15 февраля 1978 года (англ.), стр. 30-32
  52. «Допустим ли для христиан оральный и анальный секс в браке?». «Заметки о религии».
  53. Цонкапа, Чже Большое руководство к этапам Пути Пробуждения. — СПб., 1994. — С. 285.
  54. Дерягин Г. Б. Криминальная сексология. Курс лекций для юридических факультетов. М., 2008. С. 77. ISBN 978-5-93004-274-0.
  55. Woods, Stacey Grenrock (2004 թ․ հոկտեմբերի 1). «Do animals have oral sex?». Esquire.
  56. Min Tan; Gareth Jones; Guangjian Zhu; Jianping Ye; Tiyu Hong; Shanyi Zhou; Shuyi Zhang; Libiao Zhang (2009 թ․ հոկտեմբերի 28). Hosken, David (ed.). «Fellatio by Fruit Bats Prolongs Copulation Time». PLoS ONE. 4 (10): e7595. Bibcode:2009PLoSO...4.7595T. doi:10.1371/journal.pone.0007595. PMC 2762080. PMID 19862320.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  57. Brooks, Cassandra (2009 թ․ հոկտեմբերի 30). «A Little Fellatio Goes a long way». ScienceNOW. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 24-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  58. Tan, Min; Gareth Jones; Guangjian Zhu; Jianping Ye; Tiyu Hong; Shanyi Zhou; Shuyi Zhang; Libiao Zhang (2009 թ․ հոկտեմբերի 28). Hosken, David (ed.). «Fellatio by Fruit Bats Prolongs Copulation Time». PLoS ONE. 4 (10): e7595. Bibcode:2009PLoSO...4.7595T. doi:10.1371/journal.pone.0007595. PMC 2762080. PMID 19862320.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  59. «Fellatio keeps male fruit bats keen - life - 29 October 2009 - New Scientist». www.newscientist.com. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 31-ին.
🔥 Top keywords: Հանրապետության օրԴեբեդԳլխավոր էջԲագրատ ԳալստանյանՍպասարկող:ՈրոնելՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀայաստանի առաջին հանրապետությունՍարդարապատի հերոսամարտՀայաստանՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱղստև (գետ)Հայաստանի գետերի ցանկՌոբերտ ՔոչարյանՍեռական հարաբերությունՄայիսի 28ՋրծաղիկՊապ թագավորՀայաստանի անկախության տոնԿառլես ՊուչդեմոնՎիքինախագիծ:Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024/ՎիքիհավաքՍանահինի կամուրջՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Վերաբերական (խոսքի մաս)Բաշ-Ապարանի ճակատամարտՔութեշՄակբայՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՁորագետի ջրաէլեկտրակայանԱլավերդիՍևանա լիճՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԾաղկեվանք (Արա լեռ)Պարույր ՍևակՎիքինախագիծ:Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024Հեշտոցի սնկային վարակԵրևանՀովհաննես Թումանյան