Օռլեան ֆրանսիական համայնք Ֆրանսիայի արևմուտքի կենտրոնում, հանդիսանում է Լուարե վարչական շրջանի կենտրոնը։ Բուն քաղաքը պատկանում է Մեծ Օռլեան շրջանին, որի մեջ մտնում են 22 համայնք՝ 272 հազար բնակչությամբ, Օռլեանի Մետրոպոլիտեն տարածքում համայնքների թիվը կազմում է մոտ 90՝ 417 հազար բնակչությամբ։Օռլեանը համարվում է արվեստի ու պատմության քաղաք։ Օռլեանը գտնվում է Փարիզից 135 կմ հարավ-արևմուտք, Լուարե գետի ափին։

Քաղաք
Օռլեան
Orléans
ԴրոշԶինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Վարչական կենտրոնԼուարե
Մակերես27.48 կմ²
ԲԾՄ116 մետր
Խոսվող լեզուներֆրանսերեն
Բնակչություն113 224 մարդ (2009)
Տեղաբնականունֆրանսիացի
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ45000[1] և 45100[1]
Պաշտոնական կայքwww.orleans.fr
Օռլեան (Ֆրանսիա)##
Օռլեան (Ֆրանսիա)

Պատմություն խմբագրել

Օռլեանը հիմնադրվել է կելտական ցեղերի կողմից և սկզբում կոչվել է Ցենաբում (լատին․՝ CenabumՄ. թ. ա. 52 թվականին Կեսարը ավերել է քաղաքը, և այն վերակառուցվել է միայն 275 թվականին կայսր Օռլեանի կողմից, որի անունով էլ կոչվել է քաղաքը։ Այդ ժամանակից ի վեր, վերջին 1700 տարիների ընթացքում, քաղաքը չի փոխվել, փոխվել է միայն գրելու և ընթերցելու կանոնները, որը համապատասխանեցվել է ֆրանսերենին՝ [au]=[օ], [ai]= [է] և այլն։

451 թվականին Աթթիլայի բարբարոս առաջնորդը փորձել է գրավել ու թալանել քաղաքը, բայց վերջին պահին վեստգոթեր Թեոդոսիոս I-ի և հռոմեական զորավար Աեցիայի զորքերը կարողացել են կասեցնել նրանց առաջխաղացումը։ Ալանները գտնվում էին ռազմական դիրքերի կենտրոնում՝ կատալոնական դաշտերում, Սանգիբան թագավորի հրամանատարության տակ, որն էլ նպաստեց Հռոմի հաղթանակին։ Օռլեական պատմական նահանգներում կա շուրջ 100 բնակավայրեր, որոնք հիշեցնում են այդ ազգի լինելը։ Պատերազմից մի քանի տարի հետո առուելիական ալանները գտնվում էին վեստգոթերի իշխանության տակ և մտնում էին Վեստգոթերական Տուլուզկական թագավորության մեջ։ Օռլեանում անցկացվել են եկեղեցական հավաքներ 511, 532, 541, 549 թվականներին։ Որոշ ժամանակ Օռլեանը եղել է Օռլեական թագավորության կենտրոնը, որը կազմավորվել է Ֆրանկյան թագավորության պառակտումից հետո, որտեղ կառավարում էր Խլոդոմիրը։ Կառլոս Մեծի թագավորության տարիներին քաղաքը դարձավ ֆրանսիական պետության կրթական կենտրոնը։

Ժաննա Դ'Արկի արձանը Օռլեանում

10-11 դարերում Օռլեանը եղել է 2-րդ տեղում կարևորագույն թագավորական հողերի շարքում՝ Փարիզից հետո։ 10-րդ դարում դարձել է կարևոր ամրոց։ 1360 թվականին քաղաքում բացվել է համալսարան։ Օռլեանի պաշարումը 1428-1429 թվականներին հարուրամյա պատերազմի կարևորագույն իրադարձություններից է։ 7 ամիս տևացող պաշարումից հետո քաղաքը ազատվել է մայիսի 8-ին, Ժաննա Դ'Արկի գլխավորած զորքերով, դրանից հետո Ժաննային անվանեցին Օռլեանյան կույս։

16-րդ դարի Կրոնական պատերազմների ժամանակ Օռլեանը եղել է կարվինիզմի տարածման կենտրոններից մեկը, բայց վարֆոլոմյան գիշերից հետո եղած իրադարձություններից 1572 թվականին, երբ քաղաքում սպանվել են 1000 գուգենտներ ուժեղանում է կաթոլիկների ազդեցությունը։ 1560 թվականին գումարվում են գեներալական նահանգներ, առաջին անգամ 76 ամյա ընդմիջումից հետո։ Ֆրանսիա-Պրուսիական պատերազմի տարիներին՝ 1870-1871 թվականներին Օռլեանը պաշարումներից հետո կրկնակի գրավվում է պրուսական զորքի կողմից։ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը գտնվում էր գերմանական ֆաշիստական զորքերի ազդեցության տակ՝ 1940 թվականից սկսած, ազատվել է 1944 թվականին։

Կլիմա խմբագրել

Ունի չափավոր ծովային կլիմա՝ մեղմ ձմեռներով ու տաք ամառներով։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Օռլեան
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
բացարձակ առավելագույնը (°C)16,621,426,529,832,736,940,339,633,830,121,818,629,0
միջին առավելագույնը (°C)6,78,012,115,219,222,725,625,321,416,410,47,015,8
միջին ջերմաստիճանը (°C)3,84,37,410,013,917,019,419,215,812,07,14,311,2
միջին նվազագույնը (°C)1,10,93,04,88,611,513,413,210,57,94,01,76,7
բացարձակ նվազագույնը (°C)−19,8−16,4−12,9−4,5−30,83,74,2−0,8−4,5−15,3−16,5−19,8
տեղումների քանակը (մմ)534446496245594949645758635
Աղբյուր՝ եղանակ և կլիմա

Կրթություն խմբագրել

Դեռ վաղ միջնադարում կրթություն ստանալը Օռլեանում թանկ հաճույքեր։ 6-րդ դարում այստեղ կրթվում էր Բուրգունդիայի թագավոր Գունտրամնայի որդի Գունդոբադը։ Կառլոս Մեծը այնուհետև Գուգո Կապետը իրենց մեծ որդիներին ուղարկում են Օռլեան սովորելու։ 11-13-րդ դարերում հաստատության ուսուցիչները շատ հայտնի էին, նրանց փառքը հասել էր մինչև Իտալիա և Անգլիա, որտեղից մարդիկ գալիս էին այստեղ ուսում ստանալու։

Միջնադարյան տաճար

1230 թվականին, երբ ֆրանսիական Սորբոնի համալսարանի դասախոսները ժամանակավորապես ազատվել էին նրանց մի մասը ապաստան էր գտել Օռլեանում։ Սուրբ Իվո Կերմարտենսկին, ով համարվում է իրավաբանների, նոտարների, փաստաբանների և դատավորների բարեխոս սուրբը, քաղաքացիական իրավունք է սովորել Օռլեանում։ Հռոմի Պապ Կլեմենտ V-ը այստեղ սովորել է օրենք և գրականություն։ Բուլլան, որը հրատարակվել է նրա կողմից 1306 թվականի հունվարի 27-ին Լիոնում, հայտարարել է Օռլեանում համալսարան բացելու մասին, որը ամենահին համալսարաններից է Ֆրանսիայում և Եվրոպայում։ Հաջորդ 12 պապերը ներկայացրել են համալսարանին բոլոր նոր արտոնությունները։ 14-րդ դարում այնտեղ սովորում էին շուրջ 5000 ուսանող Ֆրանսիայից, Գերմանիայից, Լոթարինգիայից, Բուրգունդիայից, Շամպանիից, Պիկարդիից, Նորմանդիայից, Թուրանից, Գիենից ու Շոտլանդիայից։ 1973 թվականին համալսարանը վերածվել է Կոնվենտի, վերաստեղծվել է 1962 թվականին։ Համալսարանում տարբեր ժամանակներում սովորել են Յոհան Ռեյխին, Ջոն Կելվին, Շառլ Պերոն և այլք։

Տնտեսություն խմբագրել

Օռլեանը խոշոր արդյունաբերական կենտրոն է մեքենաշինական (արտադրություն մասեր ավտոմեքենաների և տրակտորների, Էլեկտրաշարժիչների, գյուղատնտեսական մեքենաներ), դեղագործական, սննդի (ալյուր, պահածոյացում, քացախի), հագուստի ոլորտում։

Տրանսպորտ խմբագրել

Օռլեան, տրամվայ

Օռլեանը կարևոր ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի հանգույց է Ֆրանսիայում։ Երթևեկությունը իրականանում է հասարակական տրանսպորտով այդ թվում ավտոբուսներով և քաղաքային տրամվայով (բացվել է 2000 թվականին)։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Орлеан»(չաշխատող հղում). БСЭ, 3-е издание.
  • «Orléans»(չաշխատող հղում). Encyclopædia Britannica from Encyclopædia Britannica 2007 Ultimate Reference Suite (2007).

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օռլեան» հոդվածին։