Օշան Թամամշյանի

բույսերի տեսակ
Օշան Թամամշյանի
Օշան Թամամշյանի
Օշան Թամամշյանի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՄեխակածաղկավորներ (Caryophyllales)
ԸնտանիքՀավակատարազգիներ (Amaranthaceae)
ԵնթաընտանիքSalsoloideae
ՏրիբաSalsoleae
ՑեղՕշան (Salsola)
ՏեսակՕշան Թամամշյանի (S. tamamschjanae)
Միջազգային անվանում
Salsola tamamschjanae

Օշան Թամամշյանի (լատին․՝ Salsola tamamschjanae), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բաց կանաչ, սպիտակավուն ակոսավոր ցողուններով, հիմքից ճյուղավորված միամյա բույս է։ Տերևները մերկ են, փշոտ, թելանման-գծային։ Ծաղկապատի մասերը նշտարաձև են, ունեն 2,8-3,8 մմ երկարություն, գագաթում սուր են, պտղի ժամանակ՝ մեծ, բաց դարչնագույն, թաղանթային թևերով, պարզորոշ դուրս ցցված մուգ ջղերով։ Սերմի տրամագիծը 3 մմ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արմավիր, Գոռավան, Երասխ, Երևան, Զվարթնոց)։ Աճում է նաև Նախիջևանում (Օրդուբադ, Ջուլֆա) և Արևմտյան Իրանում (Ուրմիա լճի ավազան)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-1000 մ բարձրությունների վրա, անապատում և կիսաանապատում, ավազային հողերում, երրորդական դարաշրջանի գիպսակիր կարմիր կավերի վրա։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-նոյեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակաերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից է պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշան Թամամշյանի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշան Թամամշյանի» հոդվածին։