Օմեր Չելիք (թուրքերեն՝ Ömer Çelik, հունիսի 15, 1968(1968-06-15), Ադանա, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ և լրագրող։ 2013 թվականի հունվարի 24-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 28-ը եղել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը։

Օմեր Չելիք
Ömer Çelik
Դրոշ
Դրոշ
Թուրքիայի ԵՄ ինտեգրման հարցերով նախարար
 մայիսի 24, 2016
 
Կուսակցություն՝Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝Գազի համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օրհունիսի 15, 1968(1968-06-15) (55 տարեկան)
ԾննդավայրԱդանա, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա

2016 թվականի մայիսի 24-ից զբաղեցնում է Թուրքիայի Հանրապետության ԵՄ ինտեգրման հարցերով նախարարի պաշտոնը։ Անդամակցում է պահպանողական հոսքի աջակենտրոն «Արդարություն և զարգացում կուսակցություն» կուսակցությանը։

Կենսագրություն խմբագրել

Օմեր Չելիքը ծնվել է 1968 թվականի հունիսի 15-ին Ադանայում՝ Զիյա և Դուդու Չելիքների ընտանիքում։ Գազի համալսարանի տնտեսագիտության և վարչարարության ֆակուլտետն ավարտելուց հետո Օմերը նույն համալսարանի սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում[1]։

Ուսումն ավարտելուց հետո սկզբնական շրջանում աշխատել է, որպես լրագրող և քաղաքագետ։ Հենց այդ տարիներին էլ ապագա նախարարը միացել է «Արդարություն և զարգացում կուսակցություն» կուսակցությանը։ Իր քաղաքական գործունեությունը սկսել է 2002 թվականին, երբ ընտրվել է, որպես պատգամավոր Ադանայի ընտրատարածքից։ Այդ պաշտոնում վերընտրվել է ևս երկու անգամ՝ 2007 և 2011 թվականներին ևս։

2005 թվականից ծառայել է, որպես Թուրքիայի մեջլիսի արտաքին գործերի պատասխանատու փոխնախագահ[2]։ Նա նաև Թուրքիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ խորհրդարանական հարաբերությունների բարեկամական խմբի նախագահն է։

2013 թվականի հունվարի 24-ին նշանակվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Ռեջեփ Թայիփ Էրդողանի կաբինետում։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Էրթուղրուլ Գյունային։ 2016 թվականի մայիսի 4-ից սկսել է պաշտոնավարել Թուրքիայի ԵՄ ինտեգրման հարցերով նախարարի պաշտոնում։

Անձնական կյանք խմբագրել

Օմեր Չելիքն ամուրի է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Yeni Kültür ve Turizm Bakanı Ömer Çelik oldu». SabaHaber (թուրքերեն). 2013 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  2. Çamlıbel, Cansu (2012 թ․ նոյեմբերի 24). «Artık 'Ortadoğu altılısı' var». Hürriyet (Turkish). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)