Օհանավան

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում

Օհանավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2], Քասաղ գետի բարձրադիր ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 3 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից՝ 1330 մետր։

Գյուղ
Օհանավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՂեկավարՀայրապետյան Էդգար
Հիմնադրված է1828 թ.
Այլ անվանումներԱնավանք, Հովհանու վանք, Օհանավանք
ԲԾՄ1330 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2312[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս378425
Փոստային դասիչ02112027
Օհանավան (Հայաստան)##
Օհանավան (Հայաստան)
Օհանավան (Արագածոտնի մարզ)##
Օհանավան (Արագածոտնի մարզ)

Համայնքների բնակչության թիվը ներկայացված է առ 01.07.2019 թ։ Օհանավան համայնքը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղը հիմնել են Պարսկաստանի Մակու Գավառից, 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ընդհանուր գաղթի ժամանակ ապաստան գտած գաղթյալները։

Անվանում խմբագրել

Օհանավանը նաև ճանաչված է եղել որպես Անավանք, Հովհանու վանք, Օհանավանք[3] ։

Բնակչություն խմբագրել

Օհանավանի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի18311873189719261939195919701979198920012011
Բնակիչ22944060110151193116013731525188722542312[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Հիմնականում գյուղը զբաղվում է խնձորի մշակությամբ։

Պատմական վայրեր խմբագրել

Գյուղի արևելյան մասում է գտնվում Հովհաննավանքի վանական համալիրը (4-13-րդ դդ.), «Սերկևիլի Կալեր» բնակատեղին (մ.թ.ա. 1-ին հզմ.), «Վասակամուտ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), Կաթողիկե (սբ. Կարապետ) (1216 թ.) և 4-րդ դարի Սուրբ Կարապետ եկեղեցիները։ Օհանավանից 1 կմ հյուսիս գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անապատը (Անապատ հրեշտակաբնակ) (10-13-րդ դդ.) և «Աղկունծ» (13-րդ դ.) եկեղեցին, 10-14-րդ դարերի «Այծանոց» քարայր-կացարանը, իսկ 2 կմ հյուսիս՝ Սերկևլի գյուղատեղին (10-15-րդ դդ.), 11-13-րդ դարերի ամրոցը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (10-13-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (Կարմիր վանքեր) (10-13-րդ դդ.) եկեղեցիները և մ.թ.ա. 1-ին հազարամյակի «Ապարանի առու» ջրանցքը։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 209» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.