Օլեինաթթու

քիմիական միացություն

Օլեինաթթու (լատին․՝ oleum– յուղ), CH3(CH2)7CH=CH(CH2)7COOH, միահիմն չհագեցած կարբոնաթթու։ Անգույն, մածուցիկ, ջրում չլուծվող հեղուկ է։ Լուծվում է օրգանական լուծիչներում։ Հալման ջերմաստիճանը 14°С, եռմանը՝ 232°С, խտությունը՝ 825 կգ/մ3 (20°С)։ Գլիցերիդների ձևով պարունակվում է բուսական յուղերում և կենդանական ճարպերում։ Ստացվում է հիմնականում ձիթապտղի յուղից, որի մեջ օլեինաթթվի պարունակությունը 70–85% է։ Օլեինաթթուն և նրա էսթերներն օգտագործվում են լաքերի, ներկանյութերի, կոսմետիկական պատրաստուկների արտադրության մեջ։ Օլեինաթթվի աղերը մտնում են օճառների բաղադրության մեջ։

Օլեինաթթու
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₈H₃₄O₂
Մոլային զանգված4,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Դինամիկ մածուցիկություն25,6 միլիպասկալ վայրկյան Պա/վ
Հալման ջերմաստիճան17 ± 1 °C և 13,4 °C[2] °C
Եռման ջերմաստիճան360 °C[3] °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար112-80-1
PubChem445639
EINECS համար204-007-1
SMILESCCCCCCCCC=CCCCCCCCC(=O)O
ЕС204-007-1
RTECSRG2275000
ChEBI393217
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեինաթթու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 526