Քրիստոֆեր Շենոն Փեն (անգլ.՝ Christopher Shannon Penn, հոկտեմբերի 10, 1965(1965-10-10)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 24, 2006(2006-01-24)[3][4][1][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսության և կինոյի դերասան։ Հանդես է եկել մի շարք հայտնի ֆիլմերում, ներառյալ՝ «Վայրի կյանքը», «Կատաղած շները», «Ստարսկին ու Հատչը», «Պիկ Ժամը» և այլն։ Հայտնի դերասան Շոն Փենի հարազատ եղբայրն է։

Քրիս Փեն
Chris Penn
Ծնվել էհոկտեմբերի 10, 1965(1965-10-10)[1][2]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էհունվարի 24, 2006(2006-01-24)[3][4][1][…] (40 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՍուրբ խաչի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՍանտա Մոնիկա բարձրագույն դպրոց
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող
Ծնողներհայր՝ Լեո Փեն, մայր՝ Այլին Ռայան

Վաղ կյանքը խմբագրել

Փենը ծնվել է 1965 թ.-ին՝ Լոս Անջելեսում՝ դերասանների ընտանիքում։ Փենի հորական տատն ու պապը եղել են Ռուսաստանից ու Լիտվայից գաղթած հրեաներ։ Նրա ավագ եղբայրներն են դերասան Շոն Փենը և երաժիշտ Մայքլ Փենը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել