Քելսի Գրեմեր

ամերիկացի դերասան

Ալեն Քելսի Գրեմեր (անգլ.՝ Allen Kelsey Grammer, փետրվարի 21, 1955(1955-02-21)[1][1][2], Շարլոտե Ամալիե, USVI), ամերիկացի դերասան, կատակերգակ, հեռուստապրոդյուսեր, հեռուստառեժիսոր և երգիչ[4]։ «Ոսկե գլոբուս» (1996, 2001, 2012) և «Էմմի» (1994, 1995, 1998, 2004, 2006) մրցանակների դափնեկիր[5]։ Մեծ ճանաչում է ձեռք բերել NBC ալիքի «Ուրախ խմբակ» և «Ֆրեյզեր» կատակերգական հեռուստասերիալներում խաղացած Ֆրեյզեր Քրեյնի դերով։

Քելսի Գրեմեր
անգլ.՝ Allen Kelsey Grammer
Ծնվել էփետրվարի 21, 1955(1955-02-21)[1][1][2] (69 տարեկան)
ԾննդավայրՇարլոտե Ամալիե, USVI
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Pine Crest School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեական գիտություն
Մասնագիտությունդերասան, կրկնօրինակող, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, գրող, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր
ԸնտրանիՍիմփսոններ, Անաստասիա, Խաղալիքների պատմությունը 2 և Արագիլները
Ծնողներհայր՝ Frank Allen Grammer?[3]
Ամուսին(ներ)Camille Grammer? և Doreen Alderman?
Երեխա(ներ)Greer Grammer?, Spencer Grammer?, Jude Grammer? և Mason Grammer?
Պարգևներ և մրցանակներ

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

և

Փրայմթայմ Էմմի մրցանակ լավագույն ձայնային կատարման համար

Հայտնի է նաև «Հեռացնել շրջադիտակը» (1996), «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» (2006) ֆիլմերում խաղացած Գազան մուտանտի դերով և «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը» (2014) ֆիլմերի վրա կատարված աշխատանքով[6]։ Բացի այդ, Գրեմերը հնչյունավորել է բազմաթիվ անիմացիոն կերպարների՝ «Անաստասիա» մուլտֆիլմում (1997)՝ Վլադիմիրին, «Խաղալիքների պատմություն 2»ում (1999)՝ ջանասեր «Գարշահոտ» Փիթին և «Սիմփսոնները» մուլտիսերիալում (սկսված 1990 թվականի Krusty Gets Busted էպիզոդից)՝ Սայդշո Բոբին։

2011-2012 թվականներին դրամատիկական «Բոսը» հեռուստասերիալում կատարել է Չիկագոյի քաղաքապետ Թոմ Քեյնի գլխավոր դերը[7]։

Ամուսնացած է եղել չորս անգամ, ունի յոթ երեխա և մեկ թոռ[8]։

Կարիերա խմբագրել

Ծնվել է 1955 թվականին Շարլոթա Ամալիա քաղաքում։ Գրեմերը, նախքան դպրոցը թողնելը և հաջող բեմական կարիերա սկսելը, Ջուլիարդի դպրոցում երկու տարի ուսանել է դրամա։ Դերասանական կարիերան սկսել է 1981 թվականին Բրոդվեյ թատրոնում, որտեղ դեր է խաղացել «Մակբեթ» և «Օթելլո» պիեսներում։ Գրեմերի առաջին հեռուստատեսային դերը եղել է 1980-ականներին սկսված «Քեննեդի» մինի-սերիալում[9]։ Սակայն մեծ ճանաչում է ձեռք բերել NBC հեռուստաալիքի «Ուրախ ընկերություն» սիթքոմում բժիշկ Ֆրեյզեր Քեյնի դերի շնորհիվ։ Ավելին, այս դերը այնքան հաջող էր, որ գործարկվել է Գրեմերի կերպարին նվիրված սփին-օֆֆում։ Կերպարը ստացել է «Ֆրեյզեր» անվանումը և հեռարձակվել է 1993-2004 թվականները։

Գրեմերը հայտնի է նաև որպես հնչյունավորող դերասան։ Նրա ձայնը կարելի է լսել «Անաստասիա» և «Խաղալիքների պատմություն 2» մուլտիպլիկացիոն ֆիլմերում։ 1990 թվականին «Սիմփսոններ» մուլտսերիալում նրա ձայնով խոսում էր Սայդշոու Բոբը։

Գրեմերը 14 անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի և հինգ անգամ դարձել է դափնեկիր․ դրանցից չորսը «Ֆրեյզեր» սերիալում խաղացած դերի համար է, իսկ մեկը՝ «Սիմփսոններ»-ի Սայդշոու Բոբի հնչյունավորման։ «Ոսկե Գլոբուս»-ի եռակի և կատակերգության բնագավառում Ամերիկյան մրցանակի կրկնակի դափնեկիր։ Իր երրորդ «Ոսկե Գլոբուս»-ը ստացել է 2012 թվականին՝ որպես հեռուստասերիալի լավագույն դերասան՝ «Բոսս» հեռուստասերիալում Չիկագոյի քաղաքապետի դերի համար։

Անձնական կյանք խմբագրել

Գրեմերի ընտանիքին հետապնդել են ողբերգական իրադարձությունները։ Այսպես, 1968 թվականին հայրը գնդակահարվել է իրենց տան դիմաց, 1975 թվականին նրա քույր Քարենը դարձել է հայտնի մարդասպանի՝ Ֆրեդի Գլենի զոհը[10]։

Քելսին ունի յոթ երեխա։

Իր առաջին կնոջից՝ Դորին Ալդերամանից (ամուսնացած են 1982 թվականից մինչև 1990 թվականը), ունի դուստր՝ Սպենսեր Գրեմերը (ծնվել է 1983 թվականին), որը հեռուստատեսային դերասանուհի է[11]։

Ամուսնությունից դուրս՝ Բարի Բուքներից, ունի դուստր՝ Քենդեյս Գրիրը[12][13]։

Երրորդ կնոջից ՝ «Playboy»-ի նախկին մոդել Կամիլ Դոնատաչիից[13], ունի դուստր՝ Մեյսոն Օլիվիան (ծնվել է 2001 թվականին) և որդի՝ Ջուդ Գորդոնը (ծնվել է 2004 թվականին)[13]։ Զույգը ամուսնացած է եղել 1997 թվականի օգոստոսից մինչև 2011 թվականի փետրվարի 10-ը։

2011 թվականի փետրվարի 25-ին՝ ամուսնալուծության գործընթացի ավարտից անմիջապես հետո, Գրեմերն չորրորդ անգամ ամուսնացել է բրիտանուհի Քեյթ Ուելշի հետ, որը նրանից փոքր է 25 տարով[14]։ Զույգը ունի երեք երեխա՝ դուստրը՝ Ֆեյթ Էվանգելին Էլիասը (англ. Faith Evangeline Elisa, ծնվել է 2012 թվականի հուլիսի 13-ին), որդիները՝ Քելսի Գաբրիել Էլիասը (англ. Kelsey Gabriel Elias, ծնվել է 2014 թվականի հուլիսի 22-ին) և Օդեն Ջեյմս Էլիաս (անգլ. ՝ Jayden James Ellis, ծնվել է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին)։

Հանրապետական կուսակցության անդամ է։ 2008 թվականի նախագահական ընտրություններում Գրեմերն ի սկզբանե պաշտպանել Է Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի, իսկ ավելի ուշ՝ Ջոն Մաքքեյնի թեկնածությունը։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1984-1993սՈւրախությունCheersբժիշկ Ֆրեյզեր Քրեյն
1990-2019սմՍիմփսոններըSimpsonsՍայդշոու Բոբ
1992ֆՍիրո մոլորակPlanet of LoveՓիթր
1992սԱստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդըStar Trek: The Next Generationկապիտան Բաթեսոն
1993-2004սՖրեյզերFrasierբժիշկ ֆրեյզեր Քրեյն
1996ֆՀեռացնել շրջադիտակըDown PeriscopeԹոմաս Դոջ
1997մֆԱնաստասիաAnastasiaՎլադիմիր
1998ֆՊենտագոնի պատերազմըThe Pentagon WarsMaj. Gen. Partridge
1999մֆԽաղալիքների պատմություն 2Toy Story 2ջանասեր Գարշահոտ Փիթ
2001ֆ15 րոպե15 MinutesՌոբերտ Հոքինս
2003մսԿեղտոտ ՀարիGary the RatԳերի «Քրիս» Էնդրյու
2006ֆԻքս մարդիկ։ Վերջին մարտըX-Men: The Last Standբժիշկ Գազան
2007հխThe Simpsons GameThe Simpsons GameՍայդշոու Բոբ
2009ֆՓառքFameՋոել Քրենսոն
2011ֆԵս չգիտեմ, թե ինչպես է նա անում դաI Don't Know How She Does ItՔլարկ Կուպեր
2013մֆՕզի լեգենդը։ Դորոթին վերադառնում էLegends of Oz: Dorothy's ReturnԵրկաթե փայտահատ
2014ֆԻքս մարդիկ։ Անցած ապագայի օրերըX-Men: Days of Future Pastբժիշկ Գազան
2014ֆՏրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանըTransformers: Age of ExtinctionՀարոլդ Աթինջեր
2014ֆԱնզուսպները 3The Expendables 3Բոնապարտ
2016-2018մֆԱրագիլներըStorksորսորդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Geni(բազմ․) — 2006.
  4. Transcript: Twenty Years of 'Frasier' from. Fox News. Retrieved May 2, 2012.
  5. Kelsey Grammer: Awards
  6. Kroll, Justin (2013 թ․ մայիսի 1). «Kelsey Grammer to Play Villain in 'Transformers 4′». Variety.
  7. Bianco, Robert (2011 թ․ հոկտեմբերի 21). «Kelsey Grammer rules on the unruly 'Boss'». USA Today.
  8. Michaud, Sarah; Zuckerman, Blaine Kelsey Grammer Becomes Grandfather(անգլ.) // People : magazine. — Mark Allen Group, 2011. Архивировано из первоисточника 15 հունվարի 2012.
  9. «Kelsey Grammer - Film Actor, Theater Actor, Actor, Television Actor - Biography». web.archive.org. 2018 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. Edecio Martinez (2009 թ․ հուլիսի 27). «Kelsey Grammer Faces Sister's Killer» (անգլերեն). CBS News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին.
  11. «Spencer Grammer» (անգլերեն). TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.
  12. Michael A. Lipton Cheers and Tears: For Kelsey Grammer, Divorcing Wife and Losing An Unborn Child Is the Latest of Life's Cruel Blows (англ.) // People : magazine. — Mark Allen Group, 1993. — В. 1 (July 05). — Т. 40.
  13. 13,0 13,1 13,2 «Kelsey Grammer» (անգլերեն). HelloMagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
  14. «Kelsey Grammer Is a Married Man – Again». People (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն); Unknown parameter |lsat= ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելսի Գրեմեր» հոդվածին։