Քարերի սիմֆոնիա
Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում (KT-GE037)[1][2]։
Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50 մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։
Պատմություն
Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում[3]։
ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականին «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը՝ «Քարերի Սիմֆոնիա» պաստառով։
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը ճանաչվեց լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում[4]։
Վանդալության դրսևորումներ
Բնական հուշարձանը պարբերաբար ենթարկվում է վանդալների հարձակումների։ Հայաստանի բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաներ և գործարարներ իրենց առանձնատներին կամ իրենց պատկանող շինություններին գեղեցիկ տեսք հաղորդելու նպատակով Քարերի սիմֆոնիայից պոկում են բազալտի մեծ հատվածներ՝ աղավաղելով հուշարձանի նախնական տեսքը[5][6][7][8]։ Այժմ հուշարձանի առանձին հատվածներ գրեթե ամբողջությամբ ոչնչացված են։
Պատկերասրահ
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ ՀՀ կառավարություն որոշում 14 oգոստոսի 2008 թվականի N 967-Ն
- ↑ ՀՀ բնապահպանության նախարարության կայքէջ
- ↑ Քարերի սիմֆոնիա
- ↑ ««Քարերի սիմֆոնիա»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-05-ին։ Վերցված է 2014-12-08
- ↑ Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը մեծահարուստների տների համար շինանյութ է դարձել:
- ↑ Փարավոն Միրզոյանի առանձնատունը «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի քարերի՞ց են կառուցված:
- ↑ ««Քարերի սիմֆոնիա». քրեական գործ է հարուցվել՝ ի պաշտպանություն Հայաստանի բնության հուշարձանի»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-15-ին։ Վերցված է 2014-12-10
- ↑ «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի քարերը վաճառում են 300 դրամով:
Արտաքին հղումներ
![]() | Քարերի սիմֆոնիա Վիքիպահեստում |
---|
- «Քարերի սիմֆոնիա» կամ քայլարշավ Որոտանի կիրճով Archived 2022-06-11 at the Wayback Machine.
- Հայաստան, Գառնու ձոր, Քարերի սիմֆոնիա