Քարանձավային սալամանդր

Քարանձավային սալամանդր կամ սարդինիական սալամանդր (լատին․՝ Speleomantes genei), թոքազուրկ սալամանդրների ընտանիքին պատկանող երկկենցաղ, որը պոչավորների կարգի ամենամեծ խումբն է։

Քարանձավային սալամանդր
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԵրկկենցաղներ
ԿարգՊոչավորներ
ԸնտանիքԹոքազուրկ
սալամանդրներ
ՏեսակՔարանձավային
սալամանդր
Լատիներեն անվանում
Speleomantes genei
(Temminck & Schlegel, 1838)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Տարածված է միայն Սարդինիայում։ Կղզում բնակվում է ծովի մակարդակից մինչև 600 մետր բարձրություններում։

Տարածվածություն խմբագրել

Քարանձավային սալամանդրաները համարվում են իրենց ընտանիքի ամենաքիչ տարածված կենդանատեսակներից մեկը։ Հանդիպում է բացառապես Սարդինիա կղզում։

Տարածման հիմնական արեալը ընդգրկում է Սարդինիայի Կալիարի քաղաքի տարածքը։ Համարվում է կղզու էնդեմիկ կենդանատեսակ։ Ապրում է քարանձավներում և խուլ տեղերում՝ մարդու աչքից հեռու։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը կազմում է 10 սմ։ Մաշկը մերկ է, գորշ՝ ծածկված նարնջագույն բծերով։ Տեսակի լավ ուսումնասիրվում է և դա է պատճառը, որ մի շարք փաստերում նշվում է, որ դա միայն ենթադրություն է։

Կարծիք կա, որ կենդանածին է։ Որսը բռնում է լեզվի օգնությամբ[1]։ Չունի թոքեր, շնչառությունը կատարվում է մարմնի մակերեսով։ Սիրտը երկխորշ է՝ մեկ նախասիրտ, մեկ փորոք։

Վերջույթները թերզարգացած են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 161 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարանձավային սալամանդր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քարանձավային սալամանդր» հոդվածին։