Քանաքեռ ՀԷԿ (թաղամաս)

Քանաքեռ ՀԷԿ թաղամաս` Երևանի թաղամասերից մեկը՝ ձևավորված Քանաքեռի ջրաէլեկտրակայանի շուրջ տարածքում։ Մաս է կազմում է Արաբկիր վարչական շրջանի։

Քանաքեռի ջրաէլեկտրակայանը՝ համանուն թաղամասում

Դիրքը խմբագրել

Քանաքեռ ՀԷԿ թաղամասը զբաղեցնում է Հրազդան գետի ձախակողմյան մասը՝ Երևանի հյուսիսային սկզբնամասից սկսած մինչև Նիկողայոս Ադոնցի փողոց։ Համապատասխանաբար արևմտյան սահմանագիծը անցնում է Հրազդան գետով, իսկ արևելյանը՝ Թբիլիսյան խճուղիով։

Տարածքում գտնվող հուշարձանների մեջ է մտնում 1936 թվականին Մարկ Գրիգորյանի նախագծով կառուցված հիդրաէլեկտրակային հիմնական շենքը։ Տարածքում են գտնվում նաև մի շարք միջնադարյան քարանձավներ, որոնք զբաղեցնում են Հրազդանի կիրճի ողջ երկայնքը՝ մինչև նախկին Երևանի բերդը ու հարավ։ Թաղամասում էն գտնվում խորհրդային շրջանի մնացած մի շարք այլ գործարանային տարածքներ։ 2011 թվականին այստեղ բացվել է Այբ դպրոցը[1]։ Տարածքում պատմական բնակավայրերի մասին տեղեկություններ չկան։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Այս տարածքում Երկրորդ աշխարհամարտի ավարտին մոտ ու հետագա մի քանի տարիներին գտնվում էր նացիստական ռազմագերիների երևանյան՝ կենտրոնական ճամբարը։

Թաղամասի կլիման չոր է։ Առկա են նաև ուժգին քամիներ՝ նույնիսկ ողջ տարածաշրջանի համար շոգ ամառային շրջանում։

2020-ական թվականների սկզբի դրությամբ թաղամասի հարավային մասում կառուցվում են բազմաթիվ բարձրահարկ շենքեր՝ Ադոնցի փողոցի երկայնքով ու դեպի թաղամասի խորքը՝ Ղափանցյան փողոցի շուրջ։ Հյուսիսային մասերը զբաղեցված են ցածրահարկ առանձնատներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Այբ» դպրոց». aybschool.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.