Վիկտորյա Լուիզա Լոտ (անգլ.՝ Victoria Louise Lott, հունվարի 12, 1991(1991-01-12)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն, առավել հայտնի է Փիքսի Լոտ (անգլ.՝ Pixie Lott) անվամբ), բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ և պարուհի։

Փիքսի Լոտ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Pixie Lott
Ի ծնե անունանգլ.՝ Victoria Louise Lott
Նաև հայտնի է որպեսPixie Lott
Ծնվել էհունվարի 12, 1991(1991-01-12)[1] (33 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, հեղինակ-կատարող, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլՄերկուրի Ռեքորդս
ԿրթությունԹատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա և Brentwood County High School?
Կայքpixielott.com
pixielott.com
 Pixie Lott Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1991 թվականի հունվարի 12-ին Բրոմլիում։ 13 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Բրենտվուդ։

Նրա դեբյուտային «Mama Do (Uh Oh, Uh Oh)» սինգլը թողարկվել է 2009 թվականին և կարճ ժամանակահատվածում հայտնվել է շքերթների առաջին հորիզոնականներում, այդ թվում նաև UK Singles Chart շքերթում[2]։ Նրա երկրորդ` «Boys and Girls» սինգլը նույնպես բարձր դիրքեր է գրավել չարթերում։ Դեբյուտային «Turn It Up» ստուդիական ալբոմը թողարկվել է 2009 թվականի սեպտեմբերին։ Ալբոմը զբաղեցրել է UK Albums Chart չարթի վեցերորդ հորիզոնականը, այն նաև երկու անգամ պլատինե է դարձել։

2010 թվականին ԱՄՆ-ում թողարկել է «Boys and Girls» սինգլը և իր դեբյուտային ալբոմի ընդլայնված տարբերակը՝ «Turn It Up Louder» անվամբ։

2011 թվականի նոյեմբերի 7-ին թողարկվել է նրա երկրորդ ստուդիական ալբոմը` «Young Foolish Happy»-ն։ Ալբոմի առաջին սինգլը դարձել է «All About Tonight» երգը[3]։

2014 թվականին թողարկվել է երգչուհու երրորդ` «Pixie Lott» ստուդիական ալբոմը։

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականի նոյեմբերից նշանված է մոդել Օլիվեր Չեշիրի հետ[4]։

Ազդեցություն խմբագրել

Փիքսին ասել է, որ իր երաժշտական ոճի վրա ամենաշատ ազդեցություններն են ունեցել Մրայա Քերին և Ուիթնի Հյուսթոնը[5]։ Digital Spy կայքում Լոտը ասել է, որ իր երկրորդ ալբոմի հնչողությունը ավելի նման է այս երկու երգչուհիների հնչողությանը[6]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Turn It Up (2009)
  • Young Foolish Happy (2011)
  • Pixie Lott (2014)

Ֆիլմագրություն խմբագրել

ՏարեթիվԲնօրինակ անվանումԴեր
2006Genie in the Houseպարուհի
2008Britannia Highինքն իր դերում
2010Fred: The MovieՋուդի
2011Sadie Jինքն իր դերում
2011The Itch of the Golden Nitհնչունավորում
2011Fred 2: Night of the Living FredՋուդի

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

ՏարեթիվՄրցանակԱնվանակարգԱրդյունք
2009MTV Europe Music AwardsԻռլանդիայի և Բրիտանիայի լավագույն արտիստՀաղթանակ
Լավագույն նոր արտիստԱռաջադրված
Տարվա հայտնիությունՀաղթանակ
The Variety Club AwardsՆոր տաղանդի բացահայտում[7]Հաղթանակ
Cosmopolitan-ի 2009 թվականի տարվա կինՏարվա նորեկՀաղթանակ
Q Awards 2009Տարվա հայտնությունԱռաջադրված
MP3 Music Awards 2009Լավագույն նոր արտիստՀաղթանակ
Virgin Media Music Awards[8]Լավագույն նորեկՀաղթանակ
UK Festival Awards 2010Festival Fitty of the year — GirlsԱռաջադրված
2010BRIT AwardsՏարվա հայտնությունԱռաջադրված
Լավագույն կանացի վոկալային կատարումԱռաջադրված
Բրիտանական սինգլ («Mama Do Uh Oh»)Առաջադրված
Meteor Ireland Music AwardsԼավագույն միջազգային կին կատարողԱռաջադրված
BT Digital Music Awards[9]Լավագույն կին կատարողԱռաջադրված
Glamour Women of the Year Awards 2010Բացարձակ նորեկԱռաջադրված
NME Awards 2010Կրակոտ կինԱռաջադրված
2011Virgin Media Music AwardsԿրակոտ կինՀաղթանակ
2012BRIT AwardsԲրիտանական սինգլ («All About Tonight»)Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1014330912 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Dream debut for new singer Pixie». BBC News. 14 июня 2009. Վերցված է 14 июня 2009-ին.
  3. http://www.apelzin.ru/news/young-foolish-happy.html Արխիվացված 2014-03-15 Wayback Machine Пикси Лотт назвала новый альбом Young Foolish Happy
  4. «Pixie Lott and Oliver Cheshire get engaged». BBC Newsbeat (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  5. Lamb, Bill. «Pixie Lott» Արխիվացված 2012-09-18 Wayback Machine. About.com. Retrieved 10 октября 2011.
  6. Corner, Lewis (4 апреля 2011). «Pixie Lott 'working with big names on new LP». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 11 июля 2011-ին.
  7. «McKellen wins Variety Club award». news.bbc.co.uk. 15 ноября 2009. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Best Newcomer – Pixie Lott». Virgin Media Music Awards 2009: The winners. Virgin Media. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 23 июля 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |separator= ignored (օգնություն)
  9. «2010 BT Digital Music Awards». BT Group. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 3 сентября 2010-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիքսի Լոտ» հոդվածին։