Փիլիպոս Վարդազարյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Փիլիպոս Հակոբի Վարդազարյան (1858, Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1935, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հրատարակիչ, մշակութային գործիչ։

Փիլիպոս Վարդազարյան
Ծնվել է1858
ԾննդավայրՆերքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1935
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհրատարակիչ և մշակութային գործիչ
Թիֆլիս Փիլիպոսի ժամանակ

Կենսագրություն խմբագրել

Փիլիպոս Վարդազարյանը ծնվել է 1858 թվականին, Վասպուրական նահանգի Գողթն գավառի Ներքին Ագուլիս գյուղում։ Յոթ տարեկանից ապրել է Մոսկվայում, սովորել մասնավոր պանսիոններում, ավարտել Մոսկվայի առևտր․ գիտությունների ակադեմիան (ռուս.՝ (Московская практическая академия коммерческих наук1880-ական թվականների տեղափոխվել է Թիֆլիս և զբաղվել մասնավորապես կաշվի արտադրությամբ։ Եղել է «Մուրճ» (1890-1893) ամսագրի և «Հորիզոն» (1894) գրական հանդեսի հրատարակիչ, միջոցներ է տրամադրել Հովհաննես Թումանյանի մի շարք երկերի տպագրության համար, «Մուրճ»-ում հանդես է եկել ֆելիետոններով (Եսեմյան ստորագրությամբ), գրել «Վշտի ու թախծի երգիչ Հովհաննես Թումանյան (քննադատական փորձ)» (1905) գրքույկը, թարգմանություններ կատարել ֆրանսերենից ու ռուսերենից[1]։

Գրել է սիրողական վոդևիլներ և բավական հաճախ մասնակցել է «Վերնատուն» գրական ակումբի հավաքույթներին[2][3]։

Պահպանվել է Վարազդարյանին ուղղված Հովհաննես Թումանյանի շուրջ 80 նամակ, որոնք պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Փ․ Վարդազարյանի ֆոնդ, 413/3 գ)։ Դրանցից են[4]՝

  1. Փիլիպոս Վարդազարյան (1858-1935) - գրական-հասարակական գործիչ, Թումանյանի մտերիմներից։
  2. Լերմոնտովի «Մծիրի» պոեմը Թումանյանը թարգմանում էր գյուղում։
  3. Ակնարկում է Գ. Քաթիպայի «Շինականի երեկոյան երգը»։
  4. Ստեփան Սուլխանովի եղբայրը։
  5. Յարղուլյան. - Փ. Վարդազարյանի մորեղբոր որդին։
  6. Տիկին Լիզա Թամամշյան - Փ. Վարդազարյանի քույրը։
  7. Սանդրո֊Ալեքսանդր Ստեփանյան («Սև Սանդրո») - գրասեր գործակատար, մոլի մշակական։
  8. Տե՛ս 2-րդ նամակի № 7 ծանոթագրությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 531։
  2. «Հովհաննես Թումանյան. կյանքի և ստեղծագործության տարեգրություն (1869-1908), Շանթի 1901 թ. դեկտեմբերի 30-ի նամակը», Երևան, «Գիտություն», 2010, էջ 405։
  3. Ավիկ Իսահակյան «ՎԵՐՆԱՏԱՆ» ԶԱՎԱԿՆԵՐԸ(չաշխատող հղում)
  4. «Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/478 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.