Փասադենա (Կալիֆոռնիա)
Փասադենա (անգլ.՝ Pasadena), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներում Լոս Անջելես քաղաքի՝ Կալիֆոռնիա Նահանգի մեջ։Փասադենան հանրածանոթ է որպես վարդերի քաղաք, շնորհիվ ամանորյա Վարդերի Մրցաշարքի Տողանձգին։Քաղաքում կա հոծ հայ բնակչություն, ուր գործում են Հովսեփյան, Սահակ-Մեսրոպյան Հ.Բ.Ը.Մ.-ի ամենօրյա վարժարանները։Փասադենան քույր-քաղաք է Հայաստանի Վանաձոր քաղաքի հետ։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Փասադենա | |||
անգլ.՝ Pasadena | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Հիմնադրված է | 1886 թ. | ||
Մակերես | 59,901735 կմ² | ||
ԲԾՄ | 263 մետր | ||
Բնակչություն | ▲138 699 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | PDT? | ||
Հեռախոսային կոդ | 626 | ||
Փոստային դասիչ | 91101, 91103, 91104, 91105, 91106, 91107 և 91191 | ||
Պաշտոնական կայք | cityofpasadena.net(անգլ.) | ||
Պատմություն խմբագրել
1771 թվականին Փասադենան պատկանում էր կաթոլիկ առաջնորդ Գաբրիելի ենթակայության տակ գտնվող բնակավայերի թվին, ով և տվել էր տարածքի հարթավայրերի և լեռների անունները։ Բնակավայրը հիմնադրել է 1874 թվականին Թոմաս Էլլիոտը Ինդիանա նահանգից։ Հաճախ քաղաքի անվանումը թարգմանվում է որպես «Դրախտի պսակ»։Բնակավայրը նախկինում եղել է ցիտրուսային հողագործությամբ և գյուղատնտեսությամբ զարգացող փոքր գյուղ, սակայն Սան Ֆե երթուղի[en] երկաթուղու կառուցումից հետո այն զարգացավ, կառուցապատվեց և դարձավ ձմեռային զբոսաշրջության կենտրոն։
Կրթություն և գիտություն խմբագրել
Պասադենան Խաղաղ օվկիանոսի ափի գլխավոր ուսումնական կենտրոններից մեկն է, այստեղ է գտնվում Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը։Քաղաքի մոտ է գտնվում NASA գիտահետազոտական լաբորատորիան` Jet Propulsion Laboratory: Այն զբաղվում է բարձր ճշգրտության սարքավորումների արտադրությամբ, որոնք օգտագործվում է էլեկտրոնիկայի և ավիացիայի ոլորտում։Քաղաքին կից կառուցված են երեք քոլեջներ՝ Pasadena City College (1924), Pacific Oaks College (1945) և Art Center College of Design (1930):
Տեսարժան վայրեր խմբագրել
Փասադենայի կենտրոնում պահպանվել են 20-րդ դարի սկզբի բազմաթիվ առանձնատներ, որոնք հանդիսանում են արվեստի և արհեստների հուշարձաններ։ Քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշը համարվում է 1927 թվականին կառուցված շքեղ քաղաքապետարանը։Այլ շենքերի շարքում գտնվում է Կոլորադո սթրիթ կամուրջը, որը կառուցվել է 1913 թվականին։Քաղաքում կան շատ նշանավոր թանգարաններ[2]՝
- Նարտոն Սայմոնի թանգարան, նախկինում՝ Փասադենայի գեղարվեստի թանգարան։
- Խաղաղօվկիանոսյան Ասիայի թանգարան[en], պահպանում է Արևելյան Ասիայի և Օվկիանիայի մշակույթի մասին պատմող ցուցանմուշներ։
- Հանթինգթոնի գրադարանը Սան Մարինոյում, Փասադենայի մոտ, գտնվում է բուսաբանական այգիների տարածքում, որոնք մշակված են աշխարհի ժողովուրդների ազգային ոճերում։
Սպորտ խմբագրել
Ամանորի առաջին օրը, վարդերի շքերթի ժամանակ անցկացվում է ամերիկյան ֆուտբոլի՝ աշխարհում տեղի ունեցող լեգենդար իրադարձությունը` « Pink Cup » մրցանակի համար լավագույն ուսանողական թիմերի խաղը։ Առաջին խաղն անցկացվել է 1902 թվականի հունվարի 1-ին։ 1922 թվականից սկսած խաղը տեղի է ունենում Rose Bowl խաղահրապարակում։1994 թ-ին «Rose Bowl» մարզադաշտում հյուրընկալվել էին ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության, այդ թվում կիսաեզրափակիչի, 3-րդ և եզրափակիչ տեղերի համար նախատեսված հանդիպումները[3], իսկ հետագայում՝ 1999 FIFA Women's World Cup եզրափակիչ խաղերը[4][5]։
Կլիմա խմբագրել
Փասադենաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 93 (34) | 92 (33) | 98 (37) | 105 (41) | 104 (40) | 113 (45) | 113 (45) | 109 (43) | 115 (46) | 108 (42) | 101 (38) | 93 (34) | 115 (46) |
Միջին բարձր °F (°C) | 68.1 (20.1) | 69.3 (20.7) | 72.6 (22.6) | 76.2 (24.6) | 78.3 (25.7) | 83.7 (28.7) | 89.1 (31.7) | 91.3 (32.9) | 89.9 (32.2) | 83.0 (28.3) | 74.7 (23.7) | 67.2 (19.6) | 78.6 (25.9) |
Միջին օրական °F (°C) | 56.8 (13.8) | 57.7 (14.3) | 60.5 (15.8) | 63.4 (17.4) | 66.1 (18.9) | 70.7 (21.5) | 75.6 (24.2) | 77.2 (25.1) | 75.8 (24.3) | 69.7 (20.9) | 62.1 (16.7) | 56.0 (13.3) | 66.0 (18.9) |
Միջին ցածր °F (°C) | 45.5 (7.5) | 46.1 (7.8) | 48.4 (9.1) | 50.6 (10.3) | 53.9 (12.2) | 57.8 (14.3) | 62.0 (16.7) | 63.2 (17.3) | 61.6 (16.4) | 56.3 (13.5) | 49.6 (9.8) | 44.7 (7.1) | 53.3 (11.8) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 21 (−6) | 26 (−3) | 29 (−2) | 31 (−1) | 32 (0) | 41 (5) | 45 (7) | 43 (6) | 41 (5) | 36 (2) | 26 (−3) | 25 (−4) | 21 (−6) |
Անձրևի տեղումներ դյույմ (մմ) | 4.51 (114.6) | 5.16 (131.1) | 3.03 (77) | 1.11 (28.2) | 0.48 (12.2) | 0.21 (5.3) | 0.06 (1.5) | 0.03 (0.8) | 0.22 (5.6) | 0.84 (21.3) | 1.10 (27.9) | 3.33 (84.6) | 20.08 (510.1) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.01 inch) | 7.2 | 7.6 | 5.9 | 3.3 | 2.5 | 1.5 | 0.6 | 0.5 | 0.9 | 2.8 | 3.2 | 5.7 | 41.7 |
աղբյուր: NOAA[6][7][8] |
Պատկերասրահ խմբագրել
Քույր քաղաքներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ [1]
- ↑ «Classic Stadium: Rose Bowl». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «1999 FIFA Women's World Cup».
- ↑ «Josh Wolff - 1998 MLS Cup». UPI.com. 2004 թ․ հուլիսի 11. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Pasadena, California (1981-2010) - NOAA
- ↑ «PASADENA, CALIFORNIA (046719)». WRCC. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
- ↑ https://www.ncei.noaa.gov/access/us-climate-normals/
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փասադենա (Կալիֆոռնիա)» հոդվածին։ |