Ցորնուկ

բույսերի ցեղ
Ցորնուկ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՀացածաղկավորներ (Poales)
ԸնտանիքՀացազգիներ (Poaceae)
ԵնթաընտանիքԴաշտավլուկայիններ (Pooideae)
ՏրիբաBromeae
ՑեղՑորնուկ (Bromus)
L., 1753

Ցորնուկ, ցորենի խոտ, փըստփստուկ (լատին․՝ Brómus), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա, հազվադեպ երկամյա և բազմամյա խոտաբույս է։ Հայտնի է ցորնուկի շուրջ 100 տեսակ։

Հայաստանում խմբագրել

1.Bromus tectorum
2.Bromus secalinus

ՀՀ-ում՝ 14 տեսակ՝

  • Ցորնուկ Դանթոնի (Bromus danthoniae),
  • Ցորնուկ խայտաբղետ (Bromus variegatus),
  • Ցորնուկ ճապոնական (Bromus japonicus),
  • Ցորնուկ հուրանավոր (Bromus scoparius),
  • Ցորնուկ Բիբերշտեյնի (Bromus biebersteinii) և այլն։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։Աճում է խճոտ, քարքարոտ, չոր վայրերում, խոտածածկ թեքություններում, պարապուտներում, գետափերին, այգիներում, բնակավայրերում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունի բարձրությունը 10-80 (երբեմն՝ 100) սմ է։ Տերևները գծաձև են, թավոտ կամ մերկ։ Ծաղկաբույլը ցրված կամ հոծ հուրան է՝ 10-20 հասկիկներով։ Ծաղկում է ապրիլից մինչև օգոստոս։

Պտուղը սերմիկ է։ Ցորնուկի բոլոր տեսակները վաղ գարնանային արոտների միակ կերաբույսերն են։ Որոշ տեսակների բուսուտները ջրառատ տարիներին կամ թեթևակի ջրարբիացումից հետո կարելի է օգտագործել որպես խոտհարքներ։

Նշանակություն խմբագրել

Ցորնուկի բոլոր տեսակները վաղ գարնանային արոտների միակ կերաբույսերն են։ Որոշ տեսակների բուսուտները ջրառատ տարիներին կամ թեթևակի ջրարբիացումից հետո կարելի է օգտագործել որպես խոտհարքներ։

Տեսակներ խմբագրել

Bromus kalmii
Bromus madritensis ssp. rubens

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Невский С. А., Сочава В. Б. Род 188. Костёр — Bromus // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Р. Ю. Рожевиц и Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1934. — Т. II. — С. 554—583. — 778 + XXXIII с. — 5175 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցորնուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցորնուկ» հոդվածին։