Տիրան Լոքմագյոզյան

Հայ թուրքագետ

Տիրան Լոքմագյոզյան (թուրքերեն՝ Diran Lokmagözyan), հայ թուրքագետ, լրագրող, թարգմանիչ, Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, ստամբուլյան «Ակոս» ամսագրի նախկին աշխատակից, Հրանտ Դինքի ընկերը[1]։

Տիրան Լոքմագյոզյան
ԾննդավայրԹուրքիա
Մասնագիտությունլրագրող, թարգմանիչ, թուրքագետ և գրող
ԱշխատավայրԱկոս

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թուրքիայի Հանրապետությունում[2]։

2006 թվականին Հրանտ Դինքի հետ միասին Ակոսում հրապարակել է հոդված, որն ապացուցել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեդուստր Սաբիհա Գյոքչենի հայտ լինելը, ում իրական անունն էր Խաթուն Սեբիլջյան[3]։

Լրատվական Ռադիո FM106.5-ում վարում է Թուրքիայի մասին հեղինակային «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդումը։

Թուրքերենի դասագրքի, մի շարք թարգմանությունների, հոդվածների հեղինակ և համահեղինակ է։

Հրապարակումներ խմբագրել

  • Ալեքսանդր Սաֆարյան, Աշոտ Սողոմանյան, Տիրան Լոքմագյոզյան, Թուրքերենի դասագիրք, հինգերորդ հրատարակություն (Երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ կողմից որպես դասագիրք բուհերի ուսանողների համար), ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2013[4]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տիրան Լոքմագյոզյան. «Մենք խնդիր ունենք կազմակերպված լինելու»
  2. «Armenia does not trust Turkey»(չաշխատող հղում)
  3. Le rôle de Hrant Dink dans les développements sociaux arméno-turques (ֆր.)
  4. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.