Տիտուս վան Ռեյն

Տիտուս վան Ռեյն (հոլանդ. Titus van Rijn, սեպտեմբերի 22, 1641(1641-09-22)[1], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն - 1668[2][3][4][…], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն)՝ հոլանդացի նկարիչ Ռեմբրանդ վան Ռեյնի և նրա կնոջ՝ Սակսիա վան Էյլենբյուրխի որդին։

Տիտուս վան Ռեյն
Ծնվել էսեպտեմբերի 22, 1641(1641-09-22)[1]
ԾննդավայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Վախճանվել է1668[2][3][4][…]
Մահվան վայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտությունգծանկարիչ և gallerist
ՈւսուցիչՌեմբրանդտ վան Ռեյն
ՀայրՌեմբրանդտ վան Ռեյն
ՄայրՍակսիա վան Էյլենբյուրխ
 Titus van Rijn Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Տիտուսը մկրտվել է 1641 թվականի սեպտեմբերի 22-ին Ամստերդամում՝ Ցույդերկերկ եկեղեցում, Տիտուս անունով՝ ի հիշատակ Սասկիայի մորաքույր Տիտիայի։ 1642 թվականին Սասկիայի մահից հետո Տիտուսի մասին հոգ տանելու համար Ռեմբրանդտը վարձում է Գերտյե Դիրքսին։ Մի քանի տարի անց նրան փոխարինեց Հենդրիկե Ստոֆելսը։ 1656 թվականին Ռեմբրանդտը սնանկացավ, իսկ 1658 թվականին Հենդրիկյեն և Տիտուսը հիմնադրեցին արվեստի գործերի վաճառք կազմակերպող ընկերություն և որպես աշխատակից ընդունեցին Ռեմբրանդտին։ Այդ կերպ նրանք պարտատերերին թույլ չտվեցին նկարիչից վերցնել այն կտավները, որոնք նա նկարել է պարտքերի դիմաց։ Հոր համար պատվերներ գտնելուն և նրա գործերը վաճառելուն զուգընթաց Տիտուսը նկարելու փորձեր կատարեց։ 1668 թվականի փետրվարի 10-ին Տիտուսն ամուսնացավ Ռեմբրանդտի ընկերոջ դստեր՝ Մագդալենա վան Լոյի հետ։ 1668 թվականի սեպտեմբերի 4-ին, ամուսնությունից մի քանի ամիս անց, Տիտուսը մահացավ (հավանաբար ժանտախտից), և թաղվեց սեպտեմբերի 7-ին Վեստերկերկի եկեղեցում։ Շուտով ծնվում է Մագդալենայի դուստրը, որին, ի պատիվ սիրելի ամուսնու, տվել է Տիտյա անունը։ Ամուսնու մահը շատ խորն էր ազդել Մագդալենայի հոգեվիճակի վրա, ծննդաբերությունից մի քանի ամիս անց Մագդալենան նույնպես մահացավ[5]։

Տիտուսը Ռեմբրանդտի կտավներում խմբագրել

Տիտուսը պատկերված է Ռեմբրանդտի մի քանի դիմանկարներում և օֆորտներում և, հավանաբար մոդել է եղել աստվածաշնչյան մի շարք նկարների համար։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել