Տիբեթական գիր

Տիբեթական գիր. գրի տեսակ, որ գործադրվել է տիբեթերենի համար՝ սկսած 7-րդ դարից։ Սերում է հնդկական գրի մի տեսակից։ Բաղկացած է 34 գրանշանից, որոնցից 4-ը՝ ձայնավորների համար։ Նախապես ունեցել է երկու տարբերակ՝ դբու-չան և դբու-մեդ։ Հետագայում գոյացել են այլևայլ տարբերակներ, որոնցից օգտվել են Տիբեթում և նրա սահմաններից դուրս։ Տիբեթական գրից (նրա պասսեպա տարբերակից) է սերել նաև տիբեթա-մոնղոլական լայն տարածում չգտած վանկագիրը, որը հարմարեցված է եղել մոնղոլերենին և գործածվել է հիմնականում 13-14-րդ դարերում։

Տիբեթական գիր


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 693